Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
     
          
    Մարտի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ, որը նախաձեռնել է հանրահայտ ջազմեն, բոլորի կողմից շատ սիրված Վահագն Հայրապետյանը մեր ժամանակի ունիկալ ջազային հայտնի երաժիշտներ /ԱՄՆ-ից/ Արի Ռոլանդի-կոնտրաբաս, Զաիդ Նասսերի-ալտ սաքսաֆոն, Յալլա Բալինի-վոկալ, Քիտ Բալլայի-հարվածային գործիքներ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի  /դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/ մասնակցությամբ:



    Մարտի 21-ին արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանում, Արցախում և Ջավախքում նշում են Տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այսօր   ՅՈՒՆԻՄԱ  Հայաստանի կազմակերպության նախագահ Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ նախատեսվել էր և անցկացվեցին մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ: Քաղաքի կենտրոնից Խաչքարերի պուրակ քայլերթը կանգ առավ 5 մայրցամաքներից բերված հողով ու ջրով տնկված Սոճենուն հարող տարածքում և մեկնարկեցին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տիկնիկային թատրոնների ու խմբերի ներկայացումները:
2017-03-22
     

    Մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
    Համերգին կհնչեն հանրահայտ և սիրված կոմպոզիտորների ռոմանտիկ ստեղծագործություններ՝  նվիրված  կանանց:
2017-03-17
     

    ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի արմատները մխրճված էին հայկական հինավուրց հողում: Այդ հողից էր ուժ առել, ստեղծել գործեր, որոնք մնայուն արժեքներ են ու կապրեն, քանի դեռ կապրի հայ ժողովուրդը: Մեծ արվեստագետ, հայրենասեր, իմաստուն մարդ, ով իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի հոգսերով ու ցավերով: Ազգային մտածողությամբ արվեստագետ էր Իսաբեկյանը: Նրանք, ովքեր ծանոթ ու մտերիմ են եղել Էդվարդ Իսաբեկյանի հետ իրենց հոգում և հուշերում միշտ կպահեն այն լույսն ու ջերմությունը, որ ճառագում էր նրանից:
2017-03-11
     

    Մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն 10-րդ անգամ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում անցկացվեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոն>>-ը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծներ Մարո Մարգարյանի ծննդյան 100 և Սիլվա Կապուտիկյանի 98 ամյակներին: Փառատոնի ժյուրիի անդամները, մտավորականներ, քաղաքական գործիչներ և պոեզիայի սիրահարներ, հունվարի 20-ին այցելեցին Կոմիտասի այգում գտնվող   մեր մեծերի Պանթեոն, որտեղ իր վերջին հանգրվանն է գտել նաև Սիլվա Կապուտիկյանը:
2017-03-07
     

    Փետրվարի 28-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է պետպատվերով, առայժմ ` ռուսերեն: Խոստացվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի հայերեն և անգլերեն:  Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կինոռեժիսորի լավագույն ֆիլմերից «Մենք»-ը։
2017-03-02
     

    Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց ամենասիրելի և իմաստուն բանաստեղծի ծննդյան օրն էլ 2009 թվականից Լևոն Անանյանի ջանքերով նշվում է նաև Գիրք նվիրելու օր: Շատ բարդ է, որպեսզի մի որևէ նորահայտ տոն իսկապես, ինքնաբուխ տոնվի, այսինքն, դառնա սիրելի, համակի շատերին: Առավել ևս, մեր խառնակ ու, ընդունված բառով` ոչ գրական ժամանակներում:
2017-02-20
     

    Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում մեկնարկած Ստաս-Նամինյան օրերը նվիրվում էին նրա ծննդյան 65-ամյակին: Դրանց շրջանակում հայ հանդիսատեսին էին ներկայացվել հայկական արմատներ ունեցող բազմատաղանդ մշակութային գործչի ֆիլմերը, թատերական բերմադրությունն ու սիմֆոնիկ ստեղծագործությունը:
2017-02-17
     

    Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Նախարարը մանրամասն ներկայացրեց տարվա ձեռքբերումները` ոլորտ առ ոլորտ: Դրանք վերաբերում էին մշակութային կրթությանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին, թանգարանային ոլորտին, օպերայի և բալետի ազգային թատրոնին և այլն:
2016-12-26
     

    Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը երգում է դեռևս մանկուց: Երջանկահիշատակ մայրը միշտ ոգևորել ու քաջալերել է նրան, համոզված, որ որդին հայտնի երգիչ է դառնալու: Մայրական այդ լուսավոր երազանքը հոգում՝ Մուրադը աշխատել է տքնաջան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հետագայում սովորել ասպիրանտուրայում, կայացել որպես օպերային երգիչ:


    Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման հիմքում համահայկական միասնականության գաղափարն է, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից երաժիշտներին մեկ նվագախմբում համախմբելու գաղափարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հայտարարելով, որ այդ գաղափարն այլևս իրականություն է:
2016-12-22
     
2016-12-22
 
 
 

Մեր կոթողները

Խորագիրը ներկայացնում է Արմինե Աղայանը

«Վարք հավերժության»

    Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի:
Ճարտարապետ` Ռուբեն Հասրաթյան:
Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։

      

«Վերածնված Հայաստան»

Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, տեղադրվել է 1985-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանդակագործ՝ Խորեն Տեր-Հարության:
Հուշարձանը կառուցված է Արթիկի կարմրավարդագույն տուֆից, պատվանդանը բազալտ է, բարձրությունը 5 մետր է։
Հուշարձանը կազմված է երեք ֆիգուրներից` մայրն իր որդու և դստեր հետ, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժությունը:

      

     



«Ընթերցողը»

Հուշարձանը գտնվում է Խնկո Ապոր անվան գրադարանի առջև, տեղադրվել է 2013-ին։
Քանդակագործ` Արման Դավթյան:
Քանդակը 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ հուշարձան է:


              

     

«Անուշ և Սարո»

«Անուշ և Սարո» քանդակը գտնվում է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում, տեղադրվել է 1973-ին։ Ընդգրկված է Աջափնյակ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան:
Քանդակը բազալտից է, բարձրությունը 2, 8 մետր է։



Ամրագրիր քո ապագան

Գտնվում է Կենտրոն համայնքում՝ Կորյունի և Գևորգ Քոչարի փողոցների խաչմերուկում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 22-ին։
Քանդակի հեղինակն է Դավիթ Մինասյանը։
Մետաղյա քանդակը կազմված է աշխարհի գործող 19 այբուբենների տառերից և խորհրդանշում է դեպի ապագա սլացող մարդուն։ Հեղինակը քանդակը հավաքել է «Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների ընթացքում հանդիսատեսների ներկայությամբ:

     
<<Բարեկամության ձեռքեր>>

Գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում:
Քանդակագործ` Արա Հարությունյան:
Խորհրդանշում է հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունը:

     



Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացու հուշարձանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, տեղադրվել է 2002 թվականին:
Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան:
Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան:
Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից, բազալտից, բարձրությունը 3,25 մետր է, լայնությունը (թևերի բացվածքը)` 2,8 մետր։
Հուշարձանի ճարտարապետը արձանի մոտ տեղադրված 7 բազալտե սալաքարերը վերածել է մատյանի, որոնց վրա փորագրված են հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Քանդակագործը Նարեկացուն պատկերել է ոտաբոբիկ, ծունկի եկած, դեմքը հառած դեպի երկինք` առ Աստված։ Մորուքի ծալքերում ձևավորված զույգ աղավնիները խորհրդանշում են Նարեկացու հետ կապված լեգենդը։
 
      




Տիգրան Մեծ


    Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ)  մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55, Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչն է, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական Հանրապետության դեմ պայքարում: Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:
    Տիգրան Մեծի արձանի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը: Ճարտարապետը` Ռ. Օհանյանը: Արձանը տեղադրվել է 2004 թվականին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Վիշապների պուրակի հարևանությամբ: Արձանի նյութը մարմար է և գրանիտ:



