Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
   

    Նախընտրական թոհուբոհը նորից վեր է հանում գենդերային հիմնահարցերը, ստիպում քաղաքական գործիչներին անդրադառնալ հասարակական-քաղաքական հիերարխիայում կնոջ տեղին ու դերին:
    Փիլիսոփա Գրիգոր Թանանյանի կարծիքով կնոջ մեծարումը, նրա դերի արժևորումը դեռ անհիշելի ժամանակներից կազմել է մեր բազմադարյա մշակույթի  անկապտելի մասը: Այդ մասին են վկայում մեր պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև հարևան երկրներում պահպանվող պատմական վկայությունները.
22 Փետրվարի 2017

    Իմ լույս աշխարհ գալն անմիջապես Ստալինի մահվանը հաջորդելով՝ կրկնապատկել է ծնողներիս ուրախությունը: Դա նաև մեր ընտանիքի հաջողությունների սկիզբն էր:
    Մանկությունս անցել է ուրախ: Երբ վեց տարեկան էի տեղադրվեց Սասունցի Դավթի արձանը, և այդ պահից սկսած ես «վայելում էի» այդ փառքը. ինձ մատով էին ցույց տալիս, ուր էլ լինեի, ամենուր ժպտալով շշնջում էին՝ Քոչարի որդին է:
   
12 Դեկտեմբերի 2016

    «Հայկական ավանդական խոհանոցը մեր մշակութային դարավոր ժառանգության անքակտելի մասն է: Այն զբոսաշրջության զարգացման կարևոր և շահավետ բաղադրիչ է, որը տևական ժամանակ անարդարացիորեն անտեսված էր»,-համոզված է մեր հսկա ժառանգությանը տեր կանգնելու, ազգային արժեքները վերականգնելու հարցով մտահոգ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
13 Օգոստոսի 2016

    ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը վերջին տարիներին հետևողականորեն իրագործում է իր իսկ նախաձեռնած հետաքրքիր մտահղացումը՝ յուրաքանչյուր տարի լինել որևէ յուրահատուկ երկրում, և դրան համապատասխան շարք ներկայացնել.«Ինձ համար շատ կարևոր է ինքնատիպությունը, օրինակ, Վենետիկն իր անկրկնելիությամբ, Իսպանիան իր յուրօրինակությամբ, Փարիզն իր առանձնահատկությամբ, որոնց վերաբերյալ իմ տպավորությունները նախորդ տարիներին ներկայացրել եմ իմ ցուցադրություններում…
03 Օգոստոսի 2016
 
    Օրերս Լուսիկ Ագուլեցու գերդաստանը համալրվեց 11-րդ արվեստագետով. նրա թոռնուհին՝ Լիլիթը, ընդունվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ շարունակելով մայրաքաղաքի ամենամշակութային գերդաստաններից մեկի՝ արվեստին, ազգայի մշակույթին ծառայելու պապենական ավանդույթը:

21 Հուլիսի 2016

    Գաֆեսճյան արվեստի կենտրոնը շարունակում է իր արդեն ավանդական՝ «Հանդիպում արվեստի հետ» շարքով ներկայացնել ազգային մշակույթի մեծերին՝ նրանց, ում ազնիվ արվեստն ինքնօրինակ դիմագիծ է հաղորդել մայրաքաղաքին ու արդի հայ արվեստին: Ճանաչողական ու քարոզչական այդ շարքի առանձնահատուկ հերոսն այս անգամ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և ՀՀ ժողովրդական նկարիչ, մեծատաղանդ քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է, ում 85-ամյակի առիթով էլ արվեստի կենտրոնը նախաձեռնել էր հոբելյանական միջոցառումը:
24 Հունիսի 2016
«Թատրոնը ընտրյալների, բարձր արվեստը
գնահատողների համար է»

/Բորիս Պեպանյան. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
պետական թատրոնի առաջատար դերասան/


          Ծնվել եմ Լոռվա չնաշխարհիկ բնաշխարհում՝ Ալավերդիում, և թերևս դա է բնության հանդեպ իմ սիրո, բնապաշտության հիմքը: Մինչև հիմա էլ իրականում, թե երազներիս մեջ՝ միշտ ձգտում եմ իմ ծննդավայրը:
     Երիտասարդ տարիներին չարաճճի, աղջիկներով տարված, բայց և միաժամանակ, շատ կարդացող ու մեծ ձգտումներով եմ եղել:
13 Հունիսի 2016

    Գեղագետ և մշակութաբան Լևոն Լաճիկյանի գծանկարներն իրավամբ կարելի է «Հայկական հետք» անվամբ խորագրել: Աշխարհի տարբեր անկյուններում մեկ տասնյակի սահմանը հատած նրա անհատական ցուցահանդեսները, սովորաբար, հենց այդ համատեքստում էլ ընթանում են:
    «Պոլիսը՝ մոտ ու հեռու» 11-րդ ցուցահանդեսն օրերս տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ պոլսահայ ականավոր մանկավարժ Հովհաննես Հինդլյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակներում:
07 Հունիսի 2016

