Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
   
          
    Մարտի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ, որը նախաձեռնել է հանրահայտ ջազմեն, բոլորի կողմից շատ սիրված Վահագն Հայրապետյանը մեր ժամանակի ունիկալ ջազային հայտնի երաժիշտներ /ԱՄՆ-ից/ Արի Ռոլանդի-կոնտրաբաս, Զաիդ Նասսերի-ալտ սաքսաֆոն, Յալլա Բալինի-վոկալ, Քիտ Բալլայի-հարվածային գործիքներ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի  /դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/ մասնակցությամբ:



    Մարտի 21-ին արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանում, Արցախում և Ջավախքում նշում են Տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այսօր   ՅՈՒՆԻՄԱ  Հայաստանի կազմակերպության նախագահ Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ նախատեսվել էր և անցկացվեցին մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ: Քաղաքի կենտրոնից Խաչքարերի պուրակ քայլերթը կանգ առավ 5 մայրցամաքներից բերված հողով ու ջրով տնկված Սոճենուն հարող տարածքում և մեկնարկեցին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տիկնիկային թատրոնների ու խմբերի ներկայացումները:
22 Մարտի 2017
22 Մարտի 2017

    Մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
    Համերգին կհնչեն հանրահայտ և սիրված կոմպոզիտորների ռոմանտիկ ստեղծագործություններ՝  նվիրված  կանանց:
17 Մարտի 2017

    ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի արմատները մխրճված էին հայկական հինավուրց հողում: Այդ հողից էր ուժ առել, ստեղծել գործեր, որոնք մնայուն արժեքներ են ու կապրեն, քանի դեռ կապրի հայ ժողովուրդը: Մեծ արվեստագետ, հայրենասեր, իմաստուն մարդ, ով իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի հոգսերով ու ցավերով: Ազգային մտածողությամբ արվեստագետ էր Իսաբեկյանը: Նրանք, ովքեր ծանոթ ու մտերիմ են եղել Էդվարդ Իսաբեկյանի հետ իրենց հոգում և հուշերում միշտ կպահեն այն լույսն ու ջերմությունը, որ ճառագում էր նրանից:
11 Մարտի 2017

    Մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն 10-րդ անգամ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում անցկացվեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոն>>-ը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծներ Մարո Մարգարյանի ծննդյան 100 և Սիլվա Կապուտիկյանի 98 ամյակներին: Փառատոնի ժյուրիի անդամները, մտավորականներ, քաղաքական գործիչներ և պոեզիայի սիրահարներ, հունվարի 20-ին այցելեցին Կոմիտասի այգում գտնվող   մեր մեծերի Պանթեոն, որտեղ իր վերջին հանգրվանն է գտել նաև Սիլվա Կապուտիկյանը:
07 Մարտի 2017

    Փետրվարի 28-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է պետպատվերով, առայժմ ` ռուսերեն: Խոստացվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի հայերեն և անգլերեն:  Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կինոռեժիսորի լավագույն ֆիլմերից «Մենք»-ը։
02 Մարտի 2017

    Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց ամենասիրելի և իմաստուն բանաստեղծի ծննդյան օրն էլ 2009 թվականից Լևոն Անանյանի ջանքերով նշվում է նաև Գիրք նվիրելու օր: Շատ բարդ է, որպեսզի մի որևէ նորահայտ տոն իսկապես, ինքնաբուխ տոնվի, այսինքն, դառնա սիրելի, համակի շատերին: Առավել ևս, մեր խառնակ ու, ընդունված բառով` ոչ գրական ժամանակներում:
20 Փետրվարի 2017

    Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում մեկնարկած Ստաս-Նամինյան օրերը նվիրվում էին նրա ծննդյան 65-ամյակին: Դրանց շրջանակում հայ հանդիսատեսին էին ներկայացվել հայկական արմատներ ունեցող բազմատաղանդ մշակութային գործչի ֆիլմերը, թատերական բերմադրությունն ու սիմֆոնիկ ստեղծագործությունը:
17 Փետրվարի 2017

    Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը երգում է դեռևս մանկուց: Երջանկահիշատակ մայրը միշտ ոգևորել ու քաջալերել է նրան, համոզված, որ որդին հայտնի երգիչ է դառնալու: Մայրական այդ լուսավոր երազանքը հոգում՝ Մուրադը աշխատել է տքնաջան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հետագայում սովորել ասպիրանտուրայում, կայացել որպես օպերային երգիչ:


    Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման հիմքում համահայկական միասնականության գաղափարն է, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից երաժիշտներին մեկ նվագախմբում համախմբելու գաղափարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հայտարարելով, որ այդ գաղափարն այլևս իրականություն է:
22 Դեկտեմբերի 2016
22 Դեկտեմբերի 2016

    Հայտնի և անհայտ Ստաս Նամինին բացահայտելու բացառիկ հնարավորություն է ընձեռում մշակութային այն նախագիծը, որը մեկ շաբաթ շարունակ երևանյան արվեստի օջախներում ներկայացնում է հռչակավոր երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Անաստաս Միկոյան-կրտսերին: Միկոյանների հայտնի դինաստիայի ժառանգորդն առաջին անգամ իր պատմական հայրենիքում` Հայաստանում ներկայանում է երկարամյա ստեղծագործական գործունեության առավել ամբողջական համապատկերով:

17 Դեկտեմբերի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 11-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում <<Հովեր>> պետական կամերային երգչախումբը Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ կներկայացնեն աննախադեպ  նոր խմբերգային նախագիծ, որի խորագիրը /<<Թե չես գա-լի, մը-նաս բա-րի>>/ վերցված է ծրագրում ընդգրկված Ապարանի  12 ազգագրական երգերից մեկի տեքստից:
09 Դեկտեմբերի 2016

    Ստեփան Ռոստոմյանը միջազգայնորեն ճանաչված հայ կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները կատարվում և հեռարձակվում են աշխարհով մեկ: Նա մեր օրերի երաժշտական և հասարակական կյանքի կարևոր դերակատարներից է` որպես կոմպոզիտոր, դասախոս, գիտնական և հասարակական գործիչ:
07 Դեկտեմբերի 2016
Հարուստ և առանձնացող ժառանգություն
/Հովիկ Հովեյանի հոբելյանական երեկոն/


    Դեկտեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և «Նոյեմբերի ավերակները» /«Руины ноября»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը: Ռուսերեն գրքում Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն» ժողովածուների բանաստեղծություններ են և անտիպ գործեր:


    Այսօր Թեքեյան կենտրոնում տոնական տրամադրություն էր տիրում: Առաջին անգամ արցախցի յոթ գեղանկարիչ և երկու քանդակագործ իրենց 50 աշխատանքները ներկայացրել էին Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացված ցուցահանդեսին:
    Հանդիսությունը բացեց ու ներկաներին ողջունեց <<Թեքեյան կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը և տեղեկացրեց.<<Այսօր մեզ համար մեծ ուրախություն է և պատիվ մեր հարկի տակ հյուրընկալել Արցախ աշխարհի արվեստագետներին իրենց ուրույն աշատանքները ներկայացնելու հայ կերպարվեստով հետաքրքրվողներին:
02 Դեկտեմբերի 2016
02 Դեկտեմբերի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ երկօրյա համերգային ծրագրով Հայաստանում է կանադական «Մոլինարի» լարային քառյակը: Հայ-կանադական մշակութային համագործակցության այս ծրագրին նախապատվություն է տրվել հաշվի առնելով նախարարության քաղաքականության կարևոր՝ կրթամշակութային բաղադրիչի և քառյակի՝ հիմնադրման օրվանից երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելության համընկնումը:
29 Նոյեմբերի 2016

    Տարիներ առաջ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ մեկնարկած <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն>>ը հաջորդ տարի կնշի իր հոբելյանական 10-րդը:
    Այս տարի փառատոնը նվիրված էր հայ անվանի գրողներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին: ՈՒրախալի է, որ այս անգամ փառատոնի մասնակիցների թիվը հասավ 257 հազարի, ինչն էլ նշանակում է, որ տարեցտարի փառատոնի շնորհիվ հայ պոեզիայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է:
28 Նոյեմբերի 2016

    Երևանում է աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիստներից մեկը` տարածական մոնտաժի հեղինակ Արտավազդ Փելեշյանը, ում կինոն ընդարձակել է կինոարվեստի սահմանները՝ տարածական մոնտաժը վերածելով նոր կինոմեթոդի, որը որակապես փոխեց կինոյի պատկերը: Հայրենիքում նրա ներկայությունն արդեն իսկ իրադարձություն է: Եվ կինոյի դասականի հետ նախարար Արմեն Ամիրյանի հանդիպումն ավելի քան արդյունավետ էր. Արտավազդ Փելեշյանն ու Արմեն Ամիրյանը քննարկել և պայմանավորվել են նոր ծրագրերի մասին:
23 Նոյեմբերի 2016

   
Նոյեմբերի 25-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի <<Գրքի գիշեր-2016. արի գրքախառնվենք>> ծրագիրը: Այդ օրը <<Բուկինիստ>> գրախանութում երեկոյից մինչև կեսգիշեր կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ. գրքերի ողջ տեսականին կվաճառվի 30 տոկոս զեղչով, անվճար առաքում, մրցույթ, թեյախմություն, գրքախաղ, հեղինակային ինքնագրերով գրքեր և այլն:
22 Նոյեմբերի 2016

    Աշուղական արվեստը վերջին տասնամյակներում սկսեց նոր թափ ու վերելք ապրել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ջանքերի շնորհիվ: Նախ հիմնադրվեց <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը, ապա <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը և նաև մեծ արձագանք ու հաջողությունների հասած <<Ջիվանու աշուղական երգի դպրոցը>>: Թովմաս Պողոսյանը, գլխավորելով այդ կոլեկտիվները, մատաղ սերնդի մեջ դաստիարակում է սեր ու նվիրում` աշուղական և գուսանական արվեստների հանդեպ:


Մեկնարկել է Մանկապատանեկան արվեստի 2-րդ
ինտեգրատիվ հանրապետական փառատոնը


     Նոյեմբերի 17-ին մեկնարկել է Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: ՀՀ մշակույթի նախարարության, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի աջակցությամբ փառատոնը Երևանում և ՀՀ մարզերում անց է կացվում մինչև նոյեմբերի 24-ը:
18 Նոյեմբերի 2016
18 Նոյեմբերի 2016

    Նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն հրաշագեղ Հասմիկ Պապյանի հետ: Հնչելու են հեղինակի «Ռեքվիեմը», նաև «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգային երեկոյի կազմակերպիչ Տիգրան Վիրաբյանն ասաց.«Վերջերս բացվեց «Սև բերդ» ամրոցը, որտեղ անցկացվելու են նմանատիպ բարձրաճաշակ երեկոներ:
17 Նոյեմբերի 2016

    Թատերասերների կողմից շատ սիրված Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյակը: Իսկ թե ինչպես հիմնադրվեց ու ինչ ճանապարհ անցավ սիրված թատրոնը 75 տարիների ընթացքում` սկսենք հենց պատմությունից:
16 Նոյեմբերի 2016

    Նոյեմբերի 12-15-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր: Պաշտոնական արարողությունը մեկնարկել է Կահիրեի օպերային թատրոնի Գոմհորիա սրահում՝ Հայաստանի պարի պետական և «Շողակն» անսամբլների համերգով: Համերգներ են կայացել նաև Ալեքսանդրիա և Դամանհուր քաղաքներում: Համերգներին զուգընթաց անցկացվել է նաև հայկական ֆիլմերի շաբաթ:
15 Նոյեմբերի 2016
Անկախության սերունդ՝ անկախության կինո
/«Կինոաշուն-2016-»-ը նվիրվում է Անկախության 25-ամյակին/


    «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն այս տարի անցկացվեց 7-րդ անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը:
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ անցկացվող կինոտոնն այս տարի նվիրվում էր Հայաստանի անկախության 25-ամյակին, խորագրված էր «Անկախության սերունդ՝ անկախության կինո»:
12 Նոյեմբերի 2016

    «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ պրեմիերա է. Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, նաև՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ Երևանում ներկայացվեց Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի աղմկահարույց "Աղետ" համերգային ծրագիրը, որը Երևան հասավ եվրոպական հաղթարշավից հետո:


Օդային լուսանկարների հայազգի վարպետը

    Նոյեմբերի 9-ին «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ ավստրալահայ լուսանկարիչ Ջեկ (Հակոբ) Մաջարյանի լուսանկարչական աշխատանքների «Կրկնությունների տարբերություն» ցուցահանդեսը: Սա նկարչի երկրորդ ցուցադրությունը և առաջին անհատական ցուցահանդեսն է պատմական հայրենիքում:
10 Նոյեմբերի 2016
10 Նոյեմբերի 2016

    Օրերս ներկա գտնվեցի ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության Պետական կամերային երաժշտական թատրոնի <<Տունը սահմանի վրա>> ներկայացման առաջնախաղին: Լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ստեղծագործության թեման չափազանց արդիական է և համամարդկային: Պատերազմ կոչվող արհավիրքը ոչ միայն ավերածություններ է գործում, այլև տարբեր ժողովուրդների կյանքում դառնում է իսկական չարիք:


Կայացավ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված մեներգիչների հանրապետական փառատոնի հաղթողների գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը

    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում բացվել էր հայ օպերային երգարվեստի ականավոր ներկայացուցիչ, սիրված դերասանուհի Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Արտիստուհու ժպտադեմ մեծադիր նկարը և նրա կերպավորած դերերի լուսանկարները պատմում էին նրա ստեղծագործական գործունեության բուռն ժամանակաշրջանը: Իսկ դահլիճում հնչում էր երգչուհու կատարմամբ <<Երևանյան գիշերները կապուտակ>> հրաշալի ստեղծագործությունը:
08 Նոյեմբերի 2016
08 Նոյեմբերի 2016

    ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոյեմբերի 7-ին շրջայց կատարեց վերանորոգված Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ տեսնելու վերազինված բեմական մեխանիզմներն ու լուսավորության, ձայնային նոր համակարգերը: Մշակույթի նախարարին ուղեկցում էին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և տնօրեն Ստեփան Դավթյանը:
07 Նոյեմբերի 2016

    Առաջին անգամ 2008 թվականին Հայաստանում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միաջազգային 9-րդ մրցույթն այս տարի անցկացվել է Վարշավայում (սեպտեմբերի 13-17-ը): Մրցույթի 10-ը՝ հայկական, արաբական, չինական (ավանդական և պարզեցված), կիրիլյան, հունական, եբրայական, հնդկական, կորեական, թաիլանդական տեքստային, վերնագրային և ազատ ոճի տառատեսակներ ավանակարգերում ներկայացվել է 98 աշխատանք 28 երկրից, այն դեպքում, երբ առաջին մրցույթի չորս անվանակարգերում ներկայացվել էր 41 գործ վեց երկրից:
03 Նոյեմբերի 2016

    Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 1-ին կայացավ Զավեն Խաչիկյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը և «Սև սպիտակ եռագույն» գրքի շնորհանդեսը, հեղինակի՝ դեռևս 1983-ից արված և բացառիկ պատմավավերագրական արժեք ունեցող սև-սպիտակ 150 լուսանկարներով: Զավեն Խաչիկյանը 1988-ից լուսաբանել է ազատագրական շարժումը, եղել պատերազմի դաշտում՝ որպես ֆոտոլրագրող:


Թարիվերդիևյան փառատոն Երևանում ՝ «Հիշիր այս պահը»

    Միքայել Թարիվերդիևը վերջապես վերադառնում է Հայաստան. թերևս հենց այսպես կարելի է գնահատել «Հիշիր այս պահը» խորագրով հոբելյանական փառատոնի եզրափակիչ երևանյան համերգները, փառատոն, որ նվիրված է մեծ կոմպոզիտորի 85-ամյակին: Աշխարհի տարբեր երկրներում ու մայրաքաղաքներում անցկացվելուց հետո այն եզրափակվեց Հայաստանում և Արցախում:

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակի առթիվ

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և
<<Դիիմ քոմյունիքեյշն>> կազմակերպության հետ անցկացնում են միջոցառումների շարք՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին:
01 Նոյեմբերի 2016
01 Նոյեմբերի 2016
01 Նոյեմբերի 2016
    Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 28-ին բացվեց գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Հոբելյանական տարվա առթիվ նաև պատկերագիրք է հրատարակվել:
      Մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի և ընտանիքի համագործակցության արդյունքում արվեստասեր հանրությանը ներկայացվեց Արփենիկ Նալբանդյանի 73 աշխատանք:
29 Հոկտեմբերի 2016

    Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կմեկնարկի <<ՌեԱնիմանիա>> անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը: Ինչպես տեղեկացրեց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, այս տարի փառատոնին մասնակցության 2200 հայտ է ստացվել, որոնցից ընտրվել են 425-ը: Բացի դրանցից փառատոնի շրջանակում կցուցադրվեն ևս 25 ֆիլմ: ՀՀ անկախության 25-ամյակին է նվիրվում հատուկ ծրագիր, որի շրջանակում կցուցադրվեն բացառապես Հայաստանում նկարահանված ու ստեղծված անիմացիոն ֆիլմեր:
28 Հոկտեմբերի 2016

    Հոկտեմբերի 28-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում նոր ներկայացման պրեմիերա է. հանդիսատեսի դատին կներկայացվի Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացումը: Ներկայացման առաջնախաղին ընդառաջ թատրոնի ղեկավարությունը և ստեղծագործական կազմը մամուլի ասուլիս էին հրավիրել` պատմելու նոր ներկայացման և թատրոնի առաջիկա ծրագրերի մասին:


Ֆրանկֆուրտի 68-րդ գրքի միջազգային տոնավաճառում

    Արդեն մի քանի տարի առանձին տաղավարով Հայաստանը մասնակցում է աշխարհի ամենահեղինակավոր՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, որն այս տա
րի անցկացվեց հոկտեմբերի 19-ից 23-ը: Ֆրանկֆուրտի տոնավաճառում մեր երկրի՝ վերջին մի քանի տարվա օտարալեզու և հայալեզու գրահրատարակչական արտադրանքը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացրել են երեք՝ «ԵՊՀ», «Անտարես» և «Զանգակ» հրատարակչությունները:
27 Հոկտեմբերի 2016
27 Հոկտեմբերի 2016

    Անցած դարի 60-ականներին գրական ասպարեզ մտավ երիտասարդ խոստումնալից գրող Նորայր Ադալյանը: Գրողը տասնամյակներ ընթերցողներին է պարգևել արձակ ստեղծագործություններ, էսսեներ, հրապարակախոսական գործեր, թատերախաղեր և այլն: Այսօր Նորայր Ադալյանի շատ պատմվածքներ ու պիեսներ բեմադրվում են մեր թատրոններում ու հիացնում հանդիսատեսին:
26 Հոկտեմբերի 2016

    Հայաստանի գրողների միության, Հայաստանի և ՍՍՀՄ ժուռնալիստների միությունների անդամ, բազմաթիվ պարգևների ու մրցանակների արժանացած Վրեժ Սարուխանյանը հպարտ է, որ սասունցու և մշեցու թոռ է:
    Անվանի ու հայտնի ազնիվ հեռուստալրագրողի գրիչը մշտապես արդարի, ազնիվի ու արժանապատվության վեհ զգացումի տողեր է արձանագրել, որոնք դարձել են հայրենասիրական ոգով հարուստ, ասելիքով կոչ արմատներին, կարոտականչ էրգրին ու անվերջ պայքարին:

Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց»
ծրագրի երրորդ փուլը


    Դեռևս 2015 թվականին մեկնարկած՝ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կազմակերպու
թյուն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը թևակոխել է երրորդ փուլ: Ծրագրի նպատակը հոգևոր-մշակութային դաստիարակության դերը բարձրացնելու, տեսական գիտելիքները գործնական ու առարկայական մշակութային գիտելիքներով հարստացնելու միջոցով ժամանակակից կրթական համակարգի բովանդակային արդյունավետությունը բարձրացնելն է, այդ գործընթացին առավելապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներին մասնակից դարձնելը, վերջիններիս՝ մայրաքաղաքի մշակութային օջախներ այցերի ապահովումը:
22 Հոկտեմբերի 2016
22 Հոկտեմբերի 2016

    ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, հայ-ճապոնական Հիկարի կենտրոնը արդեն տասնմեկերորդ անգամ մեր երկրում կազմակերպում է ճապոնական ֆիլմերի փառատոն, որի նպատակը ճապոնական խորհրդավոր արվեստին հերթական ծանոթությունն է:
    Հոկտեմբերի 13-ին կինոփառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հիկարի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը:
16 Հոկտեմբերի 2016

        ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում առանձնահատուկ տեղ է գրավում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հոբելյանական ծրագիրը, որն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը եվրոպական մի շարք քաղաքներում, և կրում է «Անկախության սերունդ» խորագիրը:


    Երևանյան մշակութային կյանքի ներկապնակն արդեն մի քանի տարի է ինչ համալրվել է ևս մեկ գունեղ երանգով`<<Erevan jazz Fest 2016 >> ամենամյա միջազգային փառատոնով, որն իր կայուն տեղն ունի մայրաքաղաքի մշակութային կյանքում: Հոկտեմբերի 13-16-ը մեկնարկող փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` <<Ջազի հայկական ասոցիացիայի>> և <<Մեցցո Պրոդաքշըն>>-ի հետ համատեղ:
14 Հոկտեմբերի 2016
14 Հոկտեմբերի 2016

    Հայաստանի նկարիչների միությունում հոկտեմբերի 12-ին բացվեց Սուրեն Սաֆարյանի /Սաֆար/ անհատական ցուցահանդեսը, որը երիտասարդ գեղանկարչի առաջին անհատական և ամբողջական ցուցահանդեսն էր:
    Գեղարվեստի ակադեմիայի 2006 թվականի շրջանավարտ գեղանկարիչը ուսանողական առաջին տարիներից է մասնակցել տարբեր ցուցահանդեսների, և այդ երկրների աշխարհագրությունը լայն է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Իտալիա, Թուրքմենստան, Վրաստան:

Մեկնարկեց <<Երևանյան ճարտարապետական բիենալե-2016>>-ը

    ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյ
անի անվան Ճարտարապետական ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ <<Երևանյան ճարտարապետական բիենալե-2016>> համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Բացվեց <<Հարաշարժ լույս>> լուսանկարչական ցուցահանդեսը

    <<Թեքեյան կենտրոն>> հիմնադրամի և <<Ֆոտո պոդյում>>-ի նախաձեռնած հերթական լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց Թեքեյան կենտրոնի ճեմասրահում: Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը բացեց ցուցահանդեսը ու շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց ԱՄՆ-ից ժամանած լուսանկարիչներ Թեդ Անդրեասյանին և նրա տիկնոջը` Նունե Քարամյանին:
13 Հոկտեմբերի 2016
13 Հոկտեմբերի 2016
13 Հոկտեմբերի 2016

    Աշխարհում հայտնի երաժիշտ, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը 2001 թվականից սկսած համագործակցում է կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ: Ամեն անգամ երաժշտասերներին հիացնում ու հմայում են համատեղ ստեղծված հրաշալի երգերով ու մտահղացումներով: Ի դեպ, Դանիել Դեքերը առաջին ոչ հայ երաժիշտն է, ով թողարկել է ձայնասկավառակ՝ բացառապես հայալեզու երգերով:
11 Հոկտեմբերի 2016

    Վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում հայկական բերք ու բարիքներին նվիրված բազմաթիվ տոներ ու փառատոներ անցկացվեցին: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերից Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում նշվեց արդեն ավանդական դարձած բերքի տոնը:


Անրի Կյունի.«Երբեմն ինձ թվում է, որ մի քիչ հայ եմ»

    Հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակում հայ ընթերցասեր
հասարակությանը մայրաքաղաքի մշակութային տարբեր օջախներում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Անրի Կյունիի գրական ժառանգությանը հաղորդակցվելու հնգօրյա հրաշալի առիթ ընձեռվեց:
09 Հոկտեմբերի 2016
09 Հոկտեմբերի 2016

    Կոնստանտին Օրբելյանը բոլորին հրավիրում է մասնակցելու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իր առաջին համերգին, որի ընթացքում ելույթ են ունենալու թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, թատրոնի առաջատար մեներգիչները:
06 Հոկտեմբերի 2016

    Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնն արդեն հասցրել է երաժշտասերների գնահատմանը ներկայացնել փառատոնային ծրագրի կեսը: Փառատոնում առաձնահատուկ համերգային ծրագիր էր՝ նվիրված Գերմանիայի միասնության օրվան, որում համատեղ համերգով հանդես եկան Հայաստանի ազգային և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը:


14-րդ <<Հայ Ֆեստ>> միջազգային
թատերական փառատոնը շարունակվում է

/Արսինե Խանջյան.<<Հոգիների աճուրդ>>/

     ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը Երևանում անց է կացվում <<Հայ Ֆեստ>> միջազգային թատերական 14-րդ փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից մի քանի տասնյակ թատերախմբեր իրենց ներկայացումներով, հատուկ ծրագրերով մասնակցում են փառատոնին:
04 Հոկտեմբերի 2016
04 Հոկտեմբերի 2016

    Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-4-ը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը երևանյան հյուրախաղերը նվիրել է Հայաստանի անկախության 25-ամյակին:


Հոբելյարը Վահե Շահվերդյանն է

     ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, ՀԹԳՄ և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 4-8-ը կանցկացնեն հոբելյանական ներկայացումների շաբաթ` նվիրված ականավոր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան` 70 և բեմական արարման` 50-ամյակներին:
03 Հոկտեմբերի 2016
03 Հոկտեմբերի 2016

    «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողովը մեկնարկեց սեպտեմբերի 27-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Գիտաժողովը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին և անցկացվելու է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ը, Երևանում և Հաղպատում:


    ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Սոս Սարգսյանի անվան <<Համազգային թատրոն>>-ի հոբելյանական 25-րդ թատերաշրջանը բացվեց ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր Սաշա Գիթրինի /1885-1957թ./ <<Արի երազենք…>> պիեսի առաջնախաղով:



    Անվանի կոմպոզիտոր Լևոն Շաուշյանը ծնվել է Երևանում 1946-ին, երաժիշտների ընտանիքում: Նա թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին Է: Լևոն Չաուշյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ղեկավարած ստեղծագործական, այնուհետև Գեորգի Սարաջյանի` դաշնամուրային դասարանները: 1972 թվականին ավարտել է նույն հաստատության ասպիրանտուրան /Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ/:    
28 Սեպտեմբերի 2016
28 Սեպտեմբերի 2016
28 Սեպտեմբերի 2016

    Հայաստանի Հանրապետության 25-ամյակին է նվիրված <<ART PR>> ընկերության նախաձեռնած և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ <<Կալենցի թանգարան>>-ում կազմակերպված <<Կենսահաստատման երկիր>> խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակները մեր երկրի տարբեր մարզերում ապրող արվեստագետներն են, որոնց ստեղծագործությունները համակողմանիորեն իմաստավորում են հայկական ժողովրդավարության և արվեստի փոխառնչություններն այսօր` անկախ Հայաստանում:
26 Սեպտեմբերի 2016

    <<Ծիրանի ծառ>> վավերագրական ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը ազգագրություն-մարդաբանություն խորագրով կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Փիլմերի ցուցադրությունները, հոկտեմբերի 1- 5-ը տեղի կունենան Երևանում` <<Մոսկվա>> կինոթատրոնի փոքր դահլիճում, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանում, իսկ Գյումրիիում` <<Հոկտեմբեր>> կինոթատրոնում:
23 Սեպտեմբերի 2016

  Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նախօրեին <<Մոսկվա>> կինոթատրոնում նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ <<Կյանք և կռիվ>> ֆիլմի պրեմիերան:
   Անկախության 25-ամյակին նվիրված և արցախյան ազատամարտի թեմայով ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչանն է, ամենսիրելի հայ դերասան Մհեր Մկրտչյանի ազգականն ու անվանակիցը:
22 Սեպտեմբերի 2016

     Գրատպության 500-ամյա պատմություն ունեցող Հայաստանը սեպտեմբերի 18-28-ը հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրների գրականության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ անցկացվող գրական տոնը կազմակերպվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Բեռլինի Լիտերատուրվերկշտատ գրական կազմակերպության, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:
21 Սեպտեմբերի 2016
Կայացավ հայ-լեհական պոեզիայի անթոլոգիաների շնորհանդեսը
/<<Գրական տապան-2016>> փառատոնի շրջանակում/

    2001 թվականից, արդեն 8-րդ անգամ անցկացվում է գրական տոնը, որն իրականացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:
20 Սեպտեմբերի 2016

   
Սեպտեմբերի 17-ին Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա էր Իտալիայից ժամանած հեղինակը՝ Անտոնիա Արսլանը:
   
19 Սեպտեմբերի 2016

    Անկախության 25-ամյակի հագեցած սեպտեմբերին յուրօրինակ գույն հաղորդեց սեպտեմբերի 16-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ֆրանսահայ նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսը` արվեստագետի համեստ ներկայությամբ:
    Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը բացվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանի խոսքով. «Ասիլվան ճանաչված արվեստագետ է նորագույն աբստրակտ արվեստում: Եվ իր նկարչությունը կապված է նոր, միանգամայն արդիական մտածողության հետ:
18 Սեպտեմբերի 2016

    2016 թվականը հոբելյանական է Բաժբեուկ-Մելիքյան նկարիչների գերդաստանի համար: Դրան ընդառաջ՝ Հայաստանի ազգային պատկերասրահը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» մեծածավալ ցուցահանդեսը` նվիրված մեծանուն հայ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և իր ստեղծագործ ընտանիքին` Լավինիա, Զուլեյկա և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյաններին:
17 Սեպտեմբերի 2016

    <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում կայացավ <<Երևանյան հեռանկարներ>> երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում իրականացվող հերթական հրաշալի համերգը, որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ:
15 Սեպտեմբերի 2016

    Օրերս կայացավ` դեռևս 2016-ի դեկտեմբերին նախանշված «Խոստում» ֆիլմի համաշխարհային առաջնախաղը: Թվում է, թե բոլորովին վերջերս էին մամուլում և համացանցում շրջանառվում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները հովանավորելու՝ Քըրք Քըրքորյանի մտադրության մասին տեղեկատվությունը և քննարկումները, որոնք հայազգի բարերարի մահվամբ պայմանավորված, ավելի ակտիվացան:
14 Սեպտեմբերի 2016

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ե. Չարենց
    Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին է նվիրված Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Աղասի Այվազյանի <<Եղած չեղած մի կյանք…>> /Չարենցը երեկ, այսօր, վաղը/… 11 դրվագով իմպրովիզ ներկայացումը, որով էլ մեկնարկեց թատրոնի 75-րդ թատերաշրջանը:

      «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ բացվեց Արմեն Ենգոյանի լուսանկարների ցուցահանդեսը: Բացման առիթով ողջույնի ու շնորհավորական խոսք ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: «Առաջնագծում» խորագիրը կրող ցուցահանդեսում լուսանկարիչը ներկայացրել է 60 աշխատանք, որոնք արվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավ-արևելյան Մարտունու պաշտպանական գծում` մայիսին:     
13 Սեպտեմբերի 2016
13 Սեպտեմբերի 2016

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017թթ. համերգաշրջանը բացվեց սեպտեմբերի 12-ին` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Փառատոնի հոբելյանական 10-րդ շրջանը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
    ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
13 Սեպտեմբերի 2016

    Օրեր առաջ <<Կամար>>-ը հյուրընկալել էր Լիբանանի <<Կամար>> պարբերականի խմբագիր Ժիրայր Դանիելյանին: Ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում երկուստեք որոշեցին համագործակցել:
    Ինչպես տեղեկացրեց պարոն Դանիելյանը Լիբանանում <<Կամար>> գրականության և գեղարվեստի անկախ քառամսյա պարբերաթերթի անդրանիկ համարը լույս է տեսել 2005 թվականի նոյեմբերին:
12 Սեպտեմբերի 2016

    Տիկնիկային արվեստի ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող Հայաստանը սեպտեմբերի 9-15-ը 11-րդ անգամ հյուրընկալում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի 58 մասնակիցներին Իտալիայից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Վրաստանից և այլ երկրներից:



     Արդեն 3-րդ անգամ կանցկացվի <<Սոսե>> միջազգային կինոփառատոնը, որը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
    <<Զիս>> մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմեր, որոնց թեման կինն է:
08 Սեպտեմբերի 2016
08 Սեպտեմբերի 2016

    Մոսկվայի տանը սեպտեմբերի 6-ին կայացավ ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Սա սիրված դերասանի երկրորդ այցն է Հայաստան, առաջինն այս տարվա հունիսին էր՝ «Հոգու էկոլոգիա» խորագրով ստեղծագործական երեկոն Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում:
    «Հոգևոր մշակույթ» խորագրով Հայաստանում ռուսական մշակույթի օրերի շրջանակում անցկացվող՝ «Սեր և աղավնիներ» հանրահայտ ֆիլմում իր գեղեցիկ խաղով բազում երկրպագուների սրտեր գերած դերասանի հետ այս հանդիպումը ևս արվեստի, կյանքի, մարդկանց հանդեպ անսահման սիրով լեցուն, ջերմությամբ ճառագող հանդիպում կարելի էր համարել:
07 Սեպտեմբերի 2016

    Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում ընթացող «Ռուսաստանի մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացման արարողությամբ՝ հանդիսավոր շքահամերգով, <<Արամ Խաչատրյան>> համերգասրահը սեպտեմբերի 3-ին հյուրընկալեց ռուսական մշակույթի երկրպագուներին:
Համերգից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Օբրիվալինը կարևորեցին երկու երկրների միջև մշակութային կապերի բարձր մակարդակը և հետագա համագործակցության ամրապնդումը:

«Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյանքում.
ΧΧ դար» ցուցահանդեսում

    Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում անց են կացվում Ռուսաստանի մշակույթի օրեր` ներառելով համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ, կինոակումբի բացում, վարպետության դասեր: ՌԴ-ում էլ անց են կացվում Հայաստանի մշակույթի օրեր. Մոսկվայի պատմության թանգարանում ցուցահանդես է բացվել, կկայանան Միքայել Թարիվերդիևի, Ստաս Նամինի ստեղծագործական երեկոներ, առաջիկա օրերին Սանկտ- Պետերբուրգում բացվելու է «Հայաստանը Մանդելշտամի աչքերով» ցուցահանդես:


    Երևանի Ռուսական արվեստի թանգարանը Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հետ համատեղ ձեռնարկել են ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանի <<Կյանքի դավթարը>> ինքնակենսագրական պատումների գրքի շնորհանդես-վաճառքը, որից ստացված հասույթը ուղղվելու է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի նորոգման աշխատանքներին:
   

05 Սեպտեմբերի 2016
05 Սեպտեմբերի 2016
05 Սեպտեմբերի 2016

    Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում ամռան այս թեժ օրերին այցելուներին գրավում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, վանաձորցի Վազգեն Բադալյանի նկարների ցուցադրությունը: Դրան նախորդել էր պատկերասրահի տնօրեն, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆայել Ջավախյանի ցուցահանդեսը:
18 Օգոստոսի 2016

    Արդեն 5-րդ անգամ ամռան ամենաթեժ ամսին՝ օգոստոսին, գեղատեսիլ Ծաղկաձորը վերածվում է մեծ թատերական հարթակի, քանի որ հենց այստեղ է անցկացվում մեծ միմի՝ Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող մնջախաղի միջազգային փառատոնը, ու զբոսաշրջային փոքրիկ քաղաքը վերածվում է նաև թատերական կենտրոնի՝ մեկշաբաթյա տոնախմբություն պարգևելով թատերասերներին:
11 Օգոստոսի 2016

     Թերթի զրուցակիցը ոչ երգահան, այլ թատերագետ, արվեստի տեսաբան Մարինե Ալեսն է /Մարինե Վարդանյան/, ում հետ հին, բարի ժամանակներում զուգահեռաբար սովորել ենք Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում:
10 Օգոստոսի 2016

   
Հուլիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդես: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակում ներկայացվեցին հայազգի տաղանդավոր նկարչի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, հնդկական և պարսկական որմնանկարների ընդօրինակությունները:
    Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսը համակարգող Գոհար Չեմենյանը նշեց, որ իրենց նպատակը սփյուռքահայ նկարիչների աշխատանքները պարբերաբար ցուցադրելն է, որպեսզի երիտասարդ սերունդը ճանաչի արտասահմանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչներին:

<<Սայաթ-Նովա>> պարախմբի ելույթները`
Անկախության 25-ամյակին


    Բոստոնի /ԱՄՆ/ <<Սայաթ-Նովա>> պարային համույթն իր հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական բարեգործական երեք համերգ-երեկոները նվիրել էր Հայաստանի անկախության 25-ամյակին:
    Վանաձորում, Երևանում կայացած համերգները պարային համույթի բալետմայստերներ` Արտյուշա Կարապետյանի, Աբո Աշճյանի ու պարուսույցներ` Ալինա և Հակոբ Աշճյանների, Կարեն Ավետիսյանի ստեղծագործական ջանքերի շնորհիվ, ներկաները վայելեցին գերագույն հաճույք` դիտելով բեմականացված յուրահատուկ պարային սյուիտներ` հեթանոսական շրջանից մինչև քրիստոնեության շրջան, Սայաթ-Նովայից` Սիամանթո, Մշո յարխուշտա, Սասնա քոչարի և ազգագրական մի շարք պարեր:
28 Հուլիսի 2016
28 Հուլիսի 2016

    Հայ մեծանուն երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար և մենակատար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երգարվեստի միության նախագահ Ռուբեն Մաթևոսյանին նվիրված գրքի շնորհանդեսը կայացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
22 Հուլիսի 2016

    Պուչինիի «Բոհեմի» բեմականացված համերգային կատարումով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եզրափակում է այս տարվա համերգաշրջանը, որը լի էր հոբելյանական ծրագրերով, անակնկալներով ու նոր ստեղծագո
րծական նվաճումներով:
     Համերգաշրջանի ավարտից առաջ ազգային նվագախումբն իր երկրպագուներին ու արվեստասերներին մատուցեց վաղուց սպասված մի անակնակալ՝ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային բեմում:
20 Հուլիսի 2016

    <<Ոսկե ծիրան>> միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը`դերասանուհի Ժակլին Բիսեթը, նոր ծագող աստղ էր 60-ականներին ու առ այսօր շարունակում է աշխատել թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում:



    <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնն այս տարի նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Փառատոնի օրերին <<Հայկական համայնապատկեր>> ծրագրում ցուցադրվեց 17 ֆիլմ` նկարահանված տարբեր սերունդների կողմից, որոնցում արտացոլված էին 90-ականների ծանր ու դժվարին տարիները:
18 Հուլիսի 2016
18 Հուլիսի 2016

    Նորանկախ Հայաստանի 25 բարդ ու դժվար տարիների պատմության ընթացքում, ազգային և որակապես նոր մշակույթի ձևավորման պայմաններում մշակութային քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն էլ մեր մշակութային ժառանգության, արվեստի հեղինակավոր կենտրոնների պահպանությունն է՝ ոչ միայն ստեղծագործական բովանդակության, այլև նյութատեխնիկական բազայի առումով:


«Ոսկե ծիրան 2016»-ի մրցանակակիրները

    Հուլիսի 16-ին ավարտվեց հերթական` 13-րդ միջազգային հայկական կինոփառատոնն արդեն ավանդույթի ուժ ստացած կարգով: Կայացավ փառատոնի փակման պաշտոնական արարողությունն ու ժյուրիների նախագահները հայտարարեցին մրցութային բոլոր անվանակարգերի հաղթողների անունները:
17 Հուլիսի 2016
17 Հուլիսի 2016

    <<Ոսկե ծիրան>> Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի և Հայ եկեղեցու սահմանած <<Եղիցի լույս>> մրցանակին այս անգամ արժանացավ ճանաչված, տաղանդավոր ռեժիսոր, սցենարիստ Ռոման Բալայանը:
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում կայացավ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:


Աբաս Քիառոսթամիի հիշատակին

    <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնի մեկնարկից մեկ օր առաջ լուր տարածվեց, որ
երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է համաշխարհային կինոյում իր ուրույն տեղը զբաղեցնող պարսիկ ռեժիսոր Աբաս Քիառոսթամին:
   <<Աբաս Քիառոսթամին չորս անգամ մասնակցել է <<Ոսկե ծիրան>> փառատոնին և եղել ժյուրիի անդամ:  

15 Հուլիսի 2016
15 Հուլիսի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հայ նկարիչների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում 20 և 21-րդ դարերն ընդգրկող նկարիչների երեք սերունդ՝ 15 արվեստագետ, իրենց ստեղծագործություններն են ներկայացրել «Աբրահամյան» խորագրով ցուցահանդեսում: Նախադեպը չունեցող յուրօրինակ այս նախաձեռնության մասնակիցների՝ նույն ազգանվամբ մեկ հարկի ներքո ներկայանալու ընդհանրությունն այսքանով, թերևս, ավարտվում է:
13 Հուլիսի 2016

    Տասներեքերորդ <<Ոսկե ծիրան>>-ի մեկնարկն անցավ նույն կերպ, ինչպես նախորղ տարիներին` ավանդական ծիրանօրհնեք Սուրբ Զորավոր եկեղեցում, անվանական աստղերի բացում Ազնավուրի հրապարակում: Այս տարի հանդիսավոր կերպով տեղի ունեցավ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ էդմոնդ Քյոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերի բացում: Կարմիր գորգին հաջորդեց բացման հանդիսավոր միջոցառումը:
11 Հուլիսի 2016

    Հուլիսի 8-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ հայ արվեստասեր հանրությանը ներկայացրեց գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը:
10 Հուլիսի 2016

    <<Բենիկ Պետրոսյան>> մշակույթի կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 17-ից հուլիսի 10-ը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացնում է <<Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը>> խորագրով հետահայաց ցուցադրություն՝ նվիրված արվեստագետի մահվան 20-րդ տարելիցին:


Հայաստանում անցկացվում է հայ-իրանական «Խաղաղություն և 
բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը


     ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը անցկացնում են հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը:

Միխայիլ Շվիդկոյ, «Հայ-ադրբեջանական
կոնֆլիկտը հենց իմ բնակարանում է»


    Ռուսա
ստանի Դաշնության նախագահի` միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն իր երկարամյա պետական և ստեղծագործական գործունեության ընթացքում բազմիցս եղել է Հայաստանում՝ մշտապես ակտիվ դերակատարություն ունենալով հայ-ռուսական մշակութային համագործակցության ծրագրերի ու նախագծերի քննարկումներում:
08 Հուլիսի 2016
08 Հուլիսի 2016
08 Հուլիսի 2016

    <<Ոսկե ծիրան>> Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի մեկնարկից առաջ փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրատվամիջոցներին ներկայացրեց ՀՀ-ում հավատարմագրված այն դեսպանատներին ու արտասահմանյան մի շարք կազմակերպություններին, որոնց հետ շարունակվում է փառատոնի երկարամյա համագործակցությունը:
07 Հուլիսի 2016

    <<Ազգային պատկերասրահ>> երաժշտական միջազգային 12-րդ փառատոնի նախավերջին համերգը նվիրել էին հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մշակութային և հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին:
     12 տարի առաջ <<Արվեստների պատկերասրասհ>> մշակութային հիմնադրամը նախաձեռնեց երաժշտական մի հրաշալի միջազգային փառատոն, որը հայ երաժշտասերների համար դարձավ շատ սիրելի ու սպասված դասական երաժշտության տոն:
05 Հուլիսի 2016

    <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը հունիսի 30-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում ներկայացրեց <<Ազգային պատկերասրահ>> միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հերթական համերգը, որի խորագիրն էր <<Երաժշտական ճանապարհորդություն` տրիո ,,ՄիոլինՅԱՆ,,>>:
02 Հուլիսի 2016

    <<Ոսկե ծիրան>> Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն ներկայացրեցին այս տարվա արտամրցութային ծրագրերը, մասնավորապես`<<Երևանյան պրեմիերաներ>>, <<Հետահայաց ցուցադրություններ>> և <<Հարգանքի տուրք>> ծրագրերը, ինչպես նաև փառատոնի հատուկ հյուրերին և փակման ֆիլմը: Արտամրցութային ծրագրերում ներկայացված են լինելու Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը, ինչպես նաև անվանի կինոգործիչների աշխատանքները: Արդեն ընտրվել է 92 արտամրցութային ֆիլմ, որոնք կցուցադրվեն փառատոնի շրջանակներում:
30 Հունիսի 2016

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է: Այս պատկառելի հոբելյանը շուրջ մեկ տարի նվագախմբի հետ մեծ խանդավառությամբ տոնում է երաժշտասեր հանրությունը: 2015թ. սեպտեմբերին Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ ազդարարված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը 2016-ի հունիսի 28-ին եզրափակվեց մեծ շքահամերգով:
29 Հունիսի 2016

    <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը հունիսի 26-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում ներկայացրեց <<Ազգային պատկերասրահ>> միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հերթական համերգը, որի խորագիրն էր <<Հայ-ֆրանսիական երաժշտական խաչմերուկներ>>:
28 Հունիսի 2016

    Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առաջին անգամ համերգային հատուկ ծրագրով հանդես եկան բուլղարական <<Անգել Մանոլով>> ակադեմիական և <<Չեմերիկա>> ֆոլկ երգչախմբերը, որոնց ղեկավարում էր բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր Դարենա Պոպովան:
23 Հունիսի 2016

    Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաների համատեղ ջանքերով հունիսի 28-ից հուլիսի 1-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը:

Այց Արարատի երկիր

    Հռոմի սրբազան քահանայապետի` Հայաստան կատարելիք այցի նախօրեին
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը խոսեց Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի և հայերին առնչվող գաղտնի նյութերի հրապարակման մասին:
    «Այդ փոքր քաղաք-պետությունում պահվում է աշխարհի ամենամեծ ու հսկայական արխիվը: Գծային եթե պատկերացնենք` 85 կիլոմետր ձգվող արխիվ, 50 պրոֆեսիոնալ աշխատակցով:

Կինոյի արտադրությունը ծիրանի պես է,
մի տարի առատ` մի տարի հակառակը

    <<Ոսկե ծիրան>> Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը ներկայացրեցին փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փոխտնօրեն Արա Խանջյանը և Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
22 Հունիսի 2016
22 Հունիսի 2016
22 Հունիսի 2016

    Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի Քյոսայանը:
21 Հունիսի 2016

    Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 17-ին բացված «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» ցուցահանդեսը տաղանդավոր, վաղամեռիկ քանդակագործի հետմահու չորրորդ ցուցահանդեսն է: Պատկերասրահում Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդես է կազմակերպվել 1997, 2001 և 2008 թվականներին:
18 Հունիսի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվեց «դիրիժորություն» անվանակարգում:


    <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ հունիսի 18-ից հուլիսի 7-ը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կանցկացնի <<Ազգային պատկերասրահ>> միջազգային 12-րդ երաժշտական փառատոնը:
17 Հունիսի 2016
17 Հունիսի 2016

    Հուլիսի 10-17-ը կմեկնարկի <<Ոսկե ծիրան>> Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը: ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ ասուլիս, որով ազդարարվեց <<Ոսկե ծիրան>> 13-րդ կինոփառատոնի մեկնարկը:
    Ներկաներին ողջունեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ու նշեց.<<Այս տարվա <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնը մեզ համար առանձնահատուկ է, որովհետև մենք այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, իսկ այն այդ անկախության ծնունդն է:
15 Հունիսի 2016

    2016 թվականին Հայաստանում անցկացվող Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությունը կայացավ հունիսի 11-ի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մինչ այդ Հովհաննես Թումանյանի թանգարանում հանդիսավորապես բացվեց «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսը:

13 Հունիսի 2016

    <<ՀայART>> մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը տարիներ առաջ նախաձեռնեց <<Հնագույն նվագարաններ>> հեղինակային ֆիլմաշարի աշխատանքները: Այդ ֆիլմաշարի յուրաքանչյուր ֆիլմ նվիրված է մեր ազգային երաժշտական գործիքնե
րից մեկի պատմությանը`<<Ծիրանափող /դուդուկ/>>, <<Քանոն>>, <<Քամանչա>>,<<Պարկապզուկ>>, <<Բամբիռ>>, <<Հարվածային գործիքներ>>,<<Քնար>>, <<Թառ>>:
10 Հունիսի 2016
Ներկայացնում ենք մտավորականության կարծիքները

    Արտակ Դավթյան - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ-ում հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար

     Այս բանաձևը տարբերվում է մինչ այժմ եղած բանաձևերից. այստեղ Գերմանիան նշում է, որ եղել է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, և հայտնում իր մեղսակցությունը կատարված հանցագործության մեջ: Բանաձևն առաջին հերթին մեզ տալիս է հույս, աջակցություն, որ վաղ թե ուշ Թուրքիան պիտի առերեսվի իր պատմության հետ և պատահական չէ, որ Գերմանիան է ընդունում, որտեղ բնակվում են 3,5 միլիոն թուրք:
     

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ
միջազգային մրցույթը


    ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան անցկացնում են Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային 12-րդ մրցույթը: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և անցկացվում է միջազգային չափորոշիչներով։
07 Հունիսի 2016
07 Հունիսի 2016

    Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունիսի 4-ին տեղի ունեցավ գրող, բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղակալ Արամ Սուքիասյանը, բանաստեղծի կինն ու որդին և այլք: Հոբելյանական երեկոյին ելույթի խոսքով հանդես եկան Արամայիս Սահակյանի ընկերները, ճանաչված մտավորականներ:
06 Հունիսի 2016

    Հունիսի 2-12-ը մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնը: Հիշեցնենք, որ այս փառատոնին առաջին անգամ մասնակցել են 130, 2-րդին`200. 3-րդին` 350, իսկ այս տարի` 430 ստեղծագործող երիտասարդներ տարբեր բնագավառներից`թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ:
02 Հունիսի 2016

