Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
   

    Փետրվարի 20-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսը Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը պատմական որակեց, նշելով, որ այս օրվան տասնամյակներ են սպասել: Դադասյանը շնորհակալություն հայտնեց մշակույթի նախարարին և ՀՀ նախագահին՝ թատրոնի շենքի հարցը լուծելու համար, խոսեց դրա հետ կապված առաջիկա աշխատանքների մասին, նշելով, որ այն կլինի քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը, վայր, որտեղ հնարավոր կլինի զբաղվել հինավուրց ժանրով.«…Կան խմբեր, երիտասարդներ, անհատներ, որոնք ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեին զբաղվելու մնջախաղով՝ բոլորին հրավիրում ենք»:
21 Փետրվարի 2017

    Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Նախարարը մանրամասն ներկայացրեց տարվա ձեռքբերումները` ոլորտ առ ոլորտ: Դրանք վերաբերում էին մշակութային կրթությանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին, թանգարանային ոլորտին, օպերայի և բալետի ազգային թատրոնին և այլն:
26 Դեկտեմբերի 2016

    Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համաձայնագրի» ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
14 Դեկտեմբերի 2016

    Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում, մտավորականի ընտանիքում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին քաղաքական հողի վրա նրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։
28 Հոկտեմբերի 2016

    Բեթհովեն, Շումանի Դաշնամուրի կոնցերտը և Բրամսի թիվ 1 Սիմֆոնիան. հենց այս բարդագույն համերգային ծրագրով հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու գերմանական Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախումբն իրենց համատեղ համերգով, որը նվիրված է Գերմանիայի վերամիավորման տոնին:
01 Հոկտեմբերի 2016

   
2016 թվականը հոբելյանական է հայ ժողովրդի համար: Հայաստանի Հանրապետությունը դառնում է 25 տարեկան: Թե որքանով է կարևորվում անկախությունն ազգերի հոգևոր-մշակութային զարգացման գործում, կարելի է դատել Նժդեհի մարգարեական մտքերից.«Ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում: Ահա թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ…
20 Սեպտեմբերի 2016
Անկախության 25-ամյակին ընդառաջ
/Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի ասուլիսը/

    Մշակութային ծավալուն ու բազմավեկտոր բնագավառի` 2016 թվականի առաջին կեսին իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին նվիրված ասուլիսը լի է թվերով ու անուններով, որոնք հանդարտ ու հանգամանալից թվարկում էր մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: <<Փորձեմ ներկայացնել 2016 թվականին իրականացված ծրագրերը, ոչ բոլորն, իհարկե, այլ կարևորները:

06 Սեպտեմբերի 2016

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյ
անի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները:
05 Սեպտեմբերի 2016

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան  ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր նվաճումներ:
 
  

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՎԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:
    «Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:
   
25 Օգոստոսի 2016
25 Օգոստոսի 2016
/Այց Գավառ, Վարդենիս, Վարդենիկ և Սևանի ափ/

    Մարզի պետական բուհում և թանգարանում
    Մեր երկրի Գեղարքունիքի մարզ կատարած այցի առաջին կանգառը Գավառի պետական համալսարանն էր, իսկ նախարարի ուշադրության կենտրոնում` բուհի Պատմագիտական թանգարանը, մի կարևոր մշակութային օջախ ոչ միայն բուհի ուսանողության, այլև մարզի բնակչության համար:

18 Հուլիսի 2016

     Հունիսի 25-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք, որին ներկա էին տասնյակ հազարավոր հայորդիներ և հյուրեր տարբեր երկրներից:
28 Հունիսի 2016

    Հունիսի 13-ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին, Երևանում: Դեռևս աղջնակ՝ ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցել է դպրոցականների քաղաքային պալատի ժողնվագարանների անսամբլի աշխատանքներին՝ բոլորին հիացնելով իր զրնգուն ձայնով և բացառիկ օժտվածությամբ:
14 Հունիսի 2016

    Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը բաղկացած է 12 հոդվածից, համաձայն որոնց համագործակցություն կծավալվի երկու երկրների թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականության, ֆիլմարտադրության, թանգարանների և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Անդրադարձ կկատարվի միջազգային մշակութային միջոցառումներին` ներառյալ մրցույթներին, փառատոներին, գիտաժողովներին ու բիենալեներին:
   
