Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
<<Սայաթ-Նովա>> պարախմբի ելույթները`
Անկախության 25-ամյակին


    Բոստոնի /ԱՄՆ/ <<Սայաթ-Նովա>> պարային համույթն իր հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական բարեգործական երեք համերգ-երեկոները նվիրել էր Հայաստանի անկախության 25-ամյակին:
    Վանաձորում, Երևանում կայացած համերգները պարային համույթի բալետմայստերներ` Արտյուշա Կարապետյանի, Աբո Աշճյանի ու պարուսույցներ` Ալինա և Հակոբ Աշճյանների, Կարեն Ավետիսյանի ստեղծագործական ջանքերի շնորհիվ, ներկաները վայելեցին գերագույն հաճույք` դիտելով բեմականացված յուրահատուկ պարային սյուիտներ` հեթանոսական շրջանից մինչև քրիստոնեության շրջան, Սայաթ-Նովայից` Սիամանթո, Մշո յարխուշտա, Սասնա քոչարի և ազգագրական մի շարք պարեր: Հրաշալի բարձր
կատարողականություն, գույնի, լույսի ու տարազների ճիշտ ընտրություն, պարողների համաչափ շարժումներ ու ստեղծագործական մտքի լայնածավալ յուրօրինակ մոտեցում: Մի խոսքով` բարձր պրոֆեսիոնալիզմ ու ոսկերչական աշխատանք, որն էլ բարձր գնահատվեց բոլոր բարեգործական համերգների ընթացքում, որոնց ներկա էին նաև մեր անկախության բանակի զինվորները:
    <<Սայաթ-Նովա>> համույթի գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր Աբո Աշճյանը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի բեմ հրավիրեց ՀՀ վաստակավոր արտիստ, բալետմայստեր Արտյուշա Կարապետյանին և նրան հանձնեց պատվոգիր`տասնամյակներ համույթում պարեր բեմադրելու և մասնագիտական հմտություններ փոխանցելու, և աջակցելու համար:
    Մայր հայրենիքի բեմում պարային համույթի 30-ամյա հոբելյանը նշելու գաղափարը հիացրել էր ներկա պարուսույցներին ու բալետմայստերներին, որոնք պատրաստակամություն հայտնեցին ամեն ինչով աջակցել պարախմբին: ՀՀ ժող. արտիստ Վ. Գևորգյանը բարձր գնահատեց պարախմբի ելույթներն ու կատարողական մակարդակը ու ասաց.<<Ամենակարևորն այն է, որ մեր ազգագրական բոլոր պարերը մատուցվեցին ամենայն ճշտությամբ` համադրված տվյալ ժամանակաշրջանին համապատասխան զգեստներով>>:
    Արտյուշա Կարապետյանն ուրախ էր ու հպարտ.<<Քանի որ իմ սաները մայր հայրենիքի սրտում` օպերայի դահլիճում ցուցադրեցին բարձր մակարդակի պարեր ու իրենց 30-ամյակը նշելու համար ընտրեցին մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանը տոնելու առիթը>>:
    Պարախմբի գեղեցկուհիներից մեկի հետ զրույցից տեղեկացա, որ
Առլին Չիմենտը շուրջ 14 տարի հաճախում է պարի դասերի և առանց դրանց չի պատկերացնում իր կյանքը: Չորս տարեկանից պարով գերված աղջիկը ուսանում է բժշկություն, բայց պարը նրա կյանքում առաջին տեղում է, իր ապագան:
    Համերգից տպավորված <<Կամար>>-ը զրուցեց Աբո Աշճյանի հետ և խնդրեց պատմել պարային համույթի ստեղծման մասին:
    <<Հայրս ծնվել է Հալեպում, իսկ պապս` Այնթափում, մայրս` Քեսաբում, տատիկս` Ադանայում: Ջարդերից մի կերպ փախել ու հասել են Սիրիա, այնուհետև տեղափոխվել Ամերիկա ու հաստատվել Բոստոնում: Իմ ծնողների միակ մտահոգությունն այն էր, որ
Ամերիկայում մենք` երեք երեխաներս, հանկարծ չմոռանանք մեր հայությունը, ու ձեռքներս բռնած տանում էին հայկական եկեղեցուն կից գործող երգի, պարի, թատրոնի խմբեր, որ շփվենք հայերի հետ, մոտ լինենք մեր մշակույթին ու արմատներին: Ես սկսեցի պարի դասերի հաճախել: Մեկ տարի անց ինձ հրավիրեցին մի փոքրիկ պարախումբ ղեկավարելու: Այդ ժամանակ ես սովորում էի Բոստոնի Ամերիկյան համալսարանի մարզական բաժնում, ու նման առաջարկն ինձ երկընտրանքի առաջ կանգնեցրեց, քանի որ հայկական պարերի գիտակ էի այնքանով, որքանով որ պարել եմ: Եվ դա ինձ շատ էր մտահոգում ու որոշեցի գնալ Հայաստան, մասնագետ պարուսույցներից դասեր ստանամ, որովհետև պարը շարժուձևը չէ, այլ հոգով զգալն ու հասկանալ պարի էությունը: 1986թ-ին առաջին համերգը տվեցինք ու այդ օրվանից հիմնեցի անկախ պարախումբ ու այն անվանեցի <<Սայաթ-Նովա>>՝ ի հիշատակ մեր անկրկնելի Սայաթ-Նովայի: Արդեն 30 տարի պարային համույթն աշխարհի շատ բեմերում է հանդես եկել, մասնակցել միջազգային փառատոների ու արժանացել բարձր պարգևների:  Ի վերջո, եկա Երևան, մանրամասնորեն ուսումնասիրեցի հայկական պարերը, ընդունվեցի մանկավարժական ուսումնարան, որտեղ 18 տարեկանների հետ 30-ս բոլորած, սկսեցի սովորել հայկական պարի բոլոր ճիշտ շարժումներն ու պարաքայլերը: Այդ ժամանակ ինձ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ հայտնի բալետմայստեր Արտյուշա Կարապետյանի հետ և այդ օրվանից առ այսօր մեր մտերմությունն ու բարեկամությունը շարունակվում է: Նրան ենք պարտական, ամբողջ համույթի անդամներով, մեր հաջողությունների համար, քանի որ նա էր այն ուղեցուցը`իր բեմադրած պարերով: Այսօր մեր պարախմբի յուրաքանչյուր անդամ հայ պարի իսկական գիտակ է ու կատարող>>:
    Պարային համույթի 56 անդամներ 10-ը օր շարունակ եղան մայր հայրենիքում, այցելեցին տեսարժան վայրեր, զորամասեր ու անջնջելի տպավորություններով կվերադառնան Բոստոն` հաջորդ տարի կրկին մայր հայրենիք այցելելու երազանքով:
    Ավելացնենք, որ Բոստոնի հայկական համայնքի 195 երեխաները հաճախում են <<Սայաթ-Նովա>> համույթին կից գործող <<Ապագա>> մանկական 7-ամյա պարային դպրոց և ավարտելուց հետո նրանք կհամալրեն համույթի անդամների թիվը: Ուրախալի է, որ մայր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ ապրող հայկական համայնքում բարձր հիմքերի վրա է դրված հայապահպանության, հայ մշակույթի ու ծեսերի պահպանման և սերունդներին փոխանցելու հայրենանվեր գործը:
    Արժե ասել` վարձկներդ ի կատար, հայ մնացեք…

                            Մարիետա Մակարյան
28 2016
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են