    Հայ ժողովրդի բարեկամներից իսպանացի ճարտարապետ, հրապարակախոս Գոնսալո Գուարչը քսան տարի է, ինչ հետևողական ու արդյունավետ գրական-հասարակական գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Հայաստան կատարած հերթական այցի այս օրերին նրան շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում և հանձնվեց ԵՊՀ-ի ոսկե մեդալ:


Բացվեց «Արարատը հայի աչքերով»
լուսանկարների ցուցահանդեսը


     Թեքեյան կենտրոնում բացվեց հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ լեռը պատկերող լուսանկարների ցուցահանդեսը, որը կրում էր «Արարատը հայի աչքերով» խորագիրը: Ցուցահանդեսը «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հերթական միջոցառումն էր ու այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային
ծրագրի հունիսմեկյան մեկնարկը


    ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտ
ային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվում է 2015 թվականից։ Ընդհանուր առմամբ ՀՀ մարզերից մասնակցել է հիմնական դպրոցների միջին դասարանների 2931 աշակերտ։ Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից ու Գավառից:
01 Հունիսի 2016
01 Հունիսի 2016
01 Հունիսի 2016

    <<Դժվար է վանել այն միտքը, որ Սարդարապատի շիկացած ավազուտներում կատարված հերոսությունը հայ ժողովրդի նոր պատմության համար ավելի նշանակալից է և այժմեական, քան վերագրվում է նրա հին պատմության մեջ այն ողբերգությանը, որը կատարվել էր Ավարայրի դաշտում, Տղմուտի ափին>>:

                                Աշոտ Հովհաննիսյան
29 Մայիսի 2016

    Մայիսի 28-31-ը Երևանում անցկացվում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը, որին ընդառաջ այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  հրավիրվել էր մամլո ասուլիս: Ասուլիսին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը:
27 Մայիսի 2016

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան և Կոնվերս բանկի համատեղ աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ, մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի» սպասված երեկոն: ՀՖ նվագախումբը հյուրընկալել է արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոնին, ում ղեկավարությամբ էլ կկատարվեն արգենտինական տանգո երաժշտության գեղեցիկ նմուշներ:
26 Մայիսի 2016
/<<Օպերացիա Նեմեսիս>> և <<Վերելք>>
ներկայացումների օրինակով/


    Ինչն է միավորում Նարեկ Դուրյանի <<Օպերացիա Նեմեսիս>> և Վարդան Պետրոսյանի <<Վերելք>> ներկայացումները, որոնք այս հոդվածի առիթն ու նյութն են: Բացի թեմատիկայից, իհարկե: Ցեղասպանության այն կամ այն դրվագին անդրադարձող կինոնկարները բազմաթիվ են, ներկայացումները` սակավաթիվ, իսկ ոչ խաղացանկային ներկայացումները` ընդամենը երկուսը: Այս երկու ներկայացումները ևս բաժանարար գիծ ունեն. <<Օպերացիա Նեմեսիսը>> բեմադրված է հերոսական լուծումներով, <<Վերելքը>>` տրագիկոմիկական:



Բացվեց իրանական ֆիլմերի շաբաթը

    Հայ-
իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի և այն տարեցտարի լայն թափ ու զարգացում է ապրում: Հայ հանդիսատեսին վաղուց ծանոթ են իրանական ֆիլմարտադրության աշխատանքները, որոնք պարբերաբար ներկայացվում են երևանյան <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնին:
    Մայիսի 23-29-ը Երևանում մեկնարկում է ԻԻՀ ֆիլմերի շաբաթը:
    <<Մոսկվա>> կինոթատրոնում <<Թիվ 143 առվափոս>> ֆիլմով բացվեց կինոշաբաթը: Ֆիլմի ռեժիսորն է Նարգես Աբյարը: Այն Ֆաջր միջազգային փառատոնում արժանացել է <<Բյուրեղյա Սիմորդ>> մրցանակի:
25 Մայիսի 2016
25 Մայիսի 2016

    Կարճ վերհիշություն այն մասին, թե աշխարհում և մեզանում երբ են սկզբնավորվել թանգարաններին վերաբերող և միմյանց լրացնող զույգ տոները:
    «Թանգարանների միջազգային օրը» նշվում է 1977 թվականից սկսած, մայիսի 18-ին, համախմբելով աշխարհի 5 մայրցամաքի 30 հազարից ավելի թանգարան:



    <<Թանգարանների եվրոպական գիշերվա>> շրջանակներում Երևանի քաղաքապետարանի` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երևանի պատմության, Ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյան թանգարանները հանդես եկան համատեղ միջոցառումների ծրագրով, որը կրում էր <<Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանշաֆտում>> խորագիը:


    ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը կազմակերպել էին հարգանքի տուրք և համերգ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին:
    Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914 թվականին՝ Թբիլիսիում, Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Ավանդաբար, ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակի օրը նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր:

24 Մայիսի 2016
24 Մայիսի 2016
23 Մայիսի 2016

    Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ 2005 թվականից անց է կացվում «Թանգարանների գիշեր» ծրագիրը: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:  
22 Մայիսի 2016

    Սկսած 2012 թվականից` յուրաքանչյուր մայիս ամսվա 4-րդ շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը հռչակել է <<Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ>>: Նույն թվականից միանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերոնշյալ հռչակագրին՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սույն թվականի մայիսի 23-29-ը հանրապետությունում կիրականացվեն շուրջ 40 բազմաբնույթ նպատակային ծրագրեր:
20 Մայիսի 2016

    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Երևանի պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար` Հարություն Թոփիկյան/ համերգը՝ նվիրված երգչախմբի հիմնադրման 20-ամյակին:
    Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները մենակատարներ՝ Մարինե Դեինյանի /սոպրանո/, Քրիստինե Սահակյանի /մեցցո-սոպրանո/, Պերճ Քարազյանի /տենոր/, Հովհաննես Ներսեսյանի /բաս/ և Տիգրան Համասյանի /դաշնամուր/ կատարմամբ:

«Սուրբ Խաչը» 6 ամիս Վենետիկում ներկայացնելու է 
Հայաստանի Հանրապետությունը


     Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 26-ին, Մխիթարյան միաբանության Սուրբ Խաչ եկեղեցում: Հիշեցնենք, որ 2015 թվականին Սուրբ Ղազար կղզում տեղակայված` ժամանակակից արվեստը ներկայացնող հայկական տաղավարը ճանաչվեց լավագույնը և արժանացավ գլխավոր մրցանակի:
19 Մայիսի 2016
19 Մայիսի 2016

    <<Կանթեղ>> աշուղական երգչախումբը Հայաստանում է, այն համերգներով հանդես կգա Երևանում, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ու զորամասերում:
    Երգչախմբի ղեկավար Գևորգ Չաքմանյանը ներկայացրեց խմբի անդամներին ու պատմեց երգչախմբի կազմավորման ու գործունեության՝ հնգամյա անցած ուղու մասին:
    <<Ապրիլյան դեպքերը մեզ չէին կարող չցնցել. ամերիկահայությունը ամեն րոպե, շունչները պահած, հետևում էր իրադարձությունների զարգացումներին: Ցավում էինք ամեն զոհված քաջարի զինվորի համար, ուրախանում հայ զինվորների քաջագործություններով:
17 Մայիսի 2016

    «Ով կհամարձակվի համեմատել անբովանդակ բուրգերը... մեր ջրմուղների հետ, առանց որոնց անիմաստ է մարդու կյանքը»,-Ք.ա. 97 թվականին գրել է Հռոմի վերակացու Ֆրոնտինը, և այդ միտքն էլ Գոհար Մարկոսյան-Կասպերը դարձրել է իր «Պենելոպե» վեպի բնաբանը:
16 Մայիսի 2016

    Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է «Եվրատեսիլ» 61-րդ մրցույթը: Շվեդիան երաժշտական այս մրցույթը հյուրընկալում է արդեն վեցերորդ անգամ:
    Այս տարի մրցույթին մասնակցում են «Եվրատեսիլի» պատմության մեջ նախադեպը չունեցող քանակությամբ մասնակիցներ՝ 43 երկիր: Մրցույթ են վերադառնում Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուկրաինան և Խորվաթիան:

Հայաստանը Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում
/Հայկական տաղավարը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին/

     Սույն թվականի մայիսի 4-14-ը Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսը: Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում կազմակերպված գրքի այս փառատոնին Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Հայկական տաղավարում ցուցադրված է շուրջ 300 գիրք, առանձին բաժնով ներկայացված է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականություն:
13 Մայիսի 2016
13 Մայիսի 2016

    Օրերս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Զորավոր Ավետարան» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
    Այն նվիրված է «Զորավոր» անունը ստացած Ավետարանին, որը դեռևս միջնադարում հայտնի է եղել հիվանդներին բժշկելու մասին հրաշագործ վկայություններով: Նրա շնորհիվ Երևանի կենտրոնում վեր խոյացող Սուրբ Աստվածածին եկեղեցին ստացել է Զորավոր անունը:
11 Մայիսի 2016

    Համաշխարհային պատմության ընթացքն ունի պարբերաբար կրկնվելու համաչափություն: Սովորաբար այն կրկնվում է 70-100 տարին մեկ անգամ, բայց քանի որ հայն աշխարհի բացառիկ ֆենոմենալ ազգերից է, մեզ մոտ այդ համաչափությունն անգամ ունի բնավորություն:
     Երբեմնի ծովից ծով Հայաստանից այսօր հային մնացել է աշխարհի գերտերությունների շահերին անմասն ու անշողոքորթ մի պետություն` շրջապատված մի կողմից արտաքուստ բարեհամբույր, բայց ներքուստ քո ցավին անտարբեր, մյուս կողմից` արյունախում ու բանականությունից զուրկ, մարդկային ոչ մի լեզու չհասկացող երկրներով:
08 Մայիսի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան նախաձեռնությամբ այսօր ՀԱՊ-ում բացվեց «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն ներկայացնում է հեղինակի 25 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում ծնված շուրջ 60-ից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսին նախորդեց մամուլի ասուլիսը, որի ընթացքում նորաբաց ցուցահանդեսը ներկայացրին Բորիս Կլեմենտևի արվեստի մեկնաբան, ցուցադրության կազմակերպիչ Աննա Տուլինան, ցուցահանդեսի համակարգող, ՀԱՊ-ի գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը:

Փելեշյան.«Ես դեմ չեմ բառերին,
քիչ եմ օգտագործում բառեր»


    Իմ առաջին հանդիպումը Փելեշյանի կինոյին կինոցնցում էր, որը տեղի է ունեցել 
հեռավոր 1986 թվականին, երբ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի մեր լավագույն դասախոսներից Անելկա Գրիգորյանը փոքրիկ մի դահլիճում հնարավորություն ընձեռեց դիտելու Փելեշյանի մի քանի ֆիլմ: Միանգամից անհասկանալիորեն ու տարօրինակորեն, հայտնվեցի ոչ սովետական, հանուր ամբողջի մասին պատմող մի իրականության մեջ:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ». ֆիլմ մեր մասին

    Երևանում տեղի ունեցավ կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի նորամուտը: Հայաստանի, Նիդերլանդների և Գերմանիայի համատեղ արտադրության և ՀՀ մշակույթի նախարարության ու Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված ֆիլմը, թերևս, առանձնահատուկ կարևորություն ունի ռեժիսորի համար մի քանի պատճառներով. «Տաք երկիր, ցուրտ ձմեռը» նկարահանվել է շատ երկար:



    Առաջին անգամ Հայաստան է ժամանել Շվեդիայի <<Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախումբը>>, որը երեք համերգ կտա հայ երաժշտասերների համար: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը <<Կամար>>-ի հետ զրույցում նշեց. <<Մեր այցի նպատակն է հայերին ներկայացնել շվեդ կոմպոզիտորների ստեղծագործությունները և նաև ուրախալի կլինի ծանոթանալ հայ մշակույթին մոտիկից:
06 Մայիսի 2016
06 Մայիսի 2016
06 Մայիսի 2016
06 Մայիսի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության և <<Կադանս>> երաժշտական կենտրոնի տնօրինության /տնօրեն՝ Նիկա Բաբայան/ հրավերով ու աջակցությամբ, առաջին անգամ Հայաստանում համերգներով հանդես կգա <<Ախթամար>> լարային քառյակը /Ֆրանսիա/: Քառյակի երեք համերգները նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Առաջին համերգը կկայանա Գյումրիում՝ մայիսի 5-ին, որից հետո նրանք կմեկնեն Ջերմուկ, կայցելեն պատմական վայրեր և մայիսի 7-ին համերգ կունենան:


Ուրույն ձեռագիր՝ հայկական խմբերգային արվեստում

     Մայիսի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ «Սպեղանի» երգչախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երգչախմբի երկրպագուները, բարեկամները: Համերգի ընթացքում առաջին անգամ հնչեցին Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգերը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա («Սեր ու ջեր», «Օրհնություն», «Հունձ», «Աղոթք», «Խորունկ ու մուգ»), ինչպես նաև Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը:
04 Մայիսի 2016
04 Մայիսի 2016

    <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանի <<Փակուղի>> հեղինակային ֆիլմի երևանյան առաջնախաղը կայացավ <<Մոսկվա>> կինոթատրոնում: Այդ ֆիլմը Խաչատրյանի հեղինակային <<Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ>> հեռուստավավերաշարի երկրորդ ֆիլմն է: Ֆիլմաշարը պատմում է տարբեր տարիներին և տարբեր առիթներով Հայաստանը լքած հայերի հետագա ճակատագրերի մասին: Հարություն Խաչատրյանն այս ֆիլմի նկարահանումները սկսել է Հայաստանի անկախությունից առաջ և հերոսներին հետևել է շուրջ 25 տարի:
03 Մայիսի 2016

    Սարոյանի անվան և նրա լուսավոր գրականության շուրջ դարձյալ համախմբվել են հայտնի մտավորականններ, սարոյանագետներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են այն բացառիկ ֆենոմենը, որ Վիլյամ Սարոյան անունն էր կրում:
    Երևանում ստեղծվել է սարոյանական ակումբ. հիմնադիրները դեռ երկմտում են՝ ինչ անուն տալ նորաստեղծ ակումբին, գուցե սարոյանասերների և կամ՝ սարոյանապաշտների, կամ էլ պարզապես «Սարոյան» ակումբ:


    Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Երևանում ելույթ ունեցան հայ և աշխարհահռչակ ջազմեններ: <<Ջազը հանուն համամարդկային արժեքների>> խորագրով բացօթյա համերգի ընթացքում հայ երիտասարդ երաժիշտների ու ջազմենների՝ Լևոն Մալխասյանի, Արմեն Թութունջյանի, Երվանդ Երզնկյանի, Կարեն Մամիկոնյանի և իր <<Birds>> խմբի հետ մեկ բեմում նվագեց Ռոբերտո Կել Տորեսը և աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնոն:


    Ապրիլի 30-ին <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում կայացավ Շվեյցարիայից ժամանած աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Բրինքենի <<Երգ Հայաստանի մասին>> օրատորիայի համաշխարհային պրեմիերան: Համերգը նվիրված էր հայ ժողովրդին` ի հիշատակ 1894-1923թթ. Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նահատակների:
02 Մայիսի 2016
02 Մայիսի 2016
02 Մայիսի 2016

    Այսօր Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության հերթական, 16-րդ համագումարը:
    Համագումարը նախագահող Ստեփան Դավթյանը ներկայացրեց կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ անելու հարցը, որին էլ հաջորդեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հաշվետվությունը:
29 Ապրիլի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների <<Արմմոնո>> միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը:
    Փառատոնի մեկնարկից առաջ լրատվամիջոցների հետ հանդիպեցին ու մանրամասներ ներկայացրին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասաններ՝ Արա Ասատուրյանը և Հայկ Պետրոսյանը:


Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…»
կարճամետրաժ խաղարկային կինոնկարն
արժանացել է հատուկ մրցանակի


    Սույն թվականի ապրիլի 13-17-ը Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում կայացած «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնում երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարն արժանացել է հատուկ մրցանակի:   
27 Ապրիլի 2016
27 Ապրիլի 2016

    «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգներով: Ապրիլի 23-ին ելույթ ունենալով Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգային դահլիճում, ապրիլի 25-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայերեն աղոթք ուղղելով առ Աստված՝ երգչախումբը համերգները նվիրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու Արցախի նորօրյա հերոսների հիշատակին և զորակցություն հայտնեց Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորներին:


    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» (Հայաստան) և «Տերամեդիա» ՀԿ-ն (Իսրայել), Հայաստան-Իսրայել-Վրաստան մշակութային համագործակցության շրջանակում իրականացնում է «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը: Այն անցկացվում է սույն թվականի ապրիլի 3-29-ը` երեք անվանակարգով /«Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ»/:
26 Ապրիլի 2016
26 Ապրիլի 2016

    Ապրիլի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` մարդկային հոսքից ալիքվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սկզբնամասում, «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունն էր: Բեմում աշխարհի բոլոր կողմերից ժամանած տաղանդավոր ու բարեգործ տիկիններ ու այրեր էին` խաղաղության նոբելյան դափնեկիրներ, հումանիստ կինոաստղ և աշխարհահռչակ շանսոնիե, հայ մեծագործ այրեր:
    Մրցանակաբաշխությունը վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և «Washington Post» թերթի սյունակագիր, գրող Դևիդ Իգնատիուսը:
25 Ապրիլի 2016

    Վարդան Հակոբյան /Արցախի գրողների միության նախագահ/

    Մենք միշտ հաղթում ենք, երբ ապավինում ենք միայն ու միայն ինքներս մեզ: Ուղիղ հարյուր տարի հետո հայոց աշխարհում ապրիլի 1-ը նորից ու վերստին սկսվեց ապրիլի 24-ով...
    Ազերի թուրքը դարձյալ հին ծրագրի նոր մշակումով փորձեց շարունակել իր սև ոճիրը՝ եղեռնել մեր ժողովրդին: Եվ տափաստանային խուժանի դեմ, որը զինված է ռուսական գերժամանակակից տանկերով, իսրայելական անօդաչուներով, թուրքական յաթաղանով, ելավ հայոց հերոսական բանակը. նորամորուս ու աստվածազարմ պատանիները հայրենի սահմանի վրա իրենցով կենդանի պատ ստեղծեցին, արյամբ փրկեցին մեր սուրբ հողը՝ իրենք էլ սրբանալով:
24 Ապրիլի 2016

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…


    Սյունիքի մարզի Լոր գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով ու քարափներով: Այն ունի հնամենի պատմություն: Թեև Լորն ունեցել է վերելքի ու անկման ոչ քիչ տարիներ, սակայն երբեք չի դատարկվել՝ շնորհիվ բնակիչների կորովի ու հայրենասիրության: Այդ երևույթը շարունակվել է նաև 20-րդ դարում: Հենց այդ դարն էլ Լորում ծնեց մեծ բանաստեղծ Համո Սահյանին, ով բերեց Լորի բոլոր շշուկները, բնության սքանչելի պատառիկները՝ դրանով իսկ անմահացնելով Սյունյաց անարատ հողի մի հատվածում ծվարած իր ծննդավայրի անունը:



    Ավանդույթի համաձայն 2007թ-ից սկսած ամեն տարի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին և կրում է հետևյալ նշանաբանը` «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության»: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացմանը, ազգերի երաժիշտ-կատարողների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:
19 Ապրիլի 2016
19 Ապրիլի 2016

    Ապրիլի 16-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախմբի կատարմամբ կայացավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» դրամայի բեմականացումը:
    Բեմադրությանը ներկա էին  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պերճ Զեյթունցյանը, ԵՊՄՀ ռեկտոր, Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը,  պաշտոնատար անձինք, մտավորականներ: Թատերախմբի հյուրախաղերի հովանավորն է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
18 Ապրիլի 2016

    Բորիս Էյֆմանի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերին զուգահեռ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 13-ին կայացավ ասուլիս և գրքի շնորհանդես:  Արվեստի մեկենաս, Լուսինյանների հայտնի տոհմի շառավիղ Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին սկզբում ներկայացրեց տաղանդավոր բալեստմայստերին. <<Պատիվ ունեմ ներկայացնելու մի արվեստագետի, որը  հեղափոխություն է կատարել ժամանակակից արվեստի մեջ, և բոլորս գիտենք Էյֆմանի կյանքի, ստեղծագործությունների, նվաճումների մասին:
14 Ապրիլի 2016

    Այսօր «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել» հյուրանոցում կայացավ մամուլի  ասուլիս, որին մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հայաստանյան հյուրախաղերի համակարգող Նիկա Բաբայանը, բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը, Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հյուրախաղերի ընդհանուր համակարգող, «Լուզինյան հիմնադրամի» տնօրեն Կոնստանտին Լուզինյան – Ռիժինաշվիլին:
12 Ապրիլի 2016

    «Խոնարհվում  եմ մեր ազգի  որդեկորույս  մայրերի առջև,   մեր  բոլոր  մայրերին  մաղթում խաղաղություն»,- այս խոսքերով,  այսօր իր՝  «Ճանապարհ  դեպի  լույս»   խորագրով   անհատական  ցուցահանդեսը  նվիրեց   հայ  մայրերին,  Գարիկ Միքայելյանը:
    Գարիկ Միքայելյանը ծնվել է 1986 թվականին, Աշտարակ քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի կոչում: Աշխատում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչությունում:

07 Ապրիլի 2016

    Ապրիլյան այդ առավոտ ողջ երկիրն արթնացավ միանգամայն այլ իրականության մեջ. դարձյալ վտանգված են մեր սահմանները և վտանգի մեջ`մեր զինվորների կյանքը: Մենք խաղաղություն ենք խնդրում աշխարհի բոլոր զինվորների համար: Իրողությունն այն է, որ լրագրություն անելու ժամանակը չէ: Խոսքեր չկան:
05 Ապրիլի 2016

         Լիբանանում լայն ճանաչում ունեցող, մշակութային տարբեր նախաձեռնություններին ցանկալի հյուր հանդիսացող լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանը  ապրիլի 3-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ունեցավ հայաստանյան իր առաջին մենահամերգը: Համերգի ընթացքում հնչեցին ժողովրդական, աշուղական երգեր ու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչուհուն նվագակցում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը /գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ն. Դավթյան/ և դաշնակահար Տաթևիկ Եսայանցը:
04 Ապրիլի 2016

    Ծիծաղի և հումորի օրը` ապրիլի 1-ը, մեզանում նշվում է երգիծանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ: Ավանդույթը չխախտելով՝ ապրիլի 1-ից 7-ը Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան /նախագահ Սուքիաս Թորոսյան/ այս տարվա ցուցահանդեսը նվիրել էր Հայ մամուլի անկախության 25-ամյակին:
    Հայաստանի ժուռնալիստների տան առաջին հարկում գտնվող ընդարձակ սրահում ցուցադրված էին ասոցիացիայի անդամների աշխատանքները: Իսկ բակում ցուցադրված էր <<Հրապարակ>>, <<Ժողովուրդ>>, <<Իրավունք>>,<<Չորրորդ իշխանություն>>, <<Հայկական ժամանակ>>, <<Առավոտ>>, <<Հայոց աշխարհ>> և այլ թերթերում տպագրված երգիծանկարները` նվիրված հայ մամուլի անկախության 25-ամյակին:
01 Ապրիլի 2016

    Թատրոնի միջազգային օրվա առիթով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀԹԳՄ  <<Արտավազդ>> ամենամյա մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է Թատրոնի միջազգային օրը, և վերջին տարվա ընթացքում թատերարվեստում լավագույններին հանձնվում է <<Արտավազդ>> արձանիկը, պատվոգրեր, մեդալներ ու հուշանվերներ:
29 Մարտի 2016
     Այսօր երեկոյան՝ Զատիկի տոնի ճրագալույցին, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, ավարտվում է Մեծ պահքը, և սկսվում է Հարության տոնը: Վաղն արդեն ողջունելով միմյանց՝ կասենք. <<Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>: Սա ուրախության ու ցնծության խորախորհուրդ տոն է. Աստծո որդու խաչելության և հարության շնորհիվ մարդը վերստին արժանացավ հավիտենական կյանք ունենալու իր կոչմանը:
27 Մարտի 2016

    Արցախյան հերոսամարտը առ այսօր էլ յուրաքանչյուր հայի համար նորագույն պատմության ոսկե էջերից է: Այն ժամանակի պահանջ էր ազգի` տարիներով կուտակված տենչի վերածննդի համար: Թեև այսօր էլ արցախցին ապրում ու արարում է հարաբերական զինադադարի պայմաններում, այնուամենայնիվ, Արցախի անկախացումը ոչ միայն սկիզբ դրեց հայկական հանրապետության կազմավորմանն ու մշակութային կյանքի վերածննդին:


    Այսօր ՀՀ մակույթի նախարարությունում կայացավ հանդիպում փոխնախարար Արթուր Պողոսյանի, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի, <<Եվրիմաժ>> հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանի և Վրեժ Քասունու, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկաները նախ շնորհավորեցին Հայաստանին՝  2016 թվականի հունվարից Եվրոպայի խորհրդի <<Եվրիմաժ>> հիմնադրամի լիիրավ անդամ դառնալու առիթով:
23 Մարտի 2016
23 Մարտի 2016
Պոեզիայի օրը նշվեց լայն ընդգրկումով
/Մնաց ամենակարևորը՝ կձևավորվի՞
ստեղծագործական մթնոլորտ/


    Մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, Հայաստանում նշվեց անասելի լայն ընգրկումով՝ Երևան ու մարզեր, գրադարաններ ու գրախանութներ, թանգարաններ ու տուն-թանգարաններ, Հյուսիսային պողոտա և Սիրահարների այգի, Չարենցի և Ընթերցողի արձանների մերձակայք, ամենուր… Մասնակիցների շրջանակը ևս պատկառելի էր՝ մի քանի սերունդների պոետներ, դպրոցականներ, ընթերցողներ, ասմունքողներ, գրականագետներ, պոեզիայի գիտակներ ու պարզապես սիրահարներ:



    ԱՊՀ երկրների նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիան շուրջ երկու տասնամյակ կազմակերպում է տարբեր երկրների նկարիչների աշխատանքների ցուցադրություն: Ավանդաբար գարնանն անցկացվող՝ արվեստի միջազգային այդ յուրահատուկ ցուցասրահի նպատակն է միավորել հետխորհրդային երկրների նկարիչների միությունները, պահպանել տասնամյակների ընթացքում ձեռք բերված ավանդույթները, կապերը…
   

                               
22 Մարտի 2016
22 Մարտի 2016

    Մեր օրերի խոշոր կոմպոզիտորներից մեկը՝ Վաչե Շարաֆյանը, հեղինակ է ավելի քան ութսուն ստեղծագործությունների, այդ թվում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային, ինչպես նաև «Աբգար Արքա» օպերայի, «Երկրորդ լուսինը» բալետի, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտության:
     Վաչե Շարաֆյանի ծննդյան 50-ամյակին է նվիրվում երկու յուրահատուկ համերգ, որոնք տեղի կունենան Կոմիտասի անվան երաժշտության տանը:
21 Մարտի 2016

     Տոնի առիթով նույն օրը Երևան քաղաքի պատմության թանգարանում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն անցկացրեց տարին ամփոփող հաշվետու միջոցառում: «Ինչ ծրագրեր ենք իրականացրել անցյալ տարի» խորագիրը կրող միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր, հատվածներ տիկնիկային ներկայացումներից:
20 Մարտի 2016

    Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ էլիբեկյանի անունը, հեղինակությունն ու արվեստը ԳաֆեսՃյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում էին համախմբել մայրաքաղաքի մշակութային սերուցքի ներկայացուցիչներին, գեղանկարչի մտերիմ բարեկամներին ու արվեստի երկրպագուներին: Այն սակավաթիվ դեպքերից մեկն է, երբ հանրային շփումներից, հանդիսություններից խուսափող նկարիչը պատրաստ էր հանդիպմանը, քանի որ ցուցասրահում գաղափարակից ընկերներն են ու նույն մտահոգություններով, տագնապներով ապրող մարդիկ:
18 Մարտի 2016
/Հանձնաժողովը քննարկել է աշխարհի 26 երկրի /այդ թվում
Հայաստան և Սփյուռք/ 130 հայտ և ընտրել 4 անուն/


    «100 կյանք» և «Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն  Արման Ջիլավյանը, շնորհակալություն հայտնելով լրագրողներին ակտիվ արձագանքելու համար, հիշեցրեց, որ մրցանակաբաշխությունը ոչ միայն իրենց կազմակերպության, այլև բոլոր հայերի ծրագիրն է: Եվ որ «Ավրորայի» կարևոր իմաստը ամբողջ աշխարհին իրազեկելն է:
16 Մարտի 2016
Իրանական յուրօրինակ մանրանկարչությունը
/25 երիտասարդ մանրանկարչի 50 ստեղծագործություն/

    Մարտի 10-ին և 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես հայ-իրանական մշակութային վերազարթոնքի սկիզբը դրվեց: Նախ՝ ստորագրվեց հայ-իրանական համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որը վավերացրեցին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ու Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին։ Իսկ հաջորդ օրը պատկերասրահում բացվեց «Իրանական արվեստ» ցուցահանդեսը, և մեկ ամիս, մինչև ապրիլի 11-ը, հայ արվեստասերները կարող են ծանոթանալ իրանցի 25 երիտասարդ մանրանկարչի ստեղծագործություններին:
12 Մարտի 2016

    Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «4 դաշնամուր՝ մեկ բեմում» խորագիրը կրող համերգը: Համերգից առաջ Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց հյուրերին, որոնք 4 դաշնամուրով միաժամանակ հանդես են գալու բեմում` Տրիստան Պֆաֆֆ /Ֆրանսիա/, Ֆրանսուա-Գզավյե Պոազան /Շվեյցարիա/ և Գլորիա Կամպաներ /Իտալիա/:
09 Մարտի 2016

    Սրտանց շնորհավորում ենք մեր կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Գարունը լույս է, արև է, տրամադրություն է, նաև` ապագայի շունչ է: Սիրելի՛ կանայք, մաղթում ենք, որ ձեր ապրած բոլոր օրերը հագեցած լինեն ջերմությամբ, լույսով ու լավատեսությամբ:
    Կանացի երջանկություն ենք մաղթում բոլորիդ:

 
07 Մարտի 2016
/Սարոյանն առաջին պատմվածքի հոնորարով
ճամփորդեց ԱՄՆ- Հայաստան/


    Մարտի 3-ը գրողի օրն է, և գրողները ժամանակավորապես լրատվության կենտրոնում են, ներկայացնում են, վերհիշում, բողոքում: Գրքի ու գրչության տոների պակաս կարծես չունենք՝ հին ու ավանդական, ինչպես Թարգմանչաց տոնը, և նորերս ձևավորված՝ գրողի օր, պոեզիայի օր, գիրք նվիրելու օր: Մարտի 3-ն իբրև գրողների միջազգային օր առաջին անգամ նշվել է 1986 թվականից, Հայաստանում՝ մի քանի տարի է:
03 Մարտի 2016

    Հայ գործարար Արթուր Ջանիբեկյանի  հիմնած «Ինտելեկտուալ  Ռենեսանս» հիմնադրամը գնել է Ֆրեզնոյում /ԱՄՆ/ գտնվող ամերիկահայ աշխարհահռչակ գրող, դրամատուրգ ու վիպագրող Վիլյամ Սարոյանի առանձնատունը, որը գրողի մահվանից հետո հանվել էր աճուրդի:
     Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «20-րդ դարի ամերիկյան գրականության հայ հսկաներից մեկին պատկանող այդ տունը կվերակառուցվի որպես տուն-թանգարան և վարելու է ստեղծագործական բուռն գործունեություն` հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար:


    ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովը:
    Հայ և իրանցի ճարտարապետները գիտաժողովի ընթացքում մանրամասն անդրադարձան Նոր Ջուղայի հայկական եկեղեցիներին, տապանաքարերին եղած տեղանուններին, պահպանված ապարանքների գեղարվեստական հարդարանքներին և պատմագրերին: Զեկուցողների խոսքերով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող 600 եկեղեցիներից 480-ը հայկական են, սակայն դրանց մեծ մասը կիսավեր վիճակում են:
02 Մարտի 2016
02 Մարտի 2016

    «Այսօր մեծ զորավարի, մեր ժողովրդի ազգային հերոսի  օրն է, ծննդյան 151-ամյակը: Անդրանիկը միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Նա լեգենդ էր կենդանության օրերին, գնդակը նրան չէր դիպչում, 35 տարի կռվեց և երբեք վիրավոր չեղավ»,-հիշատակելով Անդրանիկի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ը, լրագրողներին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
26 Փետրվարի 2016

    Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի  ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Հոբելյանական երեկոյին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգը, մտավորականներ, հյուրեր:

21 Փետրվարի 2016

    Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառն էր: Հրատարակիչները հարյուրավոր մանուկներին և այցելուներին ներկայացնում էին վերջին տարիների լավագույն գրքերը՝ տոնի առիթով գնորդներին առաջարկում զեղչված գներով:
20 Փետրվարի 2016
Երբ միանում են գիտնականն ու լրագրողը
/Զարմանահրաշ նկարներով  մանկական հանրագիտարան/

    Հանրահայտ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը կայացավ փետրվարի 17-ին, Կամերային պետական թատրոնում: Թատրոնի ճեմասրահում և դահլիճում լրագրողներ էին, հրատարակիչներ, գրախանութի աշխատակիցներ, գրասերներ: Շքեղ հանրագիտարանը, գիրք նվիրելու տոնին ընդառաջ, վաճառվում էր մատչելի գնով, և մարդիկ գնում էին նաև նվիրելու համար:
   
18 Փետրվարի 2016

    Նախորդ շաբաթվա ընթացքում տպավորիչ հայկական ներկայություն էր Բելառուսի մայրաքաղաքի համերգասրահներում, մշակութային կենտրոններում  ու ցուցասրահներում: Արդեն  3-րդ  անգամ Մինսկում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր. 2007-ի  և 2013-ի հագեցած հայկական մշակութային շաբաթներից հետո այս տարի արդի ազգային մշակույթն այս երկրում  ներկայացվել է հնարավոր ընդգրկուն  համապատկերով:
16 Փետրվարի 2016

    Փետրվարի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական բալետի նահապետ Վիլեն Գալստյանի 75-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Գալստյանի արվեստակից ընկերները, սաները, նրա արվեստի երկրպագուները:
14 Փետրվարի 2016

    Փետրվարի 10-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը: Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը: 
11 Փետրվարի 2016
Անընդգրկելի ցուցահանդես
/«Միջին Արևելքի արվեստ» նոր ցուցադրության առիթով/

   
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փետրվարի 9-ին կայացավ «Միջին Արևելքի արվեստ» թանգարանի հիմնական ցուցադրությունը, որին ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայաստանյան թանգարանների տնօրեններ, հյուրեր, լրագրողներ: 
10 Փետրվարի 2016

    2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացների վրա: Իրավիճակի բարելավման նպատակով նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը:
04 Փետրվարի 2016

    20-րդ դարասկզբին օրհասական երազանք էր Հայոց բանակի ծնունդը, գոյի պայքար ու պապենական ավանդների պահպանության խնդիր: Հենց այդ օրհասական պահին էր, որ դարի մեծագույն մարտիկ, ազատամարտիկ Գարեգին Նժդեհը հայտարարեց. <<Եթե չկերակրես քո բանակը, ստիպված կլինես կերակրել թշնամուդ բանակը>>: Զգոնության կոչ արեց ու ամեն մի հայի մոտ վերահաստատվեց գիտակցությունը, որ հզոր բանակներն են պետություն կերտելու իրավունք տալիս ու ազգերին դարձնում առավել տիրական այս խառնածին մոլորակում:
27 Հունվարի 2016

    Հայ կոմպոզիտորական արվեստում իր ուրույն տեղն ու դերն ունի համաշխարհային ճանաչում վայելած կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը: Բաբաջանյան կոմպոզիտորն իր բոլոր ստեղծագործություններում դրսևորել է բարձր կոմպոզիտորական մտահղացումներ` նորարարական մտածողությամբ թողնելով բարձրարժեք գործեր:
25 Հունվարի 2016

    Ամփոփելով  նախորդ տարվա  տասնյակ  ծրագրերը, նախաձեռնություններն  ու  նախագծերը,  Հայաստանի Ազգային  պատկերասրահի տնօրենը   փաստում  է, որ   2015-ը արդյունավետ էր Հայաստանի ազգային պատկերասրահի  համար, իսկ   2016-ը  չափազանց խոստումնալից  է: Պատկերասրահը, որը  ևս   13 մասնաճյուղեր  ունի ինչպես մայրաքաղաքում, այնպես  էլ մարզերում, նախորդ տարվա ընթացքում  կազմակերպել  է   59 ժամանակավոր  ցուցահանդես, որից  19-ը Երևանում ՝գլխավոր թանգարանային շենքում, 36–ը՝ մասնաճյուղերում  և  ևս  4 արտագնա  ցուցահանդեսներ Ռուսաստանում, Լեհաստանում և Իտալիայում:



    «Կամար»-ի էջերում պարբերաբար անդրադառնում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորող ուսանողներին, ովքեր արդեն Հայաստանը ներկայացրել են միջազգային բեմերում ու պատվավոր անվանակարգերում արժանացել մրցանակների: Այսօր ներկայացնում ենք Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի Արփինե Աղջոյանին, ով այս տարվա գարնանը մասնակցել է Իտալիայի Լոնիգո քաղաքում կայացած Վոկալիստների միջազգային ֆորումին: Ելույթ ունենալով մոտավորապես քառասուն մասնակիցների հետ՝ Արփինեն արժանացել է Գրան պրիի:
21 Հունվարի 2016
21 Հունվարի 2016

    Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը իր 10-ամյա հոբելյանական համերգների շարքը նվիրեց հայ ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ Էդուարդ Միրզոյանի հոբելյանին:
    Երիտասարդական նվագախումբը հիմնադրման օրվանից աշխարհին ներկայացնում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր բեմերում մեծ հեղինակություն վայելող փառատոներին նվագախումբը մշտապես սպասված հյուր է, որի համերգներն անցնում են ջերմ ընդունելությամբ:
19 Հունվարի 2016

Արթուր Պողոսյան - /ՀՀ մշակույթի փոխնախարար/
   
    2016 թվականին առաջին հերթին, իհարկե, ցանկանում եմ խաղաղություն լինի, որովհետև անցնող տարվա զարգացումները նորմալ, բավարար բնույթ չկրեցին և մեծ ցանկություն կա, որ 2016 թվականին այդ մարտահրավերները` խաղաղության մասով լուծված լինեն: Գալիք տարում լրանում է մեր Անկախության 25-ամյակը և շատ կաևոր է, որ մենք բոլորս արժևորենք այն հանգամանքը, որ արդեն քառորդ դար ապրում ենք անկախ պայմաններում;
    Որպես մշակույթի ոլորտի աշխատող, կցանկանայի նաև մշակույթի ոլորտի բոլոր ստեղծագործողներին մաղթել ստեղծագործական հաջողություններ, որովհետև մեր բոլոր ձեռքբերումները հայ ժողովրդի ինքնության պահպանման, զարգացման, բարգավաճման, կարծեք թե ինչ-որ ձևով  կապված են մեր մշակույթի հաջողությունների հետ: Նորություն ասած չեմ լինի, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքում այլ արժեքների հետ` լեզվի, կրոնի, իր ուրույն տեղն ունի նաև մշակույթը: Եվ մեր սուրբ պարտականությունն է պահպանել մշակութային ժառանգությունը և զարգացնել:
    Գալիք 2016 թվականին բոլորին ցանկանում եմ լավագույնը, այն ամենը, ինչը որ ես կցանկանայի իմ ընտանիքին:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
30 Դեկտեմբերի 2015

    Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացումը նշանավորվեց միաժամանակ երեք գիրք-ալբոմների հրատարակությամբ՝ «Սուրբ Գևորգ. որմնանկարներ», «Քարթլիի թագուհի Շուշանիկը» և «Սայաթ-Նովա. քնարերգություն», որոնց հայաստանյան շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս:
    «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի մշակաթային ծրագրերի մենեջեր Էլեոնորա Մալխասյանը ներկայացրեց լույս տեսած գրքերի նախապատմությունը:
23 Դեկտեմբերի 2015

    Այս տարին եռակի հոբելյանական էր Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի համար: Անվանի բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը վարպետի անունով անվանակոչելու 60 ամյակներին նվիրված «Իսահակյանական եռատոն» միջոցառումն օրերս նշվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:



    «Տարին անցավ լրջագույն փառատոների մեջ». 2015 թվականին Կոմիտասի անվան կամերային նվագախմբի, Կամերային երգչախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթներին նվիրված  համատեղ ասուլիսին հայտարարեցին խմբերի ղեկավարները:
    Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց.«Դրսի բոլոր համերգներն, իսկապես, կայացան: Մեխիկոյում, մի ամբողջ օր նվիրված էր մեզ, մեր երաժշտությանը և մեր 100-ամյակին:
22 Դեկտեմբերի 2015
21 Դեկտեմբերի 2015

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  9-րդ անգամ անցկացվում է «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն»-ը, որը նվիրված է հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին:
   
15 Դեկտեմբերի 2015

    Պետական կամերային երաժշտական թատրոնում դեկտեմբերի 10-ին կայացավ «Հայրեններ» ներկայացման պրեմիերան: Հեղինակները պարային- երաժշտական ներկայացումը բնորոշել են իբրև «պլաստիկ ֆանտազիա՝ ըստ Նահապետ Քուչակի  հայրենների»: Նախագիծն իրականացվել է  ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:
11 Դեկտեմբերի 2015

    Հայաստանի ազգային պատկերասրահում, հանրությանը մասնավոր հավաքածուներին ծանոթացնելու ավանդույթի համատեքստում, դեկտեմբերի 4-ին բացվեց հայ առաջին «պլեներիստ» նկարիչ Եղիշե Թադևոսյանի 145 ամյակին նվիրված «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով հոբելյանական ցուցահանդեսը:
07 Դեկտեմբերի 2015

    Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով: Թատրոնը ստեղծագործական յուրօրինակ ձեռագրով ու նվաճումներով լրացնում է հայ թատրոնի տարեգրության ամենալուսավոր էջերը: Այն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 1865 թվականին Ալեքսանդրապոլում՝ արհեստների ու արվեստների կենտրոն հանդիսացող այդ կոլորիտային քաղաքում, ուր հասարակական միջավայրի թելադրանքով ու բեմարվեստի հանդեպ ունեցած ինքնաբուխ սիրո արդյունքում, սկզբնավորվել է այսօր արդեն 150-ամյա պատմություն ունեցող Ալեքպոլյան թատրոնը:



    Այս տարին հոբելյանական է հայ արձակագիր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի համար, լրանում է նրա ծննդյան 70 ամյակը; Նրա շնորհիվ այսօր Խաչատուր Աբովյանի անվան թանգարանն առավել բարեկարգ վիճակում է, ակտիվ համագործակցում է հանրապետության դպրոցների ու բարձրագույն հաստատությունների հետ:
     Հոբելյարը 1964-1969թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972թթ.` ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:
02 Դեկտեմբերի 2015
01 Դեկտեմբերի 2015

    Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոն»-ի գալա համերգն ու մրցանակների հանձման արարողությունը: 8-րդ փառատոնը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին:
27 Նոյեմբերի 2015
    «Լուսակն» հրատարակչությունը օրերս լույս է ընծայել Իսահակ Բաբելի «Հատընտիր»-ը՝ Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ: Արմեն Հովհաննիսյանի թարգմանությունների երկար ցանկը  նրա ստեղծագործական ուղու ամենաակնառու փաստն է՝ Բաբել, Կուպրին, Շուկշին, Բուլգակով, Ռիբակով, Սոլժենիցին, Շուշկին, Դոստոևսկի... Պատրաստ են տպագրության՝ Լև Տոլստոյի «Խոստովանություն» և Վլադիմիր Նաբոկովի «Երեք վիպակ» գրքերը: Փաստորեն, մենք ռուս գրականությունը կարդացել ենք Արմեն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նրա տքնաջան ու անդուլ ստեղծագործական երկունքի արդյունքում:
26 Նոյեմբերի 2015

    Նոյեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք» խորագրի ներքո տեղի ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր,  Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական և Հայաստանի պարի պետական անսամբլների համատեղ համերգը:
25 Նոյեմբերի 2015

    Երևանի պետական մանկավարժական համալսարանում, Կուլտուրայի ֆակուլտետի լեփ-լեցուն դահլիճում ներկայացվեց  Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը, որին ներկա էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
     «Չարտասանված Նոբելյան ճառեր» ծրագիրն իրողություն է դարձել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում:


    Նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց իրանահայ նկարիչ, ճարտարապետ, դիզայներ  Էդման Այվազյանի վերջին տասնամյակում ստեղծված բնանկարների, այլ աշխատանքների ցուցահանդեսը: Սա լոնդոնաբնակ մեր տաղանդավոր հայրենակցի երկրորդ ցուցահանդեսն է հայրենիքում:
   
23 Նոյեմբերի 2015
23 Նոյեմբերի 2015

    Հայաստանի ազգային գրադարանը  շարունակում   է   պահպանել   հավատարմությունն  ազգային արժեքների  քարոզչության  իր  առաքելությանը: Այս անգամ  գրադարանում մեծարում և  արժանին են մատուցում  հայ  երաժշտարվեստի  երախտավոր   և գրեթե  հարյուրամյա պատմություն ունեցող մի ստեղծագործական  կառույցի, որը կրելով  մեծն Կոմիտասի  անունը` իր  ինը տասնամյակների պատմության  ընթացքում  անմնացորդ  նվիրումով ծառայել   է  ազգային  դասական երաժշտության  քարոզչությանը:


    Եթե Ստանիսլավսկին ճիշտ է և թատրոնը սկսվում է  հանդերձարանից, ապա տիկնիկային թատրոնի նախասրահից արդեն հանդիսականը հաճելի նախազգացում է ունենում:
Վերջին օրերին Հովհաննես Թումանյանի անվան  տիկնիկային թատրոնը հասարակության ուշադրության կենտրոնում է՝ հիմնադրման 80-ամյակի հոբելյանական ասուլիս և դրան հաջորդող հանդիսություն: 8 տասնամյակ անընդմեջ գործող թատրոնն ունեցել է 400 անուն ներկայացում, 8 մլն հանդիսատես:


    «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրը հագեցած էր և տարբերվում էր թե՛ իր բնույթով, և թե՛ ժանրային առումով: Փառատոնի շրջանակներում առաջին անգամ 7 համերգներ եղան արտերկրում, որոնք նվիրված էին Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջին համերգը կայացավ Երուսաղեմում, այնուհետև Տալինում, Լոնդոնում, Նյու-Յորքում, Հռոմում, Բրյուսելում, որին մասնակցել են երեք տասնյակից ավելի աշխարհահռչակ երաժիշտներ, նվագախմբեր, մեր օրերի ամենահայտնի անունները՝ հիմնականում օտարազգի:
17 Նոյեմբերի 2015
17 Նոյեմբերի 2015
17 Նոյեմբերի 2015

    Երեկ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ ժողովրդական վարպետների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես: Մինչև նոյեմբերի 14-ը գործող ցուցահանդեսում ներկայացված են հայ վարպետների դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ, ազգային նվագարաններ, մանրանկարչության, ասեղնագործության նմուշներ:   
13 Նոյեմբերի 2015

    Գյումրիում Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնումը  ԱՄՆ դեսպանների` մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի Հայաստանում իրականացվող երեք ծրագրերից մեկն է: Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի՝  երկրաշարժի հետևանքով կիսաքանդ շինությունում անմխիթար վիճակում հայտնված որմնանկարի վերականգնման և տեղափոխման աշխատանքներն իրականացրել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ Ֆլորենցիայի ռեստավրացիայի ինստիտուտի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինիի մասնակցությամբ: Ներկայում այն տեղադրվել է Գյումրու երիտասարդական պալատում:



    20-րդ դարի հայ գրականության անդաստանում իրենց անմոռաց, կարևոր ու ուրույն տեղն են զբաղեցրել մեծանուն պոետներ Վահագն Դավթյանը և Գևորգ Էմինը, որոնց ստեղծագործությունները մշտապես մեր շուրթերին են:
    Ասմունքի փառատոնի նպատակը խիստ  արդիական է. փորձել երիտասարդ սերնդի ուշադրությունը կրկին բևեռել  հայ անաղարտ գրականությանն ու պոեզիային, վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները և մեկ անգամ ևս անդրադառնալ հայ բանաստեղծների թողած հարուստ գրական ժառանգությանը:
12 Նոյեմբերի 2015
11 Նոյեմբերի 2015

    Դասական երաժշտության սիրահարներն արդեն 8-րդ անգամ հնարավորություն ունեցան ըմբոշխնելու «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի  հովանավորությամբ «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի հինգ համերգները:



    Հայ թատերագետները կամ քննադատները սովորաբար սիրելի թատրոն չեն ունենում կամ սույնը այդ ոճով չեն ասում: Սովորաբար սիրելի թատրոն ունենում են դերասանները: Թատրոնի համար հոբելյանական այս տարում արժե խոստովանել, որ տասնյակ հայկական թատրոնների մեջ Մալյանի թատրոնն առանձնանում է նրանով, որ սիրելի է նաև քննադատների համար:
10 Նոյեմբերի 2015
09 Նոյեմբերի 2015

    Այս տարվա հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 5-ը  «Կինոաշուն 2015» ազգային կինոյի ամիսն անցկացվեց Երևանի բոլոր վարչական տարածքներում, բուհերում, Հայաստանի բոլոր մարզերում, Գյումրու, Ստեփանավանի, Իջևանի, Գորիսի, Մարտունու, Սիսիանի, Արմավիրի զորամասերում: Այդ մեկ ամսվա ընթացքում ցուցադրվեցին հայկական հին ու նոր ավելի քան 250 գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, ինչպես նաև «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները:



Մատենադարանը՝ մարդկային հիշողության
շտեմարան, համամարդկային մշակույթի կենտրոն


    Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացված «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության
պահպանման  և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 5-րդ միջազգային գիտաժողովն այս տարի ընթացավ «Վերածնված մշակույթ, վերածնված ձեռագրեր» խորագրի ներքո և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
05 Նոյեմբերի 2015
04 Նոյեմբերի 2015