10 Հունիսի 2016

    ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: :
26 Մայիսի 2016

    ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Արմավիրի մարզում: Նախարար Հասմիկ Պողոսյանին, գրող Նելլի Շահնազարյանին, <<Արամ Խաչատրյան>> համերգասրահի տնօրեն Ռուզան Սիրունյանին դիմավորեց և Էջմիածնի մշակութային օջախներ ուղեկցեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր  աշխատակազմով:
     Էջմիածնի Հովհաննես Հովաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում աշխույժ եռուզեռ էր, անհամբեր սպասում էին, որպեսզի մեկ անգամ ևս իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեն գրադարանին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:
19 Մայիսի 2016

    Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է:
06 Մայիսի 2016

    Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ևս մի երևելի անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ Գրիգորի Մուրադյանը` հանրության և թատերաշխարհի սիրելի Մարգո Մուրադյանը, ում կյանքը եղել է համակ սեր ու նվիրում`ընտանիքին և սիրելի թատրոնին:
    Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին, Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
01 Մայիսի 2016
 

Մեծարգո՛ հյուրեր,
Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, ես պատիվ ունեցա ազդարարելու հասարակական-քաղաքական այս գլոբալ համաժողովի աշխատանքների մեկնարկը՝ հավատալով դրա առաքելությանն ու հաջողությանը։ Իսկ առաքելությունն էր՝ վերհանել ցեղասպանությունների կանխարգելման առկա հիմնախնդիրները, մշակել դրանց լուծման ուղիները և համախմբել քաղաքակիրթ մարդկության ներուժը` 21-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վճռական հաղթանակ տանելու նպատակով:
23 Ապրիլի 2016

    Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
23 Մարտի 2016

    «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով Հունաստանի մայրաքաղաքում բացված խոշորածավալ ցուցահանդեսը հայկական քաղաքակրթությանը նվիրված վերջին տարիներին արտերկրում իրականացված մեծամասշտաբ մշակութային նախագծերից է: Ցուցահանդեսը գործում է Աթենքի ավանդույթներով հայտնի մշակութային համալիրներից մեկում՝ Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում, որի երկու հարկաբաժինների 260 ք/մ ցուցադրական տարածքը տրամադրվել է հայկական բացառիկ նախագծին:
    
15 Մարտի 2016

    Մոսկվայի պատմության թանգարանում բացվել է «Հայաստան. լինելիության լեգենդներ» ցուցահանդեսը, որին ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մշակույթի նախարարներ Վլադիմիր Մեդինսկին և Հասմիկ Պողոսյանը: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 160 եզակի ցուցանմուշ Հայաստանի պատմության թարգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանից, Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանից:
12 Մարտի 2016

     Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը արվեստի վեց գործիչների հանձնեց մշակույթի նախարարության ոսկե մեդալներ ու շնորհակալագրեր: 
    Հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի կապակցությամբ դաշնակահար, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Յակով Զարգարյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:
17 Փետրվարի 2016

    Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:
27 Հունվարի 2016

    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
21 Հունվարի 2016

    2015-ի մշակութային  տարին  գերհագեցած  էր  ոչ միայն   ամենամյա, ավանդական ստեղծագործական ծրագրերով, այլև այն բացառիկ  մշակութային նախագծերի առատությամբ, որոնք նվիրված  էին  Հայոց  ցեղասպանության  մեկդարյա  տարելիցին: Տարեվերջին ընդառաջ  մշակույթի  փոխնախարարներ  Արթուր Պողոսյանն  ու  Ներսես Տեր-Վարդանյանն  իրենց ամփոփիչ  ասուլիսների ընթացքում  փորձեցին  ամբողջացնել  2015-ի   մշակութային  օրակարգը` հանգամանորեն ներկայացնելով մշակութային տարվա կարևորագույն  նախագծերը, որոնց  հաջող իրականացմամբ  ամբողջացել  է հանրապետության մշակութային կյանքի համապատկերը:
28 Դեկտեմբերի 2015

    Օրերս ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած մամլո ասուլիսին ներկայացվեցին նախարարության և «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի համատեղ իրականացված մշակութային ծրագրերի արդյունքները: Իր գործունեության տասը տարիների ընթացքում  «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը մշտապես աջակցում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվող կարևորագույն մշակութային միջոցառումներին:
26 Նոյեմբերի 2015

    Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Տասնութ կետից բաղկացած  ծրագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելենը: Ծրագիրը ներառում է մշակույթի բոլոր ոլորտները՝ թատրոն, գրականություն, պատմամշակութային հուշարձաններ, գրահրատարակչություն: 
19 Նոյեմբերի 2015