    Կյանքիս 75 տարին նվիրել եմ կերպարվեստին: Ապրել եմ մարդուն վայել կյանքով: Պաշտում եմ բնությունն իր բոլոր տարերքներով: Սիրում եմ լուսաբացը: Մարդու մեջ գնահատում եմ բարությունը, արժանապատվությունը, իմաստությունը:
    Նկարչությունն ազատություն է: Մարդը ծնվել է ազատ լինելու, ազատ ապրելու համար: Նկարչությ
ունն ինձ տվել է այդ ազատությունը, անկախությունը: Արվեստը մահը մոռանալու պարտադրանք է ստեղծում:
31 Մայիսի 2016

    Գրական շրջանակներում նրան մեր օրերի պատմիչ բնորոշումն են տվել, և դրանով նա կոտրում է տևական ժամանակ գերիշխող այն կարծրատիպը, թե մեր օրերի մասին գրողներ չունենք կամ՝ գոնե արժանավորներ չունենք: Նա այս կարծրատիպն էլ է կոտրում, քանի որ վերջերս Արգենտինայում կայացավ նրա երկու պատմվածքների հիման վրա արգենտինացի ռեժիսորի բեմադրած ներկայացումը:
18 Մայիսի 2016
 
    Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը 10-ը տարեկան է: 10-ամյա հոբելյանը նախատեսվում է հանդիսավորությամբ նշել մայիսին: Զրույցը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի հետ անդրադառնում է նվագախմբի հիմնադրմանը, անցած ուղուն և անելիքներին.
09 Մարտի 2016
Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ


ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԱՆՑԵԼ Է նոր-նոր կոկիկ ու գեղեցիկ քաղաքի դիմագիծ ձեռք բերող Երևանում: 25 տարի անց այն սկսեցինք կորցնել, ինչը հիմա էլ շարունակվում է: 

ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԸ  երիտասարդությունն է, երբ 20-35 տարեկան ես, երբ հորմոններդ շատրվանում են, մկաններդ պինդ են, ապրելու կամքը՝ անվիճելի:
29 Փետրվարի 2016

    <<Մարդկության մշակութային զարգացման ապագան մշակութային տարբեր արժեհամակարգերի ընտրովի համադրությունն է>>,- այսպես է  կարծում փիլիսոփա Գրիգոր Թանանյանը՝ մատնանշելով պատմությանն արդեն իսկ հայտնի նման բազմաթիվ փորձեր պատերազմների, արշավանքների, գաղթերի հետևանքով: Այդ գործընթացի վերջնարդյունքը՝  մշակութային ինքնատիպ, անկրկնելի դրսևորումներն են.
17 Փետրվարի 2016

    Անցնող տարին արգասաբեր էր տիկնիկավար, դերասան Ռոբերտ Սարգսյանի համար: Իր դերակատարումների ցանկը տիկնիկային նոր բեմադրություններով հարստացնելուց և «Մոսկվիչ, իմ սեր», որն արդեն  երեք մրցանակ է ստացել, «Հյուսիս-հարավ», «Կատաղած հարսնացուն» գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելուց բացի, նա տարեվերջին պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
    Ռոբերտ Սարգսյանը Հայաստանի տիկնիկային գործիչների և թատերական գործիչների միությունների անդամ է: Խաղացանկում ունեցել է շուրջ 130 դերակատարում, այդ թվում՝ «Անխելք մարդը», «Պոչատ աղվեսը»,  «Շունն ու կատուն», «Սուտլիկ որսկանը», «Ոսկե ձկնիկը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Թզուկի երգը», «Դում-դում իմաստունը և անգետները», «Անահիտ», «Երեք խոզուկ», «Քաջ Նազար», «Փոքրիկ իշխանը»…
18 Հունվարի 2016

    Նոյեմբերի  24-ին   իսկական  պարային  տոնահանդես էր  Ալեքսանդր  Ս
պենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդիսավորապես  նշվեց  Հայաստանի  մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի 50-ամյա  հոբելյանը   և սիրված  համույթի երկարամյա՝  երեք  տասնամյակից ավելի  շարունակվող ստեղծագործական գործունեությունը:
26 Նոյեմբերի 2015

    Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի համար մատուցված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Ի՞նչ է Տիեզերական եկեղեցին, տիեզերական վարդապետի տիտղոսը, ու՞մ է այն տրվում և ի՞նչ կարգով. այս հարցերի շուրջ զրուցեցինք շուրջ հինգ տարի Նարեկացու կյանքի ու գործունեության ուսումնասիրությամբ զբաղվող փիլիսոփա Գրիգոր Թանանյանի հետ.
12 Հոկտեմբերի 2015