    «Հանուն գթած ու ողորմած Աստծու ուրախ եմ, որ վաղը տեսնելու ենք շատ հետաքրքիր ցուցահանդես»,-լրագրողներին ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն  Մաջիդ Մեշքինը:
    Հովհաննես Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 29-ին բացվող «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Կներկայացվեն վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի սկզբի հայկական կոթողների ու բնակավայրերի լուսանկարներ, չափագրություններ:



«Էրեբունի» արգելոց-թանգարանը նոր
ծրագրերով  է տոնելու 2800-ամյակը


     Էրեբունի հնագիտական արգելոց-թանգարանն ունի 2797 տարվա պատմություն և կարիք ունի քաղաքային մասշտաբով վերարժևորման:
    Ինչպես տեղեկացանք թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանից, Էրեբունի ամրոց պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր ծրագրեր է մշակում և իրականացնում, որպեսզի գեղեցիկ ու պատմական նոր տեսքի բերվի արգելոցի շրջակայքը, նոր ժամանակակից լուծունմերի շնորհիվ՝ դրանք համադրելով հնի հետ:
30 Հոկտեմբերի 2015
30 Հոկտեմբերի 2015

    Հոկտեմբերի վերջին  շաբաթվա  ընթացքում  Երևանում տեղի  ունեցած  «Երևան շոու 2015» ամենամյա  միջազգային ոսկերչական ցուցահանդեսի  շրջանակում,  ի  թիվս աշխարհում հայտնի ադամանդագործական  և   ոսկերչական ընկերությունների արտադրանքի,  ներկայացվեցին նաև   հայկական ավանդական երկու   զարդ ՝ գունազարդ   գոտի և գլխազարդ, որոնք նախորդ դարի  ռուս  հայտնի  ազգագրագետ  Ալեքսանդր Միլլերի Վան-Վասպուրականի տարածքից  բերված  հայտնի հավաքածուից  են:
29 Հոկտեմբերի 2015

     Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում Մուշեղ Գալշոյանի հիշատակը հավերժացնող համալիրի կառուցման վայրը տարիներ առաջ ընտրել է Անդրանիկ Մարգարյանը: Նա հաշվի է առել այն հանգամանքը, որ այն հայրենի գյուղում Գալշոյանի սիրած լանջն էր, որտեղ նա սիրում էր բարձրանալ, զբոսնել և որտեղ էլ պատահաբար արձակված գնդակից 47 տարեկանում կնքեց իր մահկանացուն: Մարգարյանի նախաձեռնությունը փորձել է ավարտին հասցնել նրա որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որին էլ վստահվեց Մուշեղ Գալշոյանի անվան տուն-թանգարանի բացման պատիվը:
28 Հոկտեմբերի 2015

    Երևանում   դարձյալ  սկսվում  է  անիմացիոն  կինոյի շաբաթը. հոկտեմբերի 28-ից   նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում տեղի կունենա «Ռեանիմանիա» 7-րդ  միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Փառատոնի  7-ամյա   պատմության ընթացքում   այն աստիճանաբար  ամրապնդել է  իր  դիրքերը ոչ միայն  Հայաստանի  մշակութային կյանքում, այլև  ինտեգրվել  է   միջազգային  փառատոնային  շարժմանը:
23 Հոկտեմբերի 2015

    Հոկտեմբերի 14-18-ը Գերմանիայի Դաշնության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած գրական աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր՝  Ֆրանկֆուրտի 67-րդ գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցությունը Հայաստանի համար այս տարի առավել քան խորհրդանշական էր. այն ուղիղ համատեքստով կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նշենք, որ այդ տարելիցին, ինչպես նաև գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ավելի ճանաչելի և ընկալելի դարձնելու ՀՀ մշակույթի նախարարության քաղաքականությանը համահունչ, 2015 թվականին գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին Հայաստանի մասնակցությունն աննախադեպ էր:
21 Հոկտեմբերի 2015

    Մեր երաժշտական կյանքում իր ուրույն և հաստատուն տեղն է զբաղեցրել «Վերադարձի» դասական  փառատոնը, իր առանձնահատուկ երաժշտական կարևորությամբ ու նշանակությամբ: Փառատոնը մեծ առաքելություն ունի, այն միայն գեղագիտական վայելքի  հնարավորություն չէ, այլև շատ հեռահար, երաժշտական քաղաքականություն է՝ դեպի Հայաստան  վերադարձ, մեր տաղանդավոր երաժիշտներին՝ կոչ, դեպի արմատներ:
19 Հոկտեմբերի 2015

    Գրականության և արվեստի թանգարանն օրեր առաջ ընթերցողի սեղանին դրեց Վազգէն Անդրեասեանի «Անդրանիկ» հուշերի գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել Բեյրութում, 1982 թվականին: Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի առիթով «Անդրանիկը» հայրենիքում վերահրատարակվել է թանգարանի տնօրեն, անդրանիկապաշտ Կարո Վարդանյանի առաջաբանով և ծանոթագրություններով:
      Անդրանիկը քաջ՝ իր ընկերներով
    Ո՞վ էր Վազգեն Անդրեասյանը, որին «հին կարոտները» մղում են առաջացած տարիքում գրելու այս գիրքը:


    Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը և մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը:
    Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախարարների, մտավորականների և այլ հյուրերի հետ այցելեցին Երևանի կենտրոնում գտնվող «Կապույտ» մզկիթ` մասնակցելու մզկիթի 250-ամյակին նվիրված միջոցառմանը:
16 Հոկտեմբերի 2015
16 Հոկտեմբերի 2015

    Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը օրերս վերադարձել է ԱՄՆ կատարած հյուրախաղից, և արդյունքների մասին ազդարարում է նույն թատրոնում կազմակերպված ասուլիսով:
    Թատրոնը մշակույթի նախարարության աջակցությամբ մեկ ներկայացմամբ հյուրախաղերի էր մեկնել «Հայասա» կազմակերպության հրավերով:



    Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը, թուրք գրող Քեմալ Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտայ» գրքի մոտիվներով բեմադրված համանուն փաստավավերագրական դրաման նվիրել է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Առաջին ներկայացումը կայացել է հունիսի 12-ին Նյու-Յորքում: Իսկ հոկտեմբերի 14-ին այն կներկայացվի Գյումրիում, հոկտեմբերի 15-ին՝ Վանաձորում, հոկտեմբերի 17-ին՝ Երևանում:
14 Հոկտեմբերի 2015
14 Հոկտեմբերի 2015

    Հոկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ Հորդանանի մշակույթի օրերի պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը և թագավորական ֆիլմերի հանձնաժողովի ներկայացուցիչ Շադի Ալ Նիմրին: Արարողության գեղարվեստական մասը բացեց հորդանանցի մոդելարար, ավանդական ազգային նորաձևության հետևորդ Մարիամ Մահանի Մուրադիսը:

Դասական երաժշտության «Վերադարձի» 8-րդ փառատոնը
կմեկնարկի հոկտեմբերի 19-ից


    «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ սկսում է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
    Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:
13 Հոկտեմբերի 2015
13 Հոկտեմբերի 2015


    Կոմիտասը համերգասրահներում, մարդկանց սրտերում  և  հայ երաժիշտների  ու  երաժշտախմբերի  համերգացանկում. սեպտեմբերի  26-ից  հոկտեմբերի 8-ը  երևանյան մշակութային կենտրոնները  դարձյալ  հագեցած էին  Կոմիտասի  երաժշտությամբ  ու  կերպարով: Արդեն 2-րդ տարին  է, որ կոմիտասյան  փառատոնը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնության շուրջ համախմբում  է արդի հայ կոմպոզիտորական  ու կատարողական արվեստի հայտնի և տաղանդավոր ներկայացուցիչներին:
09 Հոկտեմբերի 2015

    Թեև «Հայֆեստ» միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն, ամեն անգամվա պես, ներկաներին ողջունել է հայերեն ու անգլերեն լեզուներով՝ ասելով, թե «ՀայՖեստ»-ը «բարձրակարգ թատերախմբերի բարձրորակ ներկայացումներով բարձրարվեստ փառատոն է», այնուամենայնիվ, իրականում այն փոքր-ինչ անսովոր փառատոն է:
08 Հոկտեմբերի 2015

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված ՀՀ քաղաքաշինության նախարարության  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում  բացված «Մասունքներ…ծանոթ և անծանոթ Պալյաններ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
07 Հոկտեմբերի 2015

    Բանաստեղծ, արվեստի քաջ գիտակ Հովիկ Հովեյանը գրական ընտանիք մտավ իր ուրույն  մտածելակերպով, ասելիքով ու բանաստեղծական տողերի մարգարտահատիկ շարադրանքով: Չնայած որ Հովեյան բանաստեղծի տողերը շատերի համար բարդ են ու բազմաբովանդակ՝ դրանք հասկանալու, ընկալելու և վերլուծելու իմաստային առումով, սակայն դրանք դառնում են նաև քննարկումների ու բանավեճերի հրաշալի առիթ:
05 Հոկտեմբերի 2015

    Վանաձորի Հովհաննես Աբելյանի պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 2-10-ը անցկացնում է հանրապետական թատերական փառատոն` նվիրված հայ մեծ արտիստ Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակին: Փառատոնն անց է կացվելու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հովանավորությամբ ու ֆինանսական աջակցությամբ:
01 Հոկտեմբերի 2015

    «Խոսքը` հանուն կյանքի». սա սեպտեմբերի 21-29-ը անցկացվող ամենամյա «Գրական տապան» փառատոնի կարգախոսն է: Փառատոնին մասնակցում է հայաստանցի և արտերկրի 40 գրող: Նրանք աշխարհի 18 երկրից են՝ Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, ԱՄՆ, Ռումինիա։



    Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 29-ին երեք տարվա ընդմիջումից հետո հատուկ ծրագրով կրկին հանդես կգա Բորոդինի անվան քառյակը: Համերգից առաջ քառյակի երաժիշտները հանդիպեցին լրագրողների հետ:
    Աշխարհահռչակ երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանն ասաց.«Ամեն անգամ Երևան  մեր այցն առանձնահատուկ բնույթ է կրում և մենք սիրով ու հատուկ ենք պատրաստվում:
29 Սեպտեմբերի 2015
29 Սեպտեմբերի 2015

    Ինչպես տեղեկացրել էինք մեր թերթի ընթեցողներին սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀԱՖ նվագախումբը կհյուրընկալի լեգենդար Բորոդինի անվան լարային քառյակին:
    Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
28 Սեպտեմբերի 2015

    Հայաստանի ազգային պատկերասրահում երկու ամիս՝ սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 24-ը, կգործի Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում բացված  Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագրով ցուցահանդեսը։
    Ազգային պատկերասրահի մի քանի սրահներում ցուցադրվող շուրջ վեց տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներին ցուցահանդեսի բացման օրը դժվար էր մոտենալ, քանի որ շատ էին այցելուները:
26 Սեպտեմբերի 2015

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված  սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի և Գերմանիայից հրավիրված երաժիշտներ՝ թուրք երգչուհի Լեման Շտեհնի /սոպրանո/, Սիլվա Ֆարմազյանի /դաշնամուր/ համերգին:
24 Սեպտեմբերի 2015

    Երեք օր Երևանը շնչում էր ջազի ելևէջներով: Մոտ  ինը տարի ընդմիջումից հետո հայկական ջազը նոր թափ առավ ու  համախմբելով ջազմեններին, երգիչներին ու ջազի երկրպագուներին հիմնեցին «Ջազի հայկական ասոցիացիա»: Ջազի մայրաքաղաք համարվող Երևանում  առաջին անգամ անցկացվեց փառատոն «Մեցցո Պրոդաքշն» ընկերության աջակցությամբ, որը դարձավ տարվա ամենաջազային իրադարձությունը՝ տոնական տրամադրություն պարգևելով երևանցիներին ու քաղաքի հյուրերին:
22 Սեպտեմբերի 2015

Պերճ Զեյթունցյան /արձակագիր, դրամատուրգ/
Իհարկե, անկախությունից ավելի բարձր արժեք գոյություն չունի ոչ մի ժողովրդի համար: Անկախությունը բացարձակ արժեք է, անկախությունը վիճակ է: Խորհրդային երկրում շատ լավ բաներ կային, սակայն զրկված էինք երկու լավ ու կարևոր արժեքներից` անկախություն և ազատություն:




Փարավոն Միրզոյան /ՀԱՊ տնօրեն/
Դուք զանգում եք այն պահին, որ վրձինը ձեռքիս աշխատում եմ: Ամենամեծ արժեքը, որը ստեղծում է մարդը, երկրի անկախությունն է, պետականությունն է: Թեև ես միշտ էլ ստեղծագործելիս ինձ ազատ եմ զգացել, հիմա այլ զգացում էլ է ավելացել` ավելի ազատ, հանուն հայրենիքի ու հանուն ժողովրդի:
21 Սեպտեմբերի 2015

    Կամերային երաժշտական պետական թատրոնի 27-րդ թատերաշրջանի բացումը այս տարի մեկնարկեց ասուլիսով, որին մասնակցում էին մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը և գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը:
19 Սեպտեմբերի 2015

    Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին:
    Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը ընթացող փառատոնային ծրագիրը բավական հագեցած է՝ 8 սիմֆոնիկ, 6 կամերային համերգներ:
17 Սեպտեմբերի 2015
Աստվածային ճանապարհի արվեստագետը

    Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ մեկնարկեց «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը: Արվեստասեր հանրությունը ուղիղ մեկ ամիս՝ մինչև հոկտեմբերի 10-ը, հնարավորություն ունի առնչվելու բարձրակարգ, քոչարյան բազմաոճ (գեղանկար, գծանկար, քանդակ, տարածանկար) արվեստին, տեղափոխվելու Քոչարի երևակայական յուրօրինակ աշխարհ, վերապրելու ազգային ինքնագիտակցության զարթոնքի վեհացնող հույզերը, որ այնպես շռայլորեն հորդում են ինքնագիտակցության համամարդկային ընդգրկումով աշխարհահռչակ արվեստագետի՝ անգամ բռնատիրական հասարակարգի պայմաններում կերտած գործերից:


Մեկնարկում է «Երևան ջազ-2015» փառատոնը

    Հայկական նորաստեղծ Ջազ ասոցիացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ ջազմենները համատեղվել են ու ներկայացնում են անդրանիկ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներ հայկական Ջազ ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյ
անը, ասոցիասիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վազգեն Ասատրյանը ներկայացրեցին  փառատոնի ընթացքը, մասնակիցներին և հետագա ծրագրերը:




    Մայրաքաղաքի սրտում գտնվող Արև Պետրոսյան ցուցասրահը դարձել է մտավորականների, արվեստագետների յուրովի հավաքատեղի, որտեղ պարբերաբար անցկացվում են ճանաչողական բնույթի հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություն-քննարկումներ, մերձեցման երեկոներ, մրցույթներ՝ տարբեր տարիքային խմբերի համար:
11 Սեպտեմբերի 2015
11 Սեպտեմբերի 2015
11 Սեպտեմբերի 2015

    Ավանդույթի համաձայն, «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնը մեկնարկեց Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:
    Փառատոնի մասնակիցները ծաղիկներ դրեցին անվանի գրողի հուշարձանին, այցելեցին տուն-թանգարան, որից հետո շտապեցին միանալ Վանաձորի կենտրոնական Հայք հրապարակից մեկնարկած համաշխարհային երթին:
07 Սեպտեմբերի 2015
/Դիրիժորությունը կախարդական միստիկ
մասնագիտություն է/-Զ.Մեթան


    «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ մեկ համերգով հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի մասնակցությամբ:
03 Սեպտեմբերի 2015
   
    Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը,  արդեն տասերորդ տարին է, ինչ Լոռու մարզում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը:
31 Օգոստոսի 2015
    Հայաստանյան   ստեղծագործական կրթօջախներից  Երևանի պարարվեստի պետական քոլեջը, թերևս, միակն է, որն  ընդհուպ մինչև ուսումնական տարվա սկիզբը  շարունակում  է  ընդունելությունն  ու  քննական շրջանը  քոլեջի ապագա սաների  համար:
27 Օգոստոսի 2015

    Հուլիսի 22-24-ը <<Սպեղանի>> երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան/ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին աշխարհի տարբեր երկրներից մասնակցել է 20 երգչախումբ:
11 Օգոստոսի 2015

    Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի Հայրավանք եկեղեցու շրջակայքը մարդաշատ էր: Չնայած կիզիչ արևին` մի քանի հազար երաժշտասերներ, մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի երկրպագուներ, հավաքվել էին մասնակցելու «Տերտերյանի ժամանակը» փառատոնին: Կեսօրին Հայրավանքի սուրբ Ստեփանոս եկեղեցու կամարների տակ Տերունական աղոթքով սկսվեց և կատարվեց Ավետ Տերտերյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոն՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի:
31 Հուլիսի 2015

    Աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանն այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր, և նրա «Խենթ պատմություն» ֆիլմով մեկնարկեց փառատոնը:
    Ռոբեր Գեդիգյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությանը հայ հանդիսատեսը առաջին անգամ հնարավորություն է ունեցել  ծանոթանալ 1990-ականներին, երբ դեռ չկար «Ոսկե ծիրան» կինոֆառատոնը:
23 Հուլիսի 2015

    Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ,,Մոսկվա,, կինոթատրոնում, և տոնական մթոլորտում էլ մրցույթների ժյուրիների նախագահները հայտարարեցին հաղթող ֆիլմերի անունները:
«Եղիցի լույս»

    Մինչ այդ, կինոտոնի շրջանակներում հուլիսի 16-ին մրցանակներ հանձնվեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
20 Հուլիսի 2015

    «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էր հանրահայտ դերասանուհի Նաստասյա Կինսկին: Փառատոնի օրերին կայացան նրա հետ հանդիպումներ ու նրա կերտած դերերի հրաշալի նմուշների ցուցադրություններ: Մեկ շաբաթ դերասանուհին եղավ մեր երկրի  պատմամշակութային վայրերում, վայելեց մարդկանց ջերմությունը, հիացավ մեղմ ու հանգիստ առօրեայով ապրող հյուրընկալ հայերի լավ ընդունելությամբ:
18 Հուլիսի 2015

    Ավանդական մամլո ասուլիսներով սկսվեց ,,Ոսկե ծիրան,, փառատոնի մեկ շաբաթը, որի ընթացքում հնարավորություններ եղան  հանդիպելու և հարցեր հղելու փառատոնի մասնակից կինոռեժիսորներին, դերասաններին և պատվավոր հյուրերին: Օրվա երկրորդ կեսին լրագրողների հետ ,,Մոսկվա,, կինոթատրոնում հանդիպեց իտալացի սիրված դերասանուհի Օռնելա Մուտին:
    Ֆրանչեսկա Ռոմանա Ռեվելլի է դերասանուհու իսկական անուն ազգանունը, ով արժանացավ  «Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակի:



Կիմ Դե-հուանը ներկայացրել է իր սաների՝ «Ձմռան ավարտ» ֆիլմը

    Պրոդյուսեր, պետական գործիչ, դասախոս, Դանքուկ /Կորեա/ համալսարանի  կինոյի բարձրագույն դպրոցի հիմնադիրն ու դասախոսը տպավորված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնով և «Կամար»-ի հարցերին պատասխանեց սիրով:
Կինոգործիչը 2006-ից ի վեր արդեն չորրորդ անգամն է մասնակցում մեր փառատոնին: Իր սաների նկարահանած «Ձմռան ավարտ» ֆիլմը ընդգրկված է միջազգային խաղարկային մրցույթի ցանկում:
15 Հուլիսի 2015
15 Հուլիսի 2015

    Երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավորապես բացվեց 12-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Օպերայի բակում տոնական տրամադրություն էր, կենդանի երաժշտությամբ հնչում էր Ֆելինիի «Ութ ու կես»-ի ծանոթ մեղեդին, փառատոնային կարմիր  գորգով անցնում էին գեղեցիկ ու լեգենդար կինոկուռքեր Նաստասյա Կինսկին ու Օռնելա Մուտին, կազմակերպիչներ, հյուրեր:
14 Հուլիսի 2015

    «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի  հիմնադրման օրվանից ավանդական է դարձել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների հետ համագործակցությունը:
Փառատոնը լուսաբանող լրատվամիջոցների հետ հանդիպեցին  ու  մանրամասներ  ներկայացրեցին ՄԿՓ գեղարվեստական  տնօրեն Սուսաննա  Հարությունյանը, ՀՀ-ում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա  Շարպանտիեն, ՀՀ-ում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակութային ատաշե Աննեմարի Կուլումանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն»-ի տնօրեն Մարկ Կալինինը:
08 Հուլիսի 2015

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ հունիսի 18-ից հուլիսի 4-ը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը /հիմնադիրներ` նախագահ Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան/ իրականացրեց «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը:
07 Հուլիսի 2015
   
    Կինոփառատոնի գլխավոր գործընկեր ու հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  հուլիսի 12-18-ը կկայանա 12-րդ փառատոնը:
    «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի ղեկավար կինոգետ Միքայել Ստամբոլցյանը  տեղեկացրեցին, որ կինոփառատոնի հատուկ հյուրերի թվում են համաշխարհային կինոյի աստղ Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին:
03 Հուլիսի 2015

    Բացառիկ մարդկանց է տրված սեփական աստվածատուր շնորհով դաստիարակելու, կրթելու, սերունդների մեջ բարձր արժեքներ սերմանելու առաքելությունը: Եվ բաձառիկ են նաև մարդիկ, որոնցից անպակաս է Աստծո և հասարակության անսահման սերը, ովքեր արժանավոր արվեստագետներ են ու մարդկային շփման մեջ գտնված ընկեր:



    «Բյուրական» արվեստի ակադեմիան կրկին մարդաշատ էր: Հերթական միջոցառմանը ներկա էին, գրողներ, երաժիշտներ, արվեստաբաններ` մասնակցելու շոտլանդացի կլառնետահարուհի, բանաստեղծ Ջենի Հենսոնի բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
01 Հուլիսի 2015
01 Հուլիսի 2015

    Նկարիչների միությունում էդուարդ Միլիտոնյանի գեղանկարների
ցուցահանդեսի բացումը տարբերվում էր նրանով, որ մասնակիցները կամ հյուրերը հավասարապես հայտնի նկարիչներ ու գրողներ էին: Սովորաբար մշակութային այս խմբերը առանձին-առանձին են երևում հասարակության մեջ, նայած թե ինչ  է ներկայացվում հանրությանը` գիրք թե կտավ, գրական միջոցառում է, թե ցուցահանդես:
26 Հունիսի 2015

   
«Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով «Բյուրական» արվեստի ակադեմիայում բացվեց «Թատրոն–X» 8-րդ հանրապետական փառատոնը:
Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և փառատոնի նախագահ Արա Խզմալյանը մասնագիտական խոսք ասելու և լսելու ակնկալիքով հրավիրել էր հայ թատերական, գրական ու երաժշտական բնագավառների տեսաբաններին, ինչպես նաև ռեժիսորների, թատերագետների, դերասանների ու մշակութային լրագրողների:


    Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 19-ից 26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է: Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսորի 60ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը:
18 Հունիսի 2015
18 Հունիսի 2015

    «Բյուրական» արվեստի ակադեմիայի հարկի տակ էին հավաքվել արվեստագետներ, որոնց մտահոգում էր, թե ինչ է քննադատությունը, որն է քննադատի խնդիրը և ինչպես ձևավորել քննադատական միջավայր թատերարվեստում, երաժշտարվեստում:
    «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկմանը մասնակցում էին արվեստի տարբեր ոլորտների հանրաճանաչ ներկայացուցիչներ:Հենց այդ քննարկումով սկսվեց «Թատրոն-X» 8-րդ փառատոնը:



    Ավանդույթի համաձայն, Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում 11-րդ անգամ մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որը իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վիվա Սել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մշտական հովանավորությամբ:
17 Հունիսի 2015
17 Հունիսի 2015

    «Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնը տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից է, որն անհնարին կլիներ առանց ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի եռակողմ համագործակցությամբ:



    Երեկ  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Երևանի պարարվեստի պետական քոլեջի հաշվետու ավարտական համերգը: Ծրագրում ընդգրկված էին Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից հատվածներ, դասական բալետների հանրահայտ դրվագների նոր բեմադրություններ /«Պա-դե–տրուա»՝  Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից, «Պա-դե-դե»՝ Էդ. Հելսթեդի «Ծաղիկների տոնը» բալետից, «Պա-դե-տրուա»՝ Ա. Ադանի «Կորսար» բալետից և այլն/:



    Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողների գալա համերգն ու մրցանակների հանձնման արարողությունը:
   Մրցույթի ամենաթանկ պարգևն այն է, որ առաջին  տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կունենա մեկ տարի ստեղծագործել  210-ը տարվա պատմություն ունեցող ջութակով:   
16 Հունիսի 2015
16 Հունիսի 2015
16 Հունիսի 2015
MIDEM-2015. մշակույթն  անհամեմատ