    Ս. թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների  - DAC – տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»:
04 Նոյեմբերի 2015
   Նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքների մշակութային տարբեր օջախներում, կրթամշակութային հաստատություններում ու հնավայրերում, զրուցեց աշխատակիցների հետ  ու  քննարկեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:  
03 Սեպտեմբերի 2015
03 Սեպտեմբերի 2015
/Մշակույթի նախարարը օգոստոսի 27-ին  այցելեց Դիլիջան/

    Քաղաքի հիմնադրման տարեթիվը դեռևս հայտնի չէ։ Դիլիջան անունը գրավոր աղբյուրներում առաջին անգամ իր ուղեգրություններում հիշատակել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը՝ 17-րդ դարի կեսերին: 19-րդ դարասկզբի պատմական աղբյուրների համաձայն 60 տուն բնակչություն ունեցող Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից էր:

28 Օգոստոսի 2015

     Այս օրերին մեր խմբագրակազմը խոր ցավով վշտակցում է իր աշխատակցի, լավագույն ընկերոջ, լուսանկարիչ Գարիկ Արմենակյանի մահը: Կյանքի 41-րդ տարում կյանքից անժամանակ հեռացավ նա`՝ թողնելով անհավատալի իրականության հետ`՝ նրա հետ և … առանց նրա…
27 Օգոստոսի 2015

     Ս. թ.  օգոստոսի 23-ին 88 տարեկանում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը:

      Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-48 թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետև 1949-51 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն բուհում՝ որպես պրոֆեսոր:
24 Օգոստոսի 2015

    Հուլիսի   21-25-ը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում, ապա  նաև  Շանդուն նահանգի Ցինան  քաղաքում  արդի հայ մշակույթի ամբողջական    համապատկերն է   ներկայացվել  այստեղ անցկացված  Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում:
30 Հուլիսի 2015

    Ս.թ. հուլիսի 13-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» միջազգային կոնֆերանսի ամփոփիչ նիստը:
14 Հուլիսի 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
09 Հուլիսի 2015

    Հունիսի 3-ին, Փարիզում կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի
կենտրոնակայան: Պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
05 Հունիսի 2015

    Նորաբաց Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա  ընթացքում իրականացված հիմնական ծրագրերը: Նախարարը նշեց, որ այս տարին խիստ տարբերվում է նախորդներից: Պետական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր սկսվել են դեռ անցյալ տարվանից:
19 Մայիսի 2015
    Ապրիլի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարության համապատասխան վարչության աշխատողների և լրագրողների հետ, այցելեցին Արմավիրի մարզ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ մարզի մշակույթի վարչության աշխատակիցներն ու մարզի բնակիչները Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցու մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեցին նախարարին և հյուրերին, որից հետո  նրանք ծանոթացան վերականգնողական աշխատանքների ընթացքին:
29 Ապրիլի 2015

    ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:


  
      Մեծարգո՛ հյուրեր,

        Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ

    Ողջունում եմ ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում: Շնորհակալ եմ հրավերն ընդունելու և ձեր կարևոր մասնակցության համար: Համաժողովի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի:
23 Ապրիլի 2015
23 Ապրիլի 2015

    Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին:
18 Ապրիլի 2015


    Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար:
04 Ապրիլի 2015

    2015 թ. մարտի 27-29-ը Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի և Լյուդվիգ վան Բեթհովենի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկայի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով մեկնել էր Վարշավա:
02 Ապրիլի 2015


    Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Նրա արմատները կապված էին մայրաքաղաք Երևանին, հետևաբար տոհմիկ երևանցի էր՝ քաղաքաբնակի իր կենցաղով, մշակույթով, կեցվածքով ու հոգեկերտվածքով: 1966 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1966-67 թթ. աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1967 թ.` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
24 Մարտի 2015

    Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա  մեդիա համաժողովը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից մոտ 150 ներկայացուցիչ: Վերջիններիս մեծ մասն իրենց երկրներում առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ են:
19 Մարտի 2015

    Մարտի 5-ին Հռոմի «Վիտորիանո» իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
10 Մարտի 2015

    Հունվարի 18-20-ը կայացավ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն:



    Օրերս «Կամար» էլեկտրոնային քառալեզու թերթի անձնակազմը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով` մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման, ինչպես նաև հիմնադրման 5-ամյակի առթիվ:

21 Հունվարի 2015
21 Հունվարի 2015

    Կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց ճանաչված դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Գրիգորի Հարությունյանը:
16 Հունվարի 2015