    Ազգային մշակույթի  բազմաշերտ ու հազարամյա գանձարանի հեռավոր անկյուններում որքան չուսումնասիրված ու, թերևս, աստիճանաբար անուշադրության մատնվող գանձեր կան, որոնք սպասում են բացահայտման իրենց ժամին: Դրանց գիտական մեկնումն, ինչ խոսք, նոր շունչ ու նրբերանգներ կարող է հաղորդել մեր մշակութային հսկա ժառանգությանը՝ մեկ միավորով էլ ավելացնելով ազգային ինքնագիտակցության ու հպարտության մեր պաշարը:
23 Սեպտեմբերի 2015

 Սեպտեմբերի 22-ին և 23-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում հանդես կգա Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը: Կներկայցնեն թատրոնի վերջին՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Արմենիադա» ներկայացումը:
17 Սեպտեմբերի 2015

    Արտավազդ Փելեշյանը դարձյալ հայրենիքում է, ուրեմն  և  Երևանում, որտեղ  մեծ սիրով սպասում են  նրան. կրկին   կինոյի  տոն է: «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր  դահլիճում տեղի ունեցավ  Փելեշյանի  4՝ «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք»  և «Վախճան» ֆիլմերի  ցուցադրությունը, ֆիլմեր, որոնցով Փելեշյանն ամբողջ աշխարհում ներկայացրել է ոչ միայն կինոյի իր տեսակը, այլև՝ Հայաստանը:
30 Հուլիսի 2015

    «Ցեղասպանության թեմայի արտացոլումը հայ կերպարվեստում» թեմայով զրույցը վերածվեց ընդհանրապես կերպավեստի մասին դասախոսության, և պարզվեց, որ սովորաբար հարցազրույցներից խուսափող պարոն Աղասյանը հետաքրքիր, ազատ, արվեստաբան է:
31 Մարտի 2015

    ԳԱԱ  պատմության  ինստիտուտում Հայոց  ցեղասպանության 100-ամյա  տարելիցը հատկանշվում է գիտական հրատարակությունների և ուսումնասիրությունների շարքով, որում  ցեղասպանության  խնդիրը  դիտարկվում է որակապես նոր հարթության մեջ: Ինստիտուտի մասնագետներն  աշխատում են  գիտական ամուր հիմք ստեղծել Հայոց ցեղասպանության խնդիրը  իրավաքաղաքական  դաշտ  տեղափոխելու  և  հատուցման  խնդիրը  հանրային  գիտակցության մեջ գերակա դարձնելու ուղղությամբ:
27 Մարտի 2015

    Օրերս Մշակույթի նախարարությունը <<Ոսկե մեդալ> շնորհեց <<Հայագիտակ>> հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանին, տասնամյակների գրական-հրատարակչական գործունեության, հրատարակչության 25-ամյակի, բարձրարժեք գրքեր լույսընծայելու հիմնավորումով:
21 Նոյեմբերի 2014

    Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար,  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ զրույցը երկու նպատակ ուներ՝ արվեստագետի ծննդյան 60-ամյակը, ինչպես նաև՝ անդրադարձ իր ղեկավարած անսամբլի վերջին համերգին:
19 Սեպտեմբերի 2014

        Օրեր առաջ կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևող, մեր բոլորի շատ սիրելի Սվետլանա Գրիգորյանը: Նրան իր հանդիսատեսը կնքել էր  <<Ծիծաղի թագուհի>> տիտղոսով: 64 երկար ու ձիգ տարիներ Սվետլանա Ռուբենովնան` մեր անկրկնելի Ռոզը, մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմական կերպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմություն մեջ:   
21 Մայիսի 2014

   Սույն թվականի մայիսի 28-ին Նյու-Յորքում տեղի կունենա կարևոր մի իրադարձություն, որի դրդապատճառը հայազգի Մեթյու Քարանյանի /Մաթևոս Խերանյան/՝ «Ուղեցույց դեպի քարերի երկիր» գրքի հրատարակությունն է: Ի թիվս Հայաստանը, Շվեյցարիան, Գերմանիան և Իսրայելը ներկայացնող գրքերի՝ Մեթյու Քարանյանի «Ուղեցույց դեպի քարերի երկիր»-ը ճանաչվել է լավագույն ճանապարհորդական-տեղեկատվական ուղեցույցը ողջ Ամերիկայում:
29 Ապրիլի 2014

    Հայ թատրոնը երկու հազար և ավելի տարիների պատմություն ունի: Բոլոր ժամանակներում հայ թատրոնն ունեցել է փայլուն ու անկրկնելի երախտավորներ: Նրանց թիվն անցնում է մի քանի տասնյակը: Մեր ժամանակների երախտավոր գերդաստաններից մեկի մասին եմ ուզում ներկայացնել <<Կամար>>-ի ընթերցողներին: Խոսքը Ղազանչյանների գերդաստանի մասին է:
18 Մարտի 2014
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են