    1966թ-ին, երբ   Կաննի  կինոփառատոնն արդեն  Եվրոպայի  տարբեր  ծայրերից   Ֆրանսիայի լազուրի ափ  էր բերում կինոյի  հայտնի վարպետներին, փառատոնային   քաղաքում սկսվեց  մի նոր  նախաձեռնություն, որի արդյունքում  Կաննում  իր կենսագրությունը սկսեց մի   այլ  միջազգային փառատոն`  MIDEM –ը, որն արդեն  գրեթե   կես դար    է, ինչ   հսկա  ու շատ  բազմազան երաժշտական  տոն  է  ստեղծում  գողտրիկ  ամառանոցային քաղաքում:    


 
    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ իրականացվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային  երաժշտական փառատոնը, որն այս տարի կրում է «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը:


12 Հունիսի 2015

    Երկարատև քաշքշուկից հետո, օրեր առաջ, վերջնականապես լուծվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան հարցը:
   «Այն, այսուհետ պատկանում է համայն հայությանը»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Վերջինս, Թբիլիսիի Դավիթաշվիլու 18 հասցեում գտնվող հայկական մշակույթի «Վերնատան» բանալիները հանդիսավորությամբ հանձնել է Վիրահայոց թեմի առաջնորդին:

12 Հունիսի 2015
12 Հունիսի 2015

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ամենամյա «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը «Մեկ տանիքի ներքո»  խորագրով:
    Փառատոնի նպատակն է խթանել երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնել մասնագիտական համագործակության շրջանակները:
11 Հունիսի 2015
    Դասախոսություն սերբական Նովի Սադ քաղաքում

    Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ այս օրերին Սերբիայում է գտնվում բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, հայ-սերբական մշակութային կապերի հիմնադիր Բաբկեն Սիմոնյանը: Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նա Սերբիա է մեկնել Նովի Սադ քաղաքի «Մատիցա սրպսկա» գիտական-մշակութային կազմակերպության հրավերով՝ դասախոսությունների շարք կարդալու սերբահայ գաղթօջախի և 1915-ի Հայոց մեծ եղեռնի մասին:
08 Հունիսի 2015

    ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, Տրետյակովսկու պատկերասրահում մասնակցել է հայազգի անվանի գեղանկարիչ, 20-րդ դարի ռուսական ավանգարդիստական ուղու հիմնադիր Գեորգի Յակուլովի /Յակուլյան/ ցուցահանդեսին: Նշենք, որ Հայաստանում մի քանի անգամ բացվել է Յակուլովի աշխատանքների ցուցադրությունը՝ հիմնականում Ազգային պատկերասրահի ֆոնդում պահպանվող գործերից:
04 Հունիսի 2015

    Հունիսի 1-7-ը Երևանում անցկացվում է տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Մեկնարկը տրվեց հունիսի 1-ին՝  «Տիկնիկները՝ հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթով, որին իր  օրհնությունն էր բերել Տեր Շահե քահանա Հայրապետյանը:



    Ս. թ. հունվարի 29-ին Պետական Կամերային երաժշտական թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագրով և պայմանագրով թատրոնում իրականացվում է էներգախնայողության ծրագիր: Արդյունքում, Կամերային երաժշտական թատրոնում ոչ միայն ջերմամեկուսացման աշխատանքներ են կատարվում (արտաքին պատերի, տանիքի), այլև թարմացվում, նորացվում է թատրոնի արտաքին ամբողջ տեսքը, իսկ դռներն ու պատուհաններն էլ փոխարինվում են ժամանակակից եվրոդռներով ու պատուհաններով:
03 Հունիսի 2015
03 Հունիսի 2015

    Տարբեր ժամանակներում հայոց բարեբեր հողը հրաշամանուկներ է ծնել: Այսպիսի արտահայտություն կա՝ հանճարները ծնվում են 100 տարին մեկ, սակայն Հայաստանի անկախությունից ի վեր, լսում ենք ու տեսնում տարբեր բնագավառներում տաղանդավոր հրաշք մանուկների, որոնք ոչ միայն մեր երկրում, այլ նաև արտերկրում արժանանում են բարձր գնահատականի, փառքի:
    Նման մի հրաշամանուկի մասին էլ ուզում եմ պատմել: 10-ամյա Գրիգոր Բալասանյանը դեռ 3 տարին չէր բոլորել, երբ ոտքերի թաթերի վրա էր կանգնում, որ հասներ դաշնամուրի ստեղներին ու իր նուրբ, բարակ մատիկներով տմբտմբացներ:

   
02 Հունիսի 2015

    Այս տարի  աշխարհում   հայտնի  և խոշորագույն   գրքի միջազգային ցուցահանդեսները կրկին իրենց  ցուցադրական տարածքներում  համախմբել  են  հեղինակավոր հրատարակչական ընկերություններին, տարբեր երկրների տպագրական մշակույթի ներկայացուցիչներին ու պատվիրակություններին: Արդեն ավանդաբար եվրոպական խոշորագույն ցուցահանդեսներին ներկայանալի տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը` ներկայացնելով  վերջին տարիներին Հայաստանում և առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը:



    «Հայաստան» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց ճանաչված գրող, թարգմանիչ, հրապարակագիր, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի
«Պատկերներ Լիբանանից» բացառիկ ուղեգրությունը, որը նորովի է ներկայացնում լիբանանահայ գաղթօջախի մերօրյա համայնապատկերը: Թեև Բաբկեն Սիմոնյանը հայ իրականությանը հայտնի է հայ-սերբական մշակութային կապերի բնագավառում կատարած իր հսկայածավալ գործունեությամբ, սակայն նա մտահոգված է նաև մեր ժողովրդի ներկայով, նրա հոգսերով, հայ գաղթօջախներում տեղի ունեցող խմորումներով և ազգապահպանության խնդիրներով:
01 Հունիսի 2015
01 Հունիսի 2015

    Սույն թվականի մայիսի 25-31-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում ներառված է շուրջ 36 միջոցառում՝ ցուցահանդեսներ, բեմադրություններ, համերգներ, ֆրանսիական հեքիաթի շաբաթ, փողային համույթի շքերթ: Ծրագիրն իրականացվում է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, Արցախում:
27 Մայիսի 2015

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված մշակութային  միջոցառումների շրջանակներում «Բալետ-2021» հիմնադրամը մայիսի 27-ին , 31-ին, հունիսի 9-ին, 10-ին կներկայացնի «Զույգ արեգակներ»  նոր բալետային  2 գործողությամբ ներկայացումը:



    «Դեղին դիմակ» գեղանկարը Լևոն Թութունջյանը ստեղծել է 1930 թվականին, այն առաջին անգամ ցուցադրվեց Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Ըստ մասնագետների, այդ կտավը համարվում է համաշխարհային սյուրռեալիզմի գլուխգործոցներից:



    Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցեցին  մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը և երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:


26 Մայիսի 2015
26 Մայիսի 2015
26 Մայիսի 2015

    Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1914թ. առաջին անգամ նշվեց Վարդատոնը: Դրանից հետո այն ավանդական բնույթ կրեց, և յուրաքանչյուր տարի Թբիլիսիիում մայիսի վերջին այն նշվում է՝ որպես Սայաթ-Նովայի ծննդյան հիշատակի օր:
   
25 Մայիսի 2015

    Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ-2015» մրցույթի առաջին կիսազրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը «Face The Shadow»  երգով հանդես եկավ երկրորդ համարի ներքո:  Խորհրդանշական է երգի վերջին հատվածի բեմադրական մասը: «Genealogy»-ի անդամներից յուրաքանչյուրը երգեց բեմի հատակին պատկերված քարտեզի վրա` կանգնելով իր ծննդավայրում, իսկ վերջում նրանք համախմբվեցին Հայաստանում:
20 Մայիսի 2015

    Վերջին տարիներին Հայաստանում մեծապես սպասված «Թանգարանային գիշեր»-ին այս տարի մասնակցեց Հայաստանի 111 թանգարան: Երեկոյան ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր հայաստանյան թանգարանները հյուրընկալեցին հազարավոր այցելուների ու ներկայացան գիշերվա խորագրին համահունչ յուրահատուկ ծրագրերով: «Թանգարանային գիշեր»ն այս տարի Հայաստանում անցկացվեց «Թանգարանները՝ հիշողության վկաներ» կարգախոսի ներքո, և միջոցառման մասնակից բոլոր թանգարանները տարբեր ձևաչափով անդրադարձան Ցեղասպանության 100-րդ տարելիցին:



          Երբ մտնում ես Պատմության պետական թանգարանի գորգերի լայնարձակ սրահները, աչքի է զարնում գրությունն առ այն, որ «հայկական գորգերը զարդագիր «տեքստեր» են, որոնց մեջ ի պահ են տրված մեր նախնիների` հազարամյակների խորքից եկող հավատալիքների, պաշտամունքի սրբազնացած խորհրդանիշները»:
19 Մայիսի 2015
19 Մայիսի 2015

    «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացնելու է  “Genealogy’’ խումբը:
    «Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա «Կառուցելով կամուրջներ» նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են «եվրատեսիլյան» մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ»,-նշված է հաղորդագրության մեջ:
15 Մայիսի 2015

    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։ Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբա-նության տարածքում։
11 Մայիսի 2015

    «Հայաստան» հրատարակչությունը օրերս լույս ընծայեց գրող, թարգմանիչ, հրապարակագիր, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի «Պատկերներ Լիբանանից» բացառիկ ու ինքնատիպ ուղեգրությունը, որը նորովի է ներկայացնում լիբանանահայ գաղթօջախի ու լիբանանահայության վերջին երկու տասնամյակի հասարակական, մշակութային կյանք համայնապատկերը, ազգապահպանության խնդիրները: Հեղինակը գրական բարձրարժեք խոսքով ներկայացնում է իր հանդիպումները ոչ միայն լիբանանահայ գաղթօջախի, այլև անվանի արաբ մտավորականների հետ:
08 Մայիսի 2015

       ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 6-11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո»  թատերական  միջազգային ամենամյա 13-րդ փառատոնը: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի տեղեկացմամբ  2014 թվականին Հայաստանից 17 մոնոներկայացում մասնակցել է տարբեր միջազգային մոնոփառատոների և արժանացել մրցանակների:
07 Մայիսի 2015

    Լոնդոնի գրքի տոնավաճառը հիմնադրվել է 1971 թվականին և 44 տարիների ընթացքում, իրավամբ, ձեռք բերել «Եվրոպական հրատարակիչների Մեքքա» անվանումը: Համաշխարհային հրատարակչական համայնքի հեղինակավոր այս հարթակը համարվում է նաև տարբեր մշակույթների հանդիպման վայր` հնարավոր բոլոր դրսևորումներով:



    Հայոց մեծ եղեռնի 100-րդ  տարելիցին նվիրված  համաշխարհային՝ 24/04 սիմֆոնիկ նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիան, որն ի սկզբանե  նախատեսված էր Հանրապետության հրապարակում, սակայն հորդառատ անձրևի պատճառով համերգը տեղափոխվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոն:   

27 Ապրիլի 2015
27 Ապրիլի 2015

    Փասադենայում /ԱՄՆ/ բացվել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն հայերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանի բացումը ծրագրվել էր 3 տարի առաջ։ Նախագծի հեղինակը ուսանող դիզայներ Քեթրին Մենարդն է։ Հուշարձանի բացմանը մասնակցել են Փասադենայի Հայոց ցեղասպանության հանձնախմբի խորհրդի անդամներ, տարածաշրջանի պաշտոնյաներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, համայնքի ավելի քան 1500 անդամ։



    Ապրիլի 21-ին Երևանի պետական կամերային թատրոնում  «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի հանդիսավոր բացումն էր, որի ընթացքում փառատոնի  հայ և օտարազգի մասնակիցները ընթերցեցին Ցեղասպանությանը զոհ գնացած գրողներ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Ինտրայի, Գրիգոր Եսայանի, Իսրայել Տխրունու, Արմեն Դորյանի, Մառի Պայլերյանի և Տոնապետ Լյուլեճյանի ստեղծագործություններից:




    Հայաստանի ազգային պատկերասրահը և Լեհաստանի պատկերասրահների ասոցիացիան արդեն մի քանի տարի է սերտ համագործակցում են: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, այդ համագործակցության շրջանակներում,   ազգային պատկերասրահներում արդեն կազմակերպվել են մի քանի ցուցահանդեսներ՝ Այվազովսկու, Աքսենտովիչի, Մացեյ Սվիշևսկու, Գեորգի Յակուլովի և այլն:   

22 Ապրիլի 2015
22 Ապրիլի 2015
22 Ապրիլի 2015
    Եվրոպական  չորս  հանրահայտ  համերգային   դահլիճներում` <<Տամպերե  Տալո>> համերգասրահում, Դանիայի  ռադիոյի դահլիճում, Օլբորգի Մյուզիքենս Հաուսում  և Օսլոյի արքայական` Դոմհիրկե  տաճարում  ապրիլի  10-15-ը  տեղի  ունեցավ  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նվագախմբի  հիշատակի   համերգաշարը` նվիրված  Հայոց  ցեղասպանության մեկդարյա   տարելիցին:


    «Ե՛վ Հայաստանում, և՛ սփյուռքում իրականացվող յուրաքանչյուր մշակութային միջոցառում, անշուշտ, մի ապտակ է Թուրքիային, դարասկզբի այն քաղաքական ուժերի ու կազմակերպությունների հասցեին, որոնք տառապում են «բնածին խլությամբ», փսիխոզի մեջ են ընկում անգամ մանկապարտեզներում իրականացվող այսօրինակ միջոցառումների լուրից:



    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակը մարդաշատ էր: ԲՈՒՀ-ի դասախոսական կազմը, ուսանողները և հյուրերը մեկտեղվել էին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Ինստուտուտի ռեկտոր, պրեֆեսոր Դավիթ Մուրադյանը,  ողջունելով ներկաներին, ասաց.<<Այս օրերին մեր ամբողջ ժողովուրդը համախմբված է իր սուրբ հիշատակների շուրջ: 100-րդ ապրիլն է՝ 1915-ից հետո: Պատմությունը նայում է մեզ, մենք նայում ենք պատմությանը:
21 Ապրիլի 2015
21 Ապրիլի 2015
21 Ապրիլի 2015

    ԱՊՀ երկրների մշակույթի մայրաքաղաք Գյումրիում օրերս մեկնարկեց  երաժիշտ կատարողների <<Վերածնունդ>> միջազգային 7-րդ  միջազգային մրցույթ-փառատոնը: Առավել քան խորհրդանշական է, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և  Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:
18 Ապրիլի 2015


    2015 թվականին, Լոնդոնի գրքի ցուցահանդեսն անցկացվում է ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» կենտրոնում: Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:


18 Ապրիլի 2015


    Հայաստանի նկարիչների միության մուտքի մոտ մեծ հանդիսավորությամբ բացվեց Նկարիչների միության հիմնադիր և առաջին նախագահ, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկի՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, մանկավարժ, Արա Սարգսյանի կիսանդրին և հուշաքարը:
18 Ապրիլի 2015
                        
    Հիշողություն, որը երբեք չի ջնջվի հայերի հիշողությունից: Սերունդներ են անցել, սակայն դեռ Ցեղասպանության հետքերը կրում ենք ու օր առաջ սպասում հատուցմանը: Մեր ազգը կորցրեց իր մտավորականներին, ազգի սերուցքին, բայց փյունիկ թռչունի պես մոխիրներից  վերակենդանացավ, զարկ տվեց իր մշակույթի զարգացմանն ու պահպանմանը:



    Ապրիլի 17-ին, ժամը` 19:00-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կտրվի ֆրանսիահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի /Մուրադ Ամիրխանյան/ Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին` Փարիզում:
    Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ, Մանուկ Հարությունյանի նորաստեղծ <<Մանջութ>> լարային նվագարանի նվագակցությամբ կհնչի Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները:


17 Ապրիլի 2015
17 Ապրիլի 2015

    Ողբերգություն է, որն անջնջելի հետք է թողել մի քանի սերունդների  հոգում: Ողբերգություն է ոչ միայն հայերիս համար, այլ ամբողջ աշխարհի համար, որովհետև արդեն 100 տարի է ամբողջ աշխարհը չի հասկանում, որ վաղուց այս հարցը պետք է լուծվեր, ես, ուղղակի, ցավում եմ աշխարհի համար: Դրա համար էլ այսօր աշխարհն այս օրին է:

15 Ապրիլի 2015

    Պատմաբան  Ռայմոնդ Գևորգյանը «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքում շեշտադրել է քիչ ուսումնասիրված մի հանգամանք. «Փորձել եմ վերլուծել ոճրագործի ու զոհի մտերմությունը, երկու ազգերի էլիտաների մտերմությունը, մշակույթի նմանությունը: Հայերի ցեղասպանությունը հազվագյուտ է, որ ոճրագործն ու զոհը այսքան մտերմություն են ունեցել»:
13 Ապրիլի 2015

    Ավանդույթի համաձայն, 2009 թվականից  ի վեր ամեն տարի  մշակույթի մայրաքաղաք Գյումրիում անց է կացվում «Վերածնունդ»  երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնը:



    «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով: Լինելով Հայաստանի և մեր ժողովրդի մեծ բարեկամը` մեծագույն երաժիշտն իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի  100-րդ տարելիցին:
08 Ապրիլի 2015
08 Ապրիլի 2015

 «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը Լիբանանում


    Այս տարի հոբելյանական տարի է Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության` Հայկազյան համալսարանի համար: Համալսարանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում մշակութայինը:
07 Ապրիլի 2015

    Ապրիլի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունում նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը և «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը կնքեցին եռակողմ համագործակցության հուշագիր:
05 Ապրիլի 2015

    «Լարն աննկատ էր խոտերի մեջ» /“El alambre no se percebía entre la hierba”/  խորհրդավոր ու մի քիչ սարսռազդու /քանզի աննկատն ականի լարն էր/ խորագրով ժողովածուն  իսպանալեզու ընթերցողին է ներկայացնում հայ արձակագիրների 5 պատմվածք:



    Սույն թվականի փետրվարին Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով գտնվում էր ԱՄՆ-ում և Կանադայում։ Այն իրականացվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ։ 
03 Ապրիլի 2015
03 Ապրիլի 2015


    Մարտի 31-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգային դահլիճում նշվեց  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Գևորգ Աճեմյանի ծննդյան 90-ամյակը: Հոբելյանական երեկոն կազմակերպել էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տուն-թանգարանի դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էր նաև  ՀՀ  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
02 Ապրիլի 2015

    Երեկ Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական պետական  թատրոնում կայացավ Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման արարողությունը: Մի քանի օր շարունակ հայ հանդիսատեսը ծանոթացավ թուրքմենական երգ ու պարին, դեկորատիվ-կիրառական արվեստին:



    Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի անունը շուրջ երեք տասնամյակ հայտնի է Հայաստանում և Սերբիայում: Նա ինը գրքի և ավելի քան 800 հոդվածների, թարգմանությունների, գրախոսությունների, ուղեգրությունների հեղինակ է:
31 Մարտի 2015
31 Մարտի 2015
 
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեծ շուքով նշվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Զավեն Վարդանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը: Այդ առիթով և «Հայ  ժամանակակից երաժշտարվեստի տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մաեստրոն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևին` Ոսկե մեդալի:




    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միությունը Թատրոնի միջազգային օրը  նշեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:

30 Մարտի 2015
30 Մարտի 2015

    Մարտի 20-23-ը կայացած Փարիզի գրքի ավանդական տոնավաճառին Հայաստանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: 
28 Մարտի 2015


    Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որը ներառում է թեմատիկ ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, հանդիպում-քննարկումներ:



    Մարտի 26-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի թանգարանի ընտրանու  ցուցահանդեսը: Այն իրականանում է ս.թ. մարտի 24-31-ը Հայաստանում անցկացվող Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակներում:
27 Մարտի 2015
27 Մարտի 2015

         Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են  հաստատվել 1992 թվականից, իսկ 1994 թվականից Թուրքմենստանում գործում է ՀՀ դեսպանությունը: Երկու երկրների միջև մինչ օրս ստորագրվել է ավելի քան 60 պայմանագիր:
25 Մարտի 2015

    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  մարտի 20-ին կայացավ համերգ, որը նվիրված էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 1925 թվականին կայացած առաջին ելույթի 90-ամյակին: Համերգից առաջ ներկաներին տեղեկություն տրվեց ֆիլհարմոնիկի պատմության մասին:


    Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «100 վայրկյան» նախագծի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը: 
  
24 Մարտի 2015
24 Մարտի 2015

    Մարտի 19-ից ապրիլի 1-ը Նկարիչների միության երեք հարկերում բացվեց «Պանդորայի արկղը»  խորագիրը կրող «Արևավիշապ» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցում են 141 հեղինակ 47 երկրից՝ 9-ը Հայաստանից և 38-ը արտերկրից:
20 Մարտի 2015

    Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ամբողջ 2015-ի ընթացքում  Հայաստանի  գրողների միությունը հիշատակի տասնյակ միջոցառումներ կանցկացնի  Հայաստանում, Արցախում և Հայաստանի սահմաններից դուրս: Կլինեն  1915-ին նվիրված  հատուկ  հրատարակչական նախագծեր, քարոզչական միջոցառումներ  ու  թարգմանական ժողովածուներ, որոնք հասցեագրված են ոչ միայն հայաստանյան լսարանին, այլև  արտերկրի օտարազգի ընթերցողներին:



    Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու է Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվող ավանդական MIDEM միջազգային երաժշտական փառատոնին: MIDEM-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից է, որն անցկացվում է 1966 թվականից: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ:
19 Մարտի 2015
19 Մարտի 2015

    Մարտի 14-ին, ժամը` 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ  բանաստեղծ  Հովիկ Հովեյանի   «Վրիպած ջրհեղեղ»  գրքի շնորհանդեսը:
    «Վրիպած ջրհեղեղ»-ը  հեղինակի  14-րդ  գիրքն  է:
    Հեղինակի  223 տաղերը մեկտեղված  են   «Վրիպած ջրհեղեղ»-ում   ու  նա հերթական  անգամ  ջրհեղեղի վրիպումներին  է  սպասում:



    «Ոսկե ծիրան»-ը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  արտերկրում անցկացնում են «Այլևս երբեք…» խորագրի ներքո թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ:



    «Թեքեյան հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, բացելով ցուցահանդեսը, ներկայացրեց ռեժիսոր, լուսանկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Ժիրայր Աղավելյանին:
16 Մարտի 2015
16 Մարտի 2015
16 Մարտի 2015

    Արև Պետրոսյան  դիզայներ, նկարչուհու ստեղծագործական վերելքներին, հաջողություններին «Կամար»-ը անդրադարձել է պարբերաբար. Ֆրեզնոյի /ԱՄՆ/ «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցու 100-ամյակին նվիրատվություն, անհատական ցուցահանդես, Ստրասբուրգում` ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում ցուցադրություն, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ-ի նախագահներին նվիրեց Արև Պետրոսյանի «Համամարդկային գիտակցություն» եռանկարը` Սեր, Ազատություն, Գիտակցություն խորագրով:
13 Մարտի 2015

    Ազգային պատկերասրահում բացվեց Կոմիտասի 145-ամյակին նվիրված ժամանակակից գեղանկարչական գործերի ցուցահանդես,  որը կազմակերպել էին Ազգային պատկերասրահը և Աշխարհի հայ նկարիչների միությունը:
09 Մարտի 2015
    Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համար այս տարին  հոբելյանական է. մարտի 3-ին լրանում է մեծանուն նկարչի և ազգային գործչի 150-ամյակը:
04 Մարտի 2015

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված <<Սիժեստ>> հրատարակչության և <<Չոբանյան>> ինստիտուտի /Ֆրանսիա/ տնօրեն Ժան Վարուժան Սիրաբյանի, պատկերապատող՝ Պաոլո Կոսսիի /Իտալիա/, թարգմանիչ՝ Սամվել Գասպարյանի /Հայաստան/ <<Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան>> կոմիքսներով հայերեն ու ռուսերեն գրքերի շնորհանդեսը:


    Ինչպես տեղեկացրել էինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2015-ի բոլոր համերգները նվիրում է Եղեռնի 100-րդ տարելիցին:
Օրեր առաջ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ֆրանսիայից ժամանած,    անվանի երաժիշտներ, դաշնակահարների Բուրդոնքլ ընտանիքը:
02 Մարտի 2015
02 Մարտի 2015
2015 թվականը հիշողության տուրք է անմեղ նահատակներին
/Հարցազրույց Ազգային արխիվի տնօրեն
Ամատունի Վիրաբյանի հետ/

    Հարգանքի, սարսուռի, պատկառանքի զգացում ես ունենում` համեստ, փոքր-ինչ  խորհրդավոր Ազգային արխիվի շենք մուտք գործելիս:
1829 թվականին Ալաշկերտից գաղթած ընտանիքի ժառանգ Ամատունի Վիրաբյանը, ով երազել էր զինվորական դառնալ, չի ընկրկում արխիվի՝ ահռելի ծավալի աշխատանքի առաջ.«Ես զարմանալի աշխատասեր եմ, աշխատում եմ նաև շաբաթ-կիրակի, երեք ժամ էլ գիշերը` 12-ից հետո եմ աշխատում»:



    Ինչպես ասել են թատրոնի գիտակները` թատրոնում մեծ և փոքր դերեր չկան, պարզապես դրանցից յուրաքանչյուրը մեծ դեր ու նշանակություն ունի ներկայացման հաջողության համար: Եթե գլխավոր դերում դերասանը հնարավորություն ունի իր հերոսին մարմնավորել ներկայացման ողջ ընթացքում` աստիճանաբար զարգացնելով ու կուլմինացիայի հասցնելով տանի վերջաբանի, ապա փոքր կամ երկրորդական պլանի դեր մարմնավորողը այդ ժամանակը չունի, և ավելի բարդ ու դժվարին է կերտել նման դերը ու ընդունվել հանդիսատեսի կողմից:
26 Փետրվարի 2015
26 Փետրվարի 2015

    Փետրվարի 21-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը» լիրիկական կատակերգությունը / ռեժիսոր՝ Արմեն Մարության/:
    Պիեսն իր բնույթով մարդասիրական ստեղծագործություն է, որում կյանքի տարբեր հանգամանքներում որբացած մարդիկ ուզում են ստեղծել ընտանիք:
24 Փետրվարի 2015

    Արդեն 11 տարի է, ինչ Գրողների միությունը փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հայտարարել է գրիք նվիրելու օր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ օրեր առաջ Մինսկում մասնակցել է գրական միջազգային խորհրդակցությանը, որը կրել է <<Գրականությունը և ժամանակը>> խորագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են 28 երկրներից պատվիրակներ:



    22 տարվա պատմություն ունեցող «Հովեր» պետական կամերային երգչախումբն ի սկզբանե սիրվել ու մեծ հետաքրքրություն է առաջացրել երաժշտասերների շրջանում:
    «Հովեր»-ը օրեր առաջ է վերադարձել համերգային շրջագայությունից և այդ մասին մանրամասն պատմեց անսամբլի գեղարվեստական ղեկավար, խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
19 Փետրվարի 2015
19 Փետրվարի 2015

    «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար Արման Բադալյանից «Կամար»-ը տեղեկացավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային շրջագայությունների աշխարհագրությունը բազմազան է: Հունվարյան համերգաշրջանից հետո` մարտի 27-ից ապրիլի 1-ը, անսամբլը հրավիրվել է Լեհաստան: Վարշավա, Լուբլին, Ռոտսլավ քաղաքներում հանդես կգա 4 համերգով: Ի դեպ, այդ համերգները կայանալու են Պենդերեցկու երաշժտական փառատոնի շրջանակներում:
19 Փետրվարի 2015

    Հայկական ճարտաապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ շուտով հիմնադրամը լույս կընծայի աննախադեպ, ընդարձակ ու համարձակ նախագծի /36 մեծադիր հատորում ներկայացնել հայրենիքի 10 հազար բնակավայրերը/ առաջին հատորը:
17 Փետրվարի 2015


    ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի 50-ամյա հոբելյանը մեծ շուքով նշվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Գուրգեն Խանջյանի «Ինձնից պրծում չկա»  ներկայացումով: Երկու գործողությամբ կոմեդիայում Արա Դեղտրիկյանին վստահվել էր գլխավոր դերը, որը նա հրաշալի մատուցեց և արժանացավ երկարատև ծափերի, շնորհավորանքների, բարեմաղթանքների:
16 Փետրվարի 2015

    «Ծագումը: Բացահայտում»-ը մի եզակի, առանձնահատուկ այլընտրանքային վեպ է, որի հեղինակը Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի Լեն Ուիքսն է: Լենն աշխատում է ՄԱԿ-ի ՔԱՄԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան գրասենյակում, ամուսնացած է, ունի երեք զավակ:
13 Փետրվարի 2015

    «Հին ժամանակներում գուցե վայրենի ցեղերին է միայն վիճակվել նման ճակատագիր»:
                                                                           Արմին Վեգներ

    Պատասխանելով հայ լրագրողների «պահանջատիրական» հարցերին` ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՍԴ իրավախորհրդատվական բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեցին, թե ինչո՞ւ 2015 թվականին չկա ամբողջական թղթածրար, և ինչո՞ւ իրավական տեսանկյունից մեր պահանջը դեռևս լիարժեք ձևակերպված չէ:
10 Փետրվարի 2015

    Հայաստանի գրողների միության ամենամյա գրական մրցանակակիրներին շնորհավորեց ու բեղուն ստեղծագործական աշխատանքներ մաղթեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը.<<Գրական մրցանակների հանձնաժողովը, քննարկելով մեր շնորհաշատ գրողների գրքերը, արժանացրել է մրցանակների և  կարևորելով այդ հանգամանքը մեր գրական ընտանիքում այսօր  մեծ շուքով հանձնում ենք այդ մրցանակները:
07 Փետրվարի 2015

    Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:  Հեղինակավոր երաժշտական մրցույթն ընթացել է ս.թ. հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր  Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում:
04 Փետրվարի 2015

    Թուրքական ծագումով   գերմանացի  ճանաչված ռեժիսոր   Ֆաթիհ Աքինը  դարձյալ  Երևանում է` այս  անգամ արդեն  Հայոց ցեղասպանության  թեմայով, իր <<Սպի>>  ֆիլմի երևանյան նորամուտի առիթով:
02 Փետրվարի 2015

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:



    <<Կամար>>-ի ընթերցողներին տեղեկացրել էինք, որ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի  հովանավորությամբ կառուցվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղի դպրոցը:
30 Հունվարի 2015
30 Հունվարի 2015

    Հայաստանի  մշակութային կյանքն այս  շաբաթ կնշանավորվի մի  իրադարձությամբ, որն առավելապես  միջազգային  և  քաղաքական հնչեղություն ունի: Եվրոպայի  Ա  կարգի  և  ամենանրբաճաշակ  փառատոներում  իսկական հաղթարշավից հետո տեղի կունենա թուրք ռեժիսոր   Ֆաթիհ  Աքինի   <<Սպի>> աղմկահարույց  ֆիլմի երևանյան նորամուտը:




    Կոմիտասի անվան զբոսայգում 2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացող Կոմիտասի թանգարան-ինստիտուտն անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Մինչ այս, 2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ նախագահը հանդես է եկել  թանգարան ստեղծելու առաջարկով, իսկ 2014 թ. հուլիսի 24-ին կառավարությունն ընդունել էր թանգարան-ինստիտուտ ստեղծելու որոշումը:
29 Հունվարի 2015
29 Հունվարի 2015

    Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգը ներկայացնող ֆոտոցուցահանդես՝ <<Դրախտ երկրի վրա>> խորագրով, որը նվիրված էր Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:
27 Հունվարի 2015

    «Թուրքական  իշխանությունները ոչ միայն տեղահանեցին ու կոտորեցին հուսահատ մարդկանց հոծ բազմություններ, այլև սեփականացրին նրանց ողջ ունեցվածքը, որի արժեքը հասնում էր միլիարդների»:
                                                          Ֆ.Նանսեն


    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ արդեն 9-րդ անգամ, յուրաքանչյուր ամսվա 24-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպում են Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ հատուկ միջոցառումների շարք: Ծրագրի ընթացքում երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը:
26 Հունվարի 2015
26 Հունվարի 2015

    Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ թանգարանի տնօրինությանը հանձնվեց 1914 թվականին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկի` հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը` ռեստավրացիայի նպատակով:
21 Հունվարի 2015

    Վերջերս  Բանգկոկում Հեռավոր Արևելքի հայ համայնքները համատեղ նշեցին Սուրբ Ծննդյան տոնը, մատուցվել է պատարագ: Որպես հյուրընկալող կողմ՝ երեկոյին ողջույնի խոսքով հանդես է եկել Թայլանդի թագավորությունում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը՝ նշելով, որ  Հեռավոր Արևելքում հայկական համայնքները ստվարանում են, և շատ կարևոր է Հայրենիքից հեռու լինելու պարագայում պահպանել մայրենի լեզուն, մշակույթն ու ավանդույթները:
20 Հունվարի 2015

    «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր, տասնյակ ֆիլմերի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը դարձավ 60 տարեկան: Հոբելյանի առթիվ կինոբեմադրիչին շնորհավորել է մեր երկրի նախագահը` մաղթելով ներանոր ստեղծագործական հաջողություններ:
14 Հունվարի 2015

    Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում վերջերս կայացավ Ադրիանա Սևան Նիկոլսի «Գիշեր Երզնկայի վրա» բեմադրության առաջնախաղը: Պիեսում հեղինակը ներկայացրել է Մեծ Եղեռնի հետևանքները կրող, Ամերիկայում ապրող ընտանիքի պատմությունը:
13 Հունվարի 2015

       «Կամար» էլեկտրոնային թերթի խմբագրություն


    «Կամար»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս տարի իրականանան բոլորիս բաղձալի երազանքները: Հայ ժողովրդի համար 2015 թվականը դառնա բեկումնային տարի, 100 տարվա անսփոփ հայոց ցավն այսուհետ պատարագվի՝ ի հիշատակ խաղաղված ու հատուցում ստացած հոգիների:
    Խաղաղության, երջանկության, հոգեկան բավարարվածության, անկեղծ մարդասիրական հարաբերությունների, սիրո, բարեբերության տարի լինի: Աստծո օրհնությամբ ամուր ու անխախտ մնան հայոց երկրի սահմանները, հարատև խաղաղություն մեր պապենական հայրենիքին:


Վարդուհի Վարդերեսյան - ՀՀ ժողովրդական արտիստ,

   
Ես արդեն գլորել եմ ինը տասնամյակը և միշտ ցանկացել եմ, որ իմ ժողովուրդը ցավ ու կորուստ չտեսնի: Մաղթում եմ, որ 2015 թվականը լինի անցնցում տարի, որ ազգս, ազգիս մշակույթը լինի բարձրության վրա ու գնահատվի ըստ արժանվույն: Թող ոչ մի մոր, կնոջ, քրոջ ու հարազատի աչքերը չթացանան տխուր առիթով: Խաղաղ երկինք, առողջություն, անսահման սեր ու երջանկություն եմ մաղթում մշակույթի անխոնջ նվիրյալներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որ հայ մշակույթը վերելք ապրի: Լավ եղեք, սիրեք միմյանց, ներեք ու համբերեք: Ամեն բան լավ կլինի:
Ձեր Վարդուհի Վարդերեսյան:

Հովհաննես Չեքիջյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Մեր մշակույթը բարձր պահող նվիրյալներին ջերմորեն ողջունում եմ և ցանկանում նորանոր սխրանքներ 2015 թվականին:
    
                                                                            
26 Դեկտեմբերի 2014

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ» խորագրված ցուցահանդեսը:  Պատկառելի և սպիտակ մորուքով նկարիչը շրջել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և մեկ ու կես տարվա ընթացքում վրձնած կտավները ներկայացրել ամբողջական ցուցադրությամբ: Կարսից մինչև Կիլիկիա, էտյուդներ է արել, տեղում ստեղծել կտավներ:
25 Դեկտեմբերի 2014

    2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը հաջողությամբ իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման մասին» ծրագիրը: Վերջինիս արդյունքում 2443 աշակերտ ստացել է անվճար ուսուցման հնարավորություն:


25 Դեկտեմբերի 2014
Տոնական  հրավառություն` նվիրված 
պարարվեստի երախտավորներին


    Ճիշտ 90 տարի առաջ` 1924 թվականի տարեվերջին,  Երևանի  մշակութային կյանքում կատարվեց  մի իրադարձություն, որի նշանակությունն  այդ պահին դժվար  էր  ստույգ  գնահատել: Ասիական  փոքրիկ  մայրաքաղաքի  ռիթմով  ապրող  Երևանի  հատուկենտ  ազդագրերը  բնակիչներին   տեղեկացնում էին, որ  քաղաքում բացվում  է <<Պլաստիկայի  և կովկասյան, ինչպես նաև եվրոպական պարերի դպրոց>>:



25 Դեկտեմբերի 2014

    Համազգային թատրոնն այս թատերաշրջանում թատերասերների դատին է հանձնել չորս նոր ներկայացում: Իսկ դեկտեմբերի 19-ին համազգայինի բեմում  առաջին անգամ կներկայացվի Գուրգեն Խանջյանի «Արտավազդ Շիդար» երկու գործողությամբ դրաման, որի բեմադրիչն  է Արմեն Մեհրաբյանը:
19 Դեկտեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 11-ը Երևանի Կոմիտասի անվան լարային քառյակը համերգային շրջագայություններով եղել է Նորվեգիայում, Դանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ճապոնիայում: Համերգները նվիրված էին քառյակի հիմնադրման 90 և Կոմիտասի ծննդյան 145 ամյակներին:
  

17 Դեկտեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 4-ն անցկացվեց Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը: Այս տարի մրցույթը նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
16 Դեկտեմբերի 2014

    Ի պատասխան  այն մեղադրանքներին, թե  Հայաստանում  անգամ մեր   դասական նվագախմբերը  չեն կատարում հայ կոմպոզիտորների՝ ինչպես դասականների, այնպես էլ ժամանակակիցների ստեղծագործությունները, Հայաստանի  պետական  երիտասարդական  նվագախումբը Կոմպոզիտորների  միության,  մշակույթի  նախարարության  աջակցությամբ  և  ՀՀ նախագահի բարձր  հովանու  ներքո   շարունակում է  հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում ներկայացնել բացառապես  ազգային  երաժշտարվեստի երևելիներին:


    «20-րդ դարի 50-60 թթ. հայկական գրաֆիկա. նվիրատվություն» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում բացվեց դեկտեմբերի 12-ին: Նվիրատուն էջմիածին քաղաքի նկարիչ Ներսես Մելիքյանն է, Ազգային պատկերասրահին ու սերունդներին է ի պահ տվել իր անձնական հավաքածուի հինգ նկարչի 53 գրաֆիկական աշխատանք:
15 Դեկտեմբերի 2014
15 Դեկտեմբերի 2014

     ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շարունակում է մարզեր այցերի ծրագիրը: Դեկտեմբերի 5-ին վաղ առավոտից սկսվեց նախարարի Շիրակի մարզ այցը:
    Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոցի սաները անհամբեր սպասում էին նախարարին ու ոգևորված նրան դիմավորեցին ծափերով, ծաղիկներով:
08 Դեկտեմբերի 2014

    Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այն անցկացվեց  հոբելյանական պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:
05 Դեկտեմբերի 2014

   Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ հանդիպումը կայացավ <<Մեցցո>> ակումբում: Երաժիշտը երկամյա ակումբային համերգային փուլում շուրջ 60 համերգ է տվել  <<Մելոման>> և <<Մեցցո>> ակումբներում:





    Նոյեմբերի 26-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստի ժամանակ որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել հայկական լավաշը: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից:


04 Դեկտեմբերի 2014
04 Դեկտեմբերի 2014

    Օրերս «Արամ Խաչատրյան»  համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Երեկոն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


03 Դեկտեմբերի 2014

        «Երգահանը փոստատար է Աստծո և մարդկանց միջև: Աստծո տվածը մենք փոխանցում ենք մեր ժողովրդին»:  Սասուն Պասկևիչյան
                              
    Սասուն Պասկևիչյանը ծնվել է 1939թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը:
03 Դեկտեմբերի 2014

    Ազգային պատկերասրահը մարդաշատ էր: Տարբեր սերունդների արվեստագետներ, մտավորականներ, պաշտոնատար այրեր եկել էին ներկա գտնվելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի 65-ամյա հոբելյանին և այդ առիթով բացված ցուցահանդեսին:



    Աշուղական արվեստում մեծ ներդրում ունի ՀՀ ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: 1954 թ. Լոռվա մարզի Սարչապետ գյուղում ծնված մանկիկը օրորոցում լսել է իր տատի երգած «Առավոտ լուսո»-ն, որն էլ  տղային ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: Թովմաս Պողոսյանը երգել սկսել է մանկուց:
01 Դեկտեմբերի 2014
01 Դեկտեմբերի 2014
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման
 վերաբերյալ օրինագիծ


   
Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը:
01 Դեկտեմբերի 2014

     Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին այսօր որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:



    Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն 8-րդ անգամ անցկացվեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն>>-ը` հանրապետության բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում: Փառատոնն այս անգամ նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին:
27 Նոյեմբերի 2014
27 Նոյեմբերի 2014
    Մշակութային  ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, թանգարանային մշակույթի արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները քննարկելու  նպատակով <<Ռուսաստանի  և    Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն>>  խորագրով    հայ–ռուսական թանգարանային համաժողովը Հայաստանում էր  համախմբել  թանգարանային   գործի  հեղինակավոր մասնագետների, ովքեր այստեղ  էին  ոլորտի   հիմնախնդիրներն   ու  ընդհանուր  մտահոգությունները  հայ գործընկերների  հետ կիսելու պատրաստակամությամբ:
 




    Նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Կոնցերտների երեկո» խորագիրը կրող համերգ՝  նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Գեղունի Չթչյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:
25 Նոյեմբերի 2014
25 Նոյեմբերի 2014

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանին ընդառաջ նոյեմբերի 17-18-ը ինստիտուտի նորաբաց նիստերի դահլիճում երկու օր, չորս նիստով անցկացվեց բուհական տարեկան գիտաժողովը:
     Մինչև Երևանում առաջին պետթատրոնի կազմավորումը /1922 թվական/ 18-րդ դարի վերջերից Պոլսում, Թիֆլիսում, Բաքվում ու Շուշիում ունեինք հայ թատրոն, եվրոպական թատրոնին չզիջող թատերական մշակույթ:
24 Նոյեմբերի 2014

    Նոյեմբերի 17-ից մինչև 23-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը <<Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակների երկխոսություն>> կարգախոսով:
19 Նոյեմբերի 2014

    Ինչպես արդեն <<Կամար>>-ի ընթերցողներին տեղեկացրել  ենք <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոն>>-ի ընթացքի մասին, այն մոտենում է եզրագծին:



    «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի անցկացվեց տասներկուերորդ անգամ: Այն տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին՝ Մալթայի խոշոր նավաշինությունում։ Նախկինում այն բաղկացած էր երեք ընդարձակ արհեստանոցներից, որտեղ նավեր էին կառուցվում։ Այժմ այդ երբեմնի արհեստանոցների փոխարեն ձևավորվել է մրցույթը հյուրընկալած դահլիճը, որը տեղավորում է 4000-4500 հանդիսատես։



    Նոյեմբերի 12-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների և Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների գործերի ցուցահանդեսը։
17 Նոյեմբերի 2014
17 Նոյեմբերի 2014
17 Նոյեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երեկ  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո: Տարին աշխարհահռչակ կոմպոզիտորի համար հոբելյանական է և այդ շրջանակներում հայաստանյան և արցախյան մի շարք բեմերում անցկացվել են մեծարման  երեկոներ:


    Հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվեց արդեն ավանդական ու հերթական «Կինոաշունը», որն այս տարի նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
11 Նոյեմբերի 2014
11 Նոյեմբերի 2014
    ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական  մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան     90-ամյակին է նվիրված  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնած <<Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթ>>-ը:




     ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոն>>-ը, որը նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին: Մարզային եզրափակիչ փուլերի մեկնարկը տրվեց Լոռու մարզի Դսեղ գյուղում:  Մասնագիտական ժյուրին արդեն  եղել է  Գեղարքունիքի, Արագածոտնի  մարզերում   և  Երևան  քաղաքում, լսել, ուղղություններ է տվել և ընտրել է լավագույններին, որոնք կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:


     Նոյեմբերի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդիսատեսին ներկայացվեց Ռիտա Շառոյանի նոր ֆիլմը, որը «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի 7-րդ ֆիլմն  է: Վերջինս անդրադարձ է մեր  ազգային նվագարաններին,  ընդ որում նաև այնպիսիներին, որոնք  իսպառ կամ գրեթե չեն գործածվում: Սակայն այդ նվագարանները մեր ժողովրդի հետ ճանապարհ են անցել և մեր պատմության մի մասնիկն են:
10 Նոյեմբերի 2014
10 Նոյեմբերի 2014
10 Նոյեմբերի 2014

    Նոյեմբերի 4-ին Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում լրագրողների և ինստիտուտի ուսանողների ներկայությամբ «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի» առաջին շրջանավարտները հանդիսավորապես ստացան իրենց երկամյա ուսումը փաստող վկայականները:
07 Նոյեմբերի 2014

    Հայ-ճապոնական մշակութային համագործակցությունը  սկիզբ առավ  2005 թվականի օգոստոսին`  <<Խաղաղության լապտերներ>>  ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցի կապակցությամբ, հայ երեխաները, աշխարհում առաջին անգամ,  Ճապոնիայի Հերոսիմա քաղաք ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստված կռունկները և լապտերները` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, և կոչ` ընդդեմ պատերազմներին: Ամբողջ աշխարհի համար դա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում`Ճապոնիա լապտերներ ուղարկելով:



    2014 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-նև Հունաստանի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերները կհայտարարեն Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) պաշտոնական բացումը։
06 Նոյեմբերի 2014
06 Նոյեմբերի 2014

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հոկտեմբերի 26-ին Կանադայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան սրահում ավելի քան 300 բարերարների ու պաշտոնյաների մասնակցությամբ:



       <<Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը, քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները:

30 Հոկտեմբերի 2014
30 Հոկտեմբերի 2014
«Նա վաղուց արդեն ազատագրվել է մասնագիտության սահմաններից և ավելին է, քան դերասանը».               
                           Ռուբեն Հովսեփյան

    Ստեփանավանի քաղաքային հրապարակում հոկտեմբերի 26-ին հանդիսավորապես բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի արձանը:
29 Հոկտեմբերի 2014
   
    Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին նվիրված  «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոն»-ի մարզային եզրափակիչ փուլը մեկնարկեց Լոռու մարզի Դսեղ գյուղում:
28 Հոկտեմբերի 2014

    Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ ս. Թ. հոկտեմբերի  14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը:
27 Հոկտեմբերի 2014

       Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21–ին, ժամը 14:00–ին և 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը:

21 Հոկտեմբերի 2014

            Սույն թվականի հոկտեմբերի 15-20-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովը: Այցի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Բելառուսի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը:
21 Հոկտեմբերի 2014

    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը սկսել է   նոր  ստեղծագործական   վերելքով` ոչ միայն  հայաստանյան  հաջողված  համերգային նախագծերով, այլև բացառիկ եվրոպական  մի համերգաշարով, որը երաժշտախումբն ունեցել է   հոկտեմբերի   առաջին  տասնօրյակում  Եվրոպայի լավագույն համերգասրահներում:



    Երեք օր Այսրկովկասի մշակութային խոշոր կենտրոնում՝ Թբիլիսիում, թատերական տոն էր ու թատերական հրավառություն: Այստեղ հյուրախաղերով հանդես եկավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը, որն իր հյուրախաղերը նվիրեց հայ-վրացական թատերական կապերի պատմության մեջ կարևոր տեղ զբաղեցնող Աբելյանի և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնների համագործակցության 50-ամյա հոբելյանին:
20 Հոկտեմբերի 2014
20 Հոկտեմբերի 2014
    ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շարունակում է հանրապետության մարզեր շրջայցը: Նախարարն արդեն այցելել է Արագածոտնի ու Կոտայքի մարզեր: Երեկ հերթական շրջայցը Լոռու մարզում էր:   
17 Հոկտեմբերի 2014

    Հոկտեմբերի 15-ին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի սրահում հավաքված երիտասարդ նկարիչներն ու ուսանողները հուզված էին ու սպասման մեջ, ասես, քննության էին եկել: Քննություն չէր, սակայն մասնագիտորեն պատասխանատու քայլ էր սեփական էսքիզով Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարի, գրաֆիկայի և քանդակի մրցույթի հանձնաժողովին ներկայանալը:
16 Հոկտեմբերի 2014

    Քաղաքամայր Երևանը 2796 տարեկան է: Տոնին ընդառաջ այս տարի ծրագրում ներառված էին մի շարք նորամուծություններ: Այս տարի առաջին անգամ քաղաքի տոնակատարությանը նախորդեց «Երևան-2025» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած մասնագետներ, պաշտոնատար անձինք և հյուրեր: Բանախոսները ներկայացրեցին իրենց պատկերացումներն ու տեսլականը Երևանի մասին և նրա զարգացման հեռանկարները։
15 Հոկտեմբերի 2014

    «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում մեծ շուքով ու հանդիսավորությամբ բացվեց   հայ ժողովրդի նվիրյալ զավակ՝ Ֆ.Նանսենի անվան թանգարանը և կից` Սուրբ Աստվածածին եկեղեցին:


    Հոկտեմբերի 11-ին Կոպենհագենի Նյորեբրոյի մշակութային կենտրոնում (Nørrebro Kulturcentret) հյուրախաղերով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի անվ. Հայաստանի երգի և պարի պետական վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան, տնօրեն՝ Աշոտ Տիգրանյան):
14 Հոկտեմբերի 2014
14 Հոկտեմբերի 2014

    Հոկտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:
13 Հոկտեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնն  այս տարի անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը և կրում էր ՝ «Փառատոնային իրարանցում» խորագիրը:
09 Հոկտեմբերի 2014
    <<Երևանյան հեռանկարներ>> 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա  աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը: Դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները:
07 Հոկտեմբերի 2014

    Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հովանու ներքո ՀՀ մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանի, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի, ինչպես նաև Լեհաստանի Սոպոտի  քաղաքապետ Յացեկ  Կառնովսկու և Սոպոտի ազգային պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկու նախաձեռնությամբ այս տարվա հունիսից-սեպտեմբեր ամիսներին Սոպոտի Արվեստի Պետական պատկերասրահում բացվել է <<Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն>> խորագրով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և <<Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը>> խորագրով  ցուցահանդեսների վերնիսաժը:
06 Հոկտեմբերի 2014
     Լեգենդար խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանը կառավարության  որոշմամբ նշվում է այս տարվա սկզբից: Արդեն կայացել են բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ, համերգներ, մեծարման երեկոներ: Հոբելյանական միջոցառումների շարքում  օրերս   ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայացավ  եռօրյա գիտական նստաշրջան:
03 Հոկտեմբերի 2014
    Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ <<Ասմունքի հանրապետական 7-րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակների հանձման արարողությունը:
01 Հոկտեմբերի 2014
    Սեպտեմբերի 27-ին Գյումրիի հաղթանակի զբոսայգում՝ քանդակների պուրակում, իսկական իրարանցում էր: Քաղաքի բնակիչները, որ արդեն ընտելացել էին երեք օր ու երկու գիշեր այգում բնակություն հաստատած ծուռերին, երբեմն իրենք էին մասնակիցը դառնում պատանիների ծռություններին:
29 Սեպտեմբերի 2014

    Ընթերցողների և ուսանողների հետ հանդիպումը կայացավ  սեպտեմբերի 22-ին, Երևանի պետական լեզվաբանական համալսարանում: «Անտարես» հրատարակչությունը գիրքը վերահրատարակել էր «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով: Երկրորդ տարին անընդմեջ  Հայաստանի, Ռումինիայի և Իսրայելի գրողների միությունները գիրքր ներկայացրել են Նոբելյան կոմիտեին:
24 Սեպտեմբերի 2014

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
22 Սեպտեմբերի 2014
Գյումրիում կանցկացվի «Կաթնաղբյուր» խորագրով
էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար


    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի մասնակցությամբ «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն ս. թ. օգոստոսի 1-ից սեպտեմբերի 26-ն անցկացնում է «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար:
21 Սեպտեմբերի 2014
Կամփոփվի  «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության  և
 բարբառի 6-րդ մրցույթ-փառատոնը


    «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 6-րդ մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է ՀՀ մարզերում հունիսի 25-ից հուլիսի 25-ը: Թառատոնի ընտրական փուլն անցած մասնակիցները սեպտեմբերի 26-ին և 27-ին կմասնակցեն Հովհ. Թումանյանի թանգարանում կայանալիք մրցույթում, որտեղ և սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:
20 Սեպտեմբերի 2014

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը օրերս յոթերորդ անգամ էր Հայաստանում, այս անգամ՝ «Սեր» սկավառակի շնորհանդեսով: 12 երգից կազմված ալբոմը ստեղծելիս երգչուհին համագործակցել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գևորգյանի, Անդրեի, Ինգա և Անուշ Արշակյանների, «Արևներ» խմբի հետ: Սիպիլ Բեքթորոսօղլուն Թուրքիայում հայտնի է հայկական երգերի բարձրակարգ կատարումներով, պատմական հայրենիքին նվիրված քնարական երգերով:
20 Սեպտեմբերի 2014
Քայլ` նոր մտածողությանն  ընդառաջ

    Ժամանակակից մեդիաների   հզոր աջակցությամբ, նոր գաղափարներով  ու  տարբեր ոճերով  հայաստանյան գեղանկարչական  տարբեր դպրոցների, սերունդների  ու ոճերի մոտ 40  ստեղծագործող միավորվել են մեկ գաղափարի ու մեկ ցուցահանդեսի շուրջ:  Հայաստանի նկարիչների միությունում բացված <<Քայլ` ձևափոխության և ձևաստեղծման միջև>> խորագիրը կրող ցուցահանդեսում կարելի է հանդիպել  երեք  տարբեր սերունդների նկարիչների նոր  ստեղծագործությունների:
19 Սեպտեմբերի 2014

   Հայկական ժող. նվագարան քանոնը բազմիցս է ներկայացվել աշխարհի տարբեր երկրներում, հիացրել հանդիսատեսին ու հետաքրքրություն առաջացրել առ այն: Այս հրաշալի նվագարանի հանրահռչակման գործում հատկապես ոգևորիչ է երիտասարդ կատաողների սերն առ այն, նրանց մասնագիտական բարձր կատարումներով հանդես գալը տարբեր բեմերում:


    Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող Աննա Ալավերդյանը սովորում է  ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Ծովինար Հովհաննիսյանի դասարանում:
     Ծնվել է Օշականում, քանոն նվագում է 10 տարեկանից: Վեց տարի սովորել է տեղի երաժշտական դպրոցի քանոնի դասարանում և հենց ուսումնառության ընթացքում ունեցել մի շարք հաջողություններ:
18 Սեպտեմբերի 2014
18 Սեպտեմբերի 2014

    Սույն թվականի սեպտեմբերի 15-21-ը Վիեննայում և Բուդապեշտում անցկացվում է «Արևելյան Գորգերի Միջազգային գիտաժողով» կազմակերպության հերթական «Գորգի շրջագայությունը» խորագիրը կրող գիտաժողով՝ նվիրված գորգին և տեքստիլին:
17 Սեպտեմբերի 2014

    Սեպտեմբերի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայով մեկնարկեց մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների շարքը:



      Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր՝ 2014-2015 թթ. համերգաշրջանն սկսեց Իտալիայում կայացած հյուրախաղերով:
     Աշխարհի տարբեր ծայրերից դասական երաժշտության կենտրոն Իտալիայում հավաքված բազմահազար երաժշտասերներին ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկ. և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/  ներկայացրեց մեծանուն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Մուսորգսկու, Ռիմսկի-Կորսակովի և Չայկովսկու ստեղծագործություններից:

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղ. ղեկ. և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, սեպտեմբերի 16-ին մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը:
16 Սեպտեմբերի 2014
16 Սեպտեմբերի 2014
16 Սեպտեմբերի 2014

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 11-15-ը Հայաստանում անցկացրեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 3-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը:
15 Սեպտեմբերի 2014

    «Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային ամենամյա մրցույթն անցկացվել է աշխարhի ինը երկրներում, Հայաստանը տասներորդն է: Սա Նյուրնբերգի պետական թատրոնի կողմից անցկացվող /ԳԴՀ/ թատերական-գրական նախագիծ է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է իրենց ստեղծագործություններով բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:
10 Սեպտեմբերի 2014
    ՀՀ մշակույթի  նախարարության աջակցությամբ և Լոռու մարզպետարանի մասնակցությամբ սեպտեմբերի 6-10-ը Լոռու մարզում և Երևանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը:
04 Սեպտեմբերի 2014

    Օգոստոսի 8-ին չորս արու զավակ ունեցող արցախյան մի ընտանիքում նախահարսանեկան օրվա հաճելի իրարանցում էր: Ամուսնանում էր տան երկրորդ զավակը, և տան լայնարձակ բակում ուրախ ծիծաղով ամբողջ բարեկամությունը մեծ եռանդով պատրաստվում էր հարսանիքին: Ու հանկարծ ստացված լուրից օդում կախվեց մի ծանր լռություն. հարսանիքի հաջորդ օրը չորս տղաները պետք է մեկնեն սահման:
02 Սեպտեմբերի 2014

      2014թ. օգոստոսի 16-19-ը ՌԴ Կալինինգրադի մարզի Մշակույթի նախարարության հրավերով   Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը մասնակցել է <<Խաղաղության տարածք>> 3-րդ  միջազգային փառատոնին:
26 Օգոստոսի 2014
    2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ: Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Նախագիծը պատրաստ է համագործակցել ավագ սերնդի արվեստագետների հետ` մրցույթից դուրս:
19 Օգոստոսի 2014

    Դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանը  Հայաստանում էր` հայ երաժիշտների հետ նախապատրաստվելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված իր հեղինակային համերգին:
15 Օգոստոսի 2014

    <<Աստծուն փնտրելու ճանապարհին ես հանդիպել եմ Գրիգոր Ջանշյանին>>,- այսպես սկսեց իր խոսքը ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ով ներկա էր <<Եղբայրական օգնություն հայերին>> գրքի շնորհանդեսին:
11 Օգոստոսի 2014

    75-ամյա պրոֆեսիոնալ կոլեկտիվը՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը /գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան, և գլխավոր բալետմայստեր, մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան/ ունի շուրջ հարյուր արտիստ, ուստի, արտասահմանյան հրավերքի պակաս չունենալով, միշտ չի, որ կարողանում է հաղթահարել ուղևորության ֆինանսական բարդությունները:
10 Օգոստոսի 2014

    Օտարության մեջ ազգապահպանության գործում մեծագույն դերակատարումներ ունեն համայնքներն ու եկեղեցին: Պատմության քառուղիներում հայ ազգը բազմիցս բախվել է գոյի խնդրի հետ, մշտապես պայքարել՝ այլ ազգերին չձուլվելու համար:
01 Օգոստոսի 2014

     Ականավոր կինոռեժիսոր Ռոման Բալայանի ծննդյան 70-ամյակը նրա մտերիմ ընկեր ու սան Սամո Սպիունի-Սարիբեկյանը նշանավորել է վարպետի մասին ֆիլմ էկրանավորելով: «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, ներկայացնում էր ռեժիսոր Ռոման Բալայանի կյանքն ու ստեղծագործությունը:
30 Հուլիսի 2014
       
    Ընթերցողին  անհարկի  ենթադրություններից,  մանավանդ  պիտակավորումներից  ազատ  պահելու  ցանկությամբ,  ուզում  եմ  նախապես  ասել, որ  մի  նոր  Աստվածաշունչ  հորինելու  նպատակ,  նաև  Ս. Գիրքը  վերաքննելու  միտում  չունեմ,  ինչպես  որ  շատերն  ապարդյուն  ձևով  փորձել  են  աշխարհում: 
25 Հուլիսի 2014

     <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնի <<Հարգանքի տուրք>> ծրագրում ներկայացված էր հռչակավոր վրաց ռեժիսոր Օթար Իոսելիանիի <<Տերևաթափ>>, <<Ապրում էր մի երգող կեռնեխ>>, <<Հովվերգություն>> և <<Խաժամուժ>> ֆիլմերը:


    <<Ոսկե ծիրան>> 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկեց տարածաշրջանային աննախադեպ նախագիծ, որը ներկայացրեցին փառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար Նինո Անջափարիձեն և Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող Մալխազ Սալդաձեն:
24 Հուլիսի 2014
24 Հուլիսի 2014

   
Ավարտվեց հայաստանյան խայտաբղետ, ուրախ, 11-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրանը», երբ շնչահեղձ լինելով ուզում ես ամեն ինչ հասցնել, դիտել ու ներկա գտնվել ամենամյա կինոտոնին: Հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փակման հանդիսավոր արարողություն  էր, մրցանակների հանձնումը:

23 Հուլիսի 2014


    Չլիներ   «Ոսկե ծիրան»-ը  հարավկորեացի  հռչակավոր  կինոռեժիսոր Կիմ Կի Դուկն այդպես  էլ   չէր  իմանա  կովկասյան փոքրիկ  երկրի մասին, որտեղ իր երկօրյա այցի ընթացքում զարմանալի  հայտնություններ  արեց  ու  պարզեց, որ երկրպագուների  հսկա բանակ ունի:

23 Հուլիսի 2014

     Հայ կինոյի պատմության մեջ արձանագրվեց <<Ոսկե ծիրան>> 11-րդ միջազգային փառատոնը: Մեկ շաբաթ Երևանը  ողողված էր մշակութային  տարբեր միջոցառումներով` կինոցուցադրություններ, գիտական զեկույցներ, վարպետության դասեր, քննարկումներ, կինոաշխարհի հռչակավոր անձանց հետ հանդիպումներ և այլն:
23 Հուլիսի 2014

       <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնի <<Միջազգային խաղարկային  ֆիլմ>> մրցույթին առաջին անգամ ներկայացվել էր ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու  նկարահանած ժեստերի լեզվով <<Ցեղը>> ֆիլմը /Ուկրաինա/:  Փառատոնի ավարտին պարզ դարձավ, որ ֆիլմը հեղինակավոր ժյուրիների կողմից արժանացել է երկու մրցանակի. <<Միջազգային խաղարկային>> մրցույթի`   <<Ոսկե ծիրան>> 1-ին  և Ֆիպրեսիի` գլխավոր  մրցանակ:
23 Հուլիսի 2014
    Կինոլեգենդ ասելիս հայերիս մոտ անմիջապես ասոցացվում են Փարաջանով ու Փելեշյան մեծությունները, և «Ոսկե ծիրան» հայկական կինոփառատոնը չէր կարող անցկացվել առանց այդ ուղենշային, աշխարհահռչակ անունների: Անցյալ տարի Արտավազդ Փելեշյանի համար էր հոբելյանական՝ իր կենդանի և առինքնող ներկայությամբ:
22 Հուլիսի 2014

     
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում  նախատեսված է կինոաշխարհում հայտնի անուններ Ցզյան Չժանկեի, Կիմ Կի-Դուկի և Ամոս Գիտայի լավագույն ֆիլմերի երևանյան ցուցադրումներ, ինչպես նաև՝ հանդիպումներ ռեժիսորների հետ:
     Հուլիսի 15-ին «Նաիրի» կինոթատրոնում հանդիպումը չին հռչակավոր ռեժիսոր Ցզյան Չժանկեի հետ հպանցիկ չէր, քանզի կինոռեժիսորը մանրամասն ներկայացրեց իր մուտքը կինո, յուրաքանչյուր ֆիլմի ստեղծման պատմությունը և միայն վերջում պատասխանեց մասնակիցնրի մի քանի հարցի:
17 Հուլիսի 2014
   
       <<Ոսկե ծիրան>> փառատոնը մեծ  ուշադրություն է դարձնում մասնավորապես տարածաշրջանի՝ մեր հարևան երկրների կինոարտադրությանը և փորձում է պարբերաբար հայ հանդիսատեսին ծանոթացնել նրանց կինոարվեստին:
16 Հուլիսի 2014

    2014թ. հուլիսի 13. այս օրը նույնպես մտավ հայ կինոյի պատմության մեջ: Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ  Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Այս փառատոնը մեր քաղաքի ամենասիրված կինոիրադարձությունն է, որը միտված է Երևանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու, պետականորեն մշակվող ծրագրի իրականացմանն աջակցելուն:
14 Հուլիսի 2014
     <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի կկայանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ կբացվի Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և  կկայանա <<Գարրի Կունցև. Կար-չկար մի Փարաջանով>> գրքի շնորհանդեսը:

Ուրուգվայական կինոյի օրեր Երևանում

    Օրերս ավարտվեցին Երևանում  անցկացվող <<Ուրուգվայական կինո>> ֆիլմերի օրերը, որի հեղինակն ու կազմակերպիչը Բուենոս Այրեսում /Արգենտինա/ շուրջ 12 տարի գործող <<Սինեմատիք Արմենիա>> կազմակերպության տնօրեն Ջեք Պողոսյանը: Նա բազմիցս հրավիրվել է Հայաստան՝ որպես ժյուրիի անդամ մասնակցելու  Երևանյան միջազգային <<Ոսկե ծիրան>> կինոփառատոնին:



    Սույն թվականի հունիսի 20-ին  Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը անցկացվեց «Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց cեղասպանությունից առաջ և հետո» խորագրով տեսաձայնային դասախոսությունը, որը նվիրված էր դիրիժոր և օպարային երգիչ Սիփան Հակոբյանին:
11 Հուլիսի 2014
11 Հուլիսի 2014
11 Հուլիսի 2014
11 Հուլիսի 2014

    Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ երևանյան առաջին մենահամերգով ներկայացավ Էստրադային երգչուհի Էմմա Պետրոսյանը:
11 Հուլիսի 2014

  
  Մեծ է սպորտային  պարերի միջազգային կարգի մրցավար, «Էլենը և երեխաները» պարային թատրոն-ստուդիայի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյանի ներդրումը հայ պարարվեստում:
09 Հուլիսի 2014
      ՀՀ  մշակույթի նախարարության աջակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության /գլխավոր/  հովանավորությամբ հուլիսի 13-20-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի կինոփառատոնը կներկայանա նոր անակնկալներով և մասնակից երկրների ընդլայնված աշխարհագրությամբ՝ կինոարվեստի սիրահարների առջև բացելով երևակայության և իրականության միջև թռիչքի սահմանները:
08 Հուլիսի 2014

    Հուլիսի 3-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի ժողովածուի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել 1500 օրինակից, մեկ հատորով, ներկայացված են 100-ից ավելի վկայություններ:
04 Հուլիսի 2014

    Հունիսի 21-ից սկսած երկու շաբաթ շարունակ քրիստոնեական արժեքների հայ հետևորդներն  ու  պարզապես  կինոսիրողները  հնարավորություն ունեցան դիտել <<Ֆրեսկո>> հոգևոր ֆիլմերի անդրանիկ փառատոնի ցուցադրությունները:
03 Հուլիսի 2014

    «We are happy from» համաշխարհային նախագծի շրջանակներում ինտերնետային տիրույթում տեղադրվել է արցախյան նոր տեսահոլովակ, որը խաղաղության յուրովի ուղերձ է առ աշխարհ: Հոլովակի շնորհիվ Արցախը ներկայանում է ոչ թե որպես պատերազմող, հակամարտություն հրահրող, այլև՝ զարգացող ու ստեղծագործ կյանքով ապրող երկիր:
30 Հունիսի 2014

    Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը դեռևս 2012 թվականին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հոբելյանական տարեդարձերի և իրադարձությունների ցանկում: Այս առիթով Հայաստանում և արտերկրում կազմակերպվում ու անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: 
23 Հունիսի 2014

     2014-ի հունիսի 6-ը  հոբելյանական  նոր շրջափուլ  խորհրդանշեց  «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի  տասը տարիների պատմության մեջ. տարին  հոբելյանական է և չափազանց պատասխանատու  մասնակիցների համար: Հոբելյանական 10-րդ մրցույթն անցկացվեց դաշնակահարների համար, և   հեղինակավոր միջազգային ժյուրին ղեկավարում էր  դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը:
17 Հունիսի 2014

    Այս տարի ևս հայկական կինոփառատոնը պահպանելու է չորս մրցույթով ներկայանալու ավանդույթը: Աշխարհի 95 երկրի շուրջ 1500 հայտից ընտրվել է յոթ տասնյակ ֆիլմ, որոնցից 10-ը` խաղարկային, 12-ը` վավերագրական, 18-ը`հայկական համայնապատկեր և 30 ֆիլմ` կարճամետրաժ ֆիլմերի <<Կորիզ>> մրցութային ծրագրերում;
14 Հունիսի 2014

    Մայիսի 21–22-ը Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությանը մասնակցել է 9 պետություն՝ 77 հրատարակություններով: Այս տարի ամենամյա մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք, որոնցից 8-ն արժանացել են մրցանակների:
31 Մայիսի 2014

     Ուշ  միջնադարի հայ տաղերգության խոշոր ներկայացուցիչ Սայաթ-Նովան  /Արութին Սայադյան/ 12 տարեկանից սկսել է զբաղվել երգ- երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, քամանչա, տիրապետել է հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին:
26 Մայիսի 2014

    <<Միանգամայն ուրիշ  համերգ>>. համերգից օրեր անց կայացած զրույցում այսպես բնութագրեց խմբի վերջին ելույթը Գագիկ Գինոսյանը:
<<Կարին>> ավանդական երգի-պարի անսամբլի մայիսի 17-ի համերգը, ինչպես նախորդողները, կարգախոս ուներ՝ <<Խաչ պատերազմին>>:

23 Մայիսի 2014

    Արդեն 13-րդ անգամ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում անց է կացվում ազգային փոքրամասնությունների փառատոն: Այն այս տարի կրում էր <<Հայաստանը մեր տունն է>> խորագիրը:

23 Մայիսի 2014

    Հայ-ռումինական համագործակցությունը լայն թափ է առնում: Օրեր առաջ Ազգային պատկերասրահում ստորագրվեց երկու երկրների միջև մշակութային համագործակցության հուշագիր:
23 Մայիսի 2014


    Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի կանցկացվի հունիսի 7-ից նոյեմբերի 23-ը՝ «Հիմքեր» խորագրի ներքո: Այն նվիրվում է 1914-2014թթ. համաշխարհային պատմության և քաղաքաշինության ոլորտում կատարված ուսումնասիրություններին:
23 Մայիսի 2014

   
Մայիսի 17-ին Հայաստանում անցկացվեց «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս տարի լրանում է ծրագրի անցկացման 10-րդ տարին, և 2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական էր:
20 Մայիսի 2014

    <<Հայ  գիրք>> գրախանութում արդեն ավանդաբար հանդիպում են պոետներն ու իրենց ընթերցողները:  Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանն այս անգամ հյուրընկալել էր բանաստեղծ Արտաշես  Արամին /Ղազարյանին /, և, իբրև հանդիպման սկիզբ, ասաց.<<Նոր գործեր պիտի ընթերցենք: Սկզբում թող հեղինակը կարդա, քանի որ պոետի շուրթերից բանաստեղծությունն այլ կերպ է հնչում>>:
20 Մայիսի 2014

   
Բանաստեղծ Հովիկ Հովեյանը կարճ լռությունից հետո հայ ընթերցողի առաջ հանդես եկավ երկու գրքի շնորհանդեսով. <<Հիշողության կավ>> և Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանի <<Աֆրազ>> տպագրատանը. 1100 օրինակով պարսկերեն հրատարակված <<Քամիների վերադարձը>> բանաստեղծական ժողովածուներով:

16 Մայիսի 2014

  
Ազգային կինոյի <<Հայակ>> ամենամյա մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների ստեղծագործությունների մրցույթ է և ընդգրկում է նախորղ մեկ տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերը` նպատակ ունենալով իմի բերել և արժևորել կինոարվեստի ձեռքբերումները:
16 Մայիսի 2014


    Հայաստանը 2002 թվականից մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: 2010 թվականին խաղերն անցկացվեցին Հայաստանում, որի ժամանակ մեր մասնակիցները նվաճեցին 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/:
16 Մայիսի 2014

    Ս. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։

16 Մայիսի 2014

     Այս տարվա <<Հայակ>> ամենամյա կինոմրցանակաբաշխության պատվավոր հյուրերի թվում էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

16 Մայիսի 2014

    2014 թ. ապրիլի 15-ից մայիսի 9-ը հերթական անգամ տեղի ունեցավ Մոսկվայի <<Զատիկ>> 13-րդ հոգևոր փառատոնը` Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի բարձր հովանու ներքո: Նախորդ տարիների համեմատ և՛ բովանդակային, և՛ աշխարհագրական առումով փառատոնը գերազանցեց իր ծավալները՝ ընդգրկելով Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաքներ՝ Կալինինգրադից Վլադիվաստոկ:
14 Մայիսի 2014
    Գարնանային փառատոների շքերթում իր ուրույն տեղն ունի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որն իր համերգներում ընդգրկում է հայ և համաշխարհային դասական երաժշտության ընտրանին:
13 Մայիսի 2014

         «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն այս տարի նշում է իր գործունեության 15-ամյակը: Աշխարհի շատ հայտնի երաժշտական կոլեկտիվներ. աշխարհահռչակ երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ հրավիրված են հոբելյանական համերգաշրջանին:
08 Մայիսի 2014


    «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա  սույն թվականի հուլիսի 13-20-ը: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Ձևաչափի համաձայն այս տարի նույնպես փառատոնը կհյուրընկալի համաշխարհային կինոարվեստի նշանավոր դեմքերի:


Ամփոփվեց <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան
 
երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթ փառատոնը


    Մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ կայացավ <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթի գալա համերգը:

07 Մայիսի 2014
07 Մայիսի 2014

    <<Ազգային պատկերասրահ>> հիմնադրամը արդեն 10-րդ տարին է, ինչ Ազգային պատկերասրահ համանուն փառատոնի  շնորհիվ նորովի է ներկայանում մեր արվեստասեր հանրությանը: Փառատոնի բարի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից` իր վրա սևեռելով արտերկրի բազմաթիվ հեղինակավոր երաժիշտ-կատարողների ուշադրությունը:
  



06 Մայիսի 2014


    «Ես հայրենիքից չեմ  հեռացել  և Հայաստանի հետ կապս  երբեք  չեմ  խզել: Հիշում եմ՝  տասնյակ գիշերներ էի  անցկացնում  Հայաստանի  եկեղեցիներում ու  երբեմն էլ  արթնանում էի արծվի թռիչքից»,-կարոտաբաղձությամբ ու