    Դեկտեմբերի 27-ին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրատվամիջոցների բազմաքանակ ներկայացուցիչների հետ  Ամանորի նախաշեմին սովորական դարձած հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացրեց 2014 թվականի ձեռքբերումները: Իր խոսքով, կարող էր և այսքան չմանրամասնել, սակայն դա նաև իրեն է պետք, «որպեսզի կարողանա չարված խնդիրները թիրախավորել»:
27 Դեկտեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հրավերներով` 2014 թ. դեկտեմբերի 7-9-ը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային մշակութային համաժողովին, Պետական Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի, ինչպես նաև Միխայիլ Պիոտրով¬սկու ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին:
11 Դեկտեմբերի 2014


    Ս.թ. դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:
08 Դեկտեմբերի 2014

    Սույն թվականի նոյեմբերի 12-14-ը  ՀՀ մշակույթի նախարարը պաշտոնական այցով գտնվում էր Պրահայում: Ծրագրի շրջանակում ստորագրվել է «ՀՀ մշակույթի նախարարության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, մասնակցել է Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանն ու կատալոգի շնորհանդեսին, «Օրեր» հայկական ամսագրի հոբելյանական հանդիսությանը:
21 Նոյեմբերի 2014


    Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն ստորագրեցին <<Հայաստանի Հանրապետության կառավարության և Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին>> համաձայնագիրը:
20 Նոյեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սույն թվականի նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով գտնվում էր Արարատի մարզում: Զանգակատանը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանում, նախարարը հանդիպել է մարզի արվեստագետների և մտավորականների հետ:
11 Նոյեմբերի 2014
        
    Սույն թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Տավուշի մարզ: Այցի շրջանակներում նախարարը Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցում հանդիպել է մանկավարժների հետ, ծանոթացել դպրոցի խնդիրներին:
06 Նոյեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարարության «Կամար» էլեկտրոնային թերթը թողարկվում է 2009 թվականից. սկզբում եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2012 թվականից քառալեզու՝ նաև ֆրանսերեն:
29 Հոկտեմբերի 2014
    Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը, նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ` ս. թ. հոկտեմբերի 15-20-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
    Այցի շրջանակում՝ ս. թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Բելառուսի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը:
18 Հոկտեմբերի 2014

     Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
       Հայ մամուլն սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ:
17 Հոկտեմբերի 2014
    ՀՀ մշակույթի նախարարի հրավերով` ս. թ. հոկտեմբերի 5-10-ը Երևանում է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Արըստանբեկ Մուհամեդիուլիի գլխավորած պատվիրակությունը:
09 Հոկտեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Պյոտր Ժուխովսկուն:
     Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է վերջին տարիների հայ-լեհական մշակութային կապերի կայուն զարգացումը և այն փաստը, որ համագործակցության շրջանակը ներառել է գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, երաժշտարվեստ, մշակութային ժառանգություն, կերպարվեստ, գրականություն:
08 Հոկտեմբերի 2014

    «Դաշտադեմ ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
15 Օգոստոսի 2014

    Օրերս, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն  ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին:
14 Օգոստոսի 2014

    Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն (Մետաքսե Սերոբի Պողոսյան):
    Մետաքսեն ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։
12 Օգոստոսի 2014

    Հայ թատրոնը և թատերագիտական միտքը ծանր կորուստ կրեց: Կյանքի 79-րդ  տարում  վախճանվեց  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան:
     Ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը:
01 Օգոստոսի 2014

   Հուլիսի 17-ին, 80 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Արամի Մամյանը:
    Հենրիկ Մամյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1953 թ.), այնուհետև` Երևանի թատերական ինստիտուտը (1959 թ.):
18 Հուլիսի 2014

    Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը:
Ռ. Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46 թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53 թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:
08 Հուլիսի 2014
    ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սույն թվականի հունիսի 6-11-ը պաշտոնական այցով գտնվում էր Իտալիայի Հանրապետությունում: Այցի շրջանակներում նախարարը  հանդիպել է Վենետիկում անցկացվող ճարտարապետական միջազգային բիենալեի կազմակերպիչների հետ, որպես պատվավոր հյուր մասնակցել մրցանակաբաշխությանը, հստակեցրել 2015 թվականին անցկացվելիք բիենալեին Հայաստանի մասնակցության պայմանները:
20 Հունիսի 2014

    Դեռևս 2011 թվականին Երևանում ստորագրվել է «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիրը:
26 Մայիսի 2014

    Հայ թատրոնը ծանր կորուստ կրեց: Կյանքի 84-րդ  տարում  վախճանվեց  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>> 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի <<Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ>> շքանշանակիր, Հ. Պարոնյանի  անվան  երաժշտական  կոմեդիայի  պետական  թատրոնի  դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը:
14 Մայիսի 2014