Անդրանիկ Օզանյան

    Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ: Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։
    2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվեց Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։Պատվանդանի քարեղեն սալիկների շարվածքն ու դեպի վեր խոյացող գծային ռիթմերը զուգահեռվում են անմար կրակի շուրջ խոնարհված Մեծ եղեռնի հուշահամալիրի ընդհանուր պատկերի հետ որպես հայ ժողովրդի ճակատագրի երկու անքակտելի երևույթներ։ Երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները:
Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում:
    Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում:

       

     




Անտոն Քոչինյան

Պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է նրա ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է 2013թ. սեպտեմբերի 10-ին` Երևանի ավագանու որոշմամբ:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: 

     




Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազի հուշարձանը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Ա-1 թաղամասի <<Երիտասարդություն>> զբոսայգում, Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարող տարածքում:

 Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան:
Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ:

Հուշարձանը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը 5 մետր է:


      

Տիգրան Պետրոսյան


    Տիգրան Պետրոսյանի հուշարձանը գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ ՏիգրանՊետրոսյան փողոցի սկզբնամասում:
Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան:
    Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 7-ին` Հայաստանի տղամարդկանց հավաքականի` 2006 թվականի համաշխարհային օլիմպիադայում հաղթելուց 3 օր անց, Երևանի Դավթաշեն թաղամասում, Տիգրան Պետրոսյանի անվան փողոցում, չեմպիոնի ծննդյան 75-ամյակի առթիվ։Սա Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանն է Երևանում. առաջինը 1989 թվականին տեղադրվել է Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան մոտ։


     

     



Անդրանիկ Օզանյան

     Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում:

Քանդակագործ` Ռաֆիկ Սարգսյան:
Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան:

       Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 7 մետր է։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Զորավարի ծննդյան տարեդարձի օրը՝ 1999 թվականի փետրվարի 25-ին։

     



Մարտիրոս Սարյան


      Մարտիրոս Սարյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող պուրակում:

Ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան:
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան:

      Հուշարձանը կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։

     

      



Ծովինար. Սանասարի և Բաղդասարի ծնունդը


      Քանդակագործ` Վիգեն Ավետիս: Վահագն Դավթյանի անվան զբոսայգի, 2008թ.

    «Ծովինար» համալիրը Սասնա Ծռեր էպոսից Սանասարի և Բաղդասարի ծննդաբանությունն է, երբ Ծովինարը Աստծուց օգնություն է խնդրում, բացվում է ծովն ու հորդում է կենաց ջուրը, որից էլ հղիանում է Ծովինարը: Ավազանը բացված ծովն է, որի ալիքները պահում են երկու առյուծները, մարդիկ կարող են մոտենալ և, Ծովինարի ոտքերի մոտ խոնարհվելով, ըմպել նույն աստվածային ջուրը:

             



Արմեն Տիգրանյան
 
     Հայ մեծանուն կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ:
     Արձանի նյութը բազալտ է,  բարձրությունը` 5 մ,  քանդակագործ` Արտաշես Հովսեփյան: Տեղադրվել է 1987 թվականին Օղակաձև այգում` Հյուսիսային համալսարանի դիմաց։


          

                                

      
Դավիթ Անհաղթ

       Դավիթ Անհաղթի հուշարձանը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում, Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1985-ին։  Ընդգրկված է Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան:
Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան:
      Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է։
Արձանի աջ կողմում քանդակագործը փորագրել է իր բանաստեղծություններից մի քանիսը, իսկ գրքի վրա՝ «Ճանաչիր հոգուդ գանձերը մաքուր...»:




      

Սասունցի Դավիթ

    «Սասունցի Դավիթ» արձանը գտնվում է Երևանում, Սասունցի Դավթի հրապարակում, տեղադրվել է 1959-ին։
Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան
Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար:
Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից:



      


        
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են