    Հայ երաժշտական արվեստը ծանր ու անդառնալի կորուստ կրեց: Կյանքի 86-րդ տարում, 2014 թվականի ապրիլի 24-ին իր մահկանացուն կնքեց ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը:
Կ. Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29-ին, Արմավիր քաղաքում:
12 Մայիսի 2014

    ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. մայիսի 6-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:
08 Մայիսի 2014

    Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Ընդառաջ գնալով տոնական օրվան՝ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում պարարվեստի ոլորտի մի շարք գործիչներ պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով:
30 Ապրիլի 2014

        Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալվել  էին Ռումինիայի  Պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Էռնեստ Օբերլանդեռ-Տեռնովեանուն,  դոկտոր Օանա Իլիեն,  ՀՀ-ում Ռումինիայի  արտակարգ և լիազոր դեսպան  Վասիլե Սոռին,  ֆրանսահայ պատմաբան,  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, դոկտոր Կլոդ Մութաֆյանը:
25 Ապրիլի 2014

    Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրության 9-րդ կետի 23-րդ ենթակետի՝ հուշարձանների պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավա¬ռում երկարամյա, անբասիր աշխատանքային գործունեության և հուշարձանների միջազգային օրվա կապակցությամբ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում պարգևատրվեցին ոլորտի մի խումբ արվեստագետներ:
18 Ապրիլի 2014
    «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված hամաձայնագրի և ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Թուրքմենստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում անկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
17 Ապրիլի 2014

    Դասական երաժշտարվեստի տարածման գործում ունեցած ավանդի, Հայաստանի հանդեպ ցուցաբերած բարեգործական մարդասիրական գործունեության և արտերկրում տաղանդավոր հայ երիտասարդ կատարողներին աջակցելու համար՝ Ազգերի նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Յուստուս Ֆրանցը (Գերմանիա) պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:


    Ս. թ. ապրիլի 10-ին, կյանքի 85-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը:
14 Ապրիլի 2014
14 Ապրիլի 2014

    Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
    Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորապես նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն:
27 Մարտի 2014
ՀՀ Նախագահը հանձնել է Հայաստանի Հանրապետության
2013 թ. պետական մրցանակները

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թ. օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ:
25 Մարտի 2014

    ՀՀ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ պետական պատվերով իրականացնում է որոշակի քանակությամբ գրքերի տպագրություն: Այս շրջանակներում յուրաքանչյուր տարի պետական պատվերով հրատարակվող գրքերի ցանկը ներառում է  հանրագիտարանային և մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն, թարգմանական, մանկական և հոբելյանական գրականություն, գիտահանրամատչելի, դպրոցական և սփյուռքահայ գրականություն:
21 Մարտի 2014
 
    Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր, ականավոր քանդակագործ Արա Շիրազը /Արամազդ Հովհաննեսի Կարապետյան/ ծնվել է 1941 թ. հունիսի 8-ին, Երևանում` տաղանդավոր պոետներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում:
20 Մարտի 2014

    ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մարտի 16-ին, կյանքի 75-րդ տարում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է տաղանդավոր բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Կոստանտինի Հովհաննիսյանը:


   
Սույն թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
18 Մարտի 2014
18 Մարտի 2014

   ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Սերգեյի Հովհաննիսյանը ծնվել է 1925 թ. Երևանում: 1948 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և նույն թվականից էլ աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում և թե’ կինոյում:
04 Մարտի 2014

    Ս.թ. փետրվարի 19-22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շ.Դորգերլոհի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բեռլին և Հալլե` քննարկելու Գերմանիայում 2015-2016թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը
27 Փետրվարի 2014
    ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:
19 Փետրվարի 2014

    Այսօր Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղություններին նվիրված մամուլի ասուլիս: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ամփոփելով ու նշելով նախորդ տարվա գերակա ուղղությունները, անդրադարձավ 2014 թվականին:
07 Փետրվարի 2014

    Հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը:

    Անժամանակ ընդհատված ամեն մի կյանք մեծագույն ողբերգություն է: Առավել ևս` մարդու, որին վստահված է բնագավառի ապագան երաշխավորելու բարդ ու պատասխանատու գործը: Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի արվեստագետներից էր, որ չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում և գտնում էր օժտված մարդկանց ու տալիս աշխատելու հնարավորություն:
10 Հունվարի 2014
10 Հունվարի 2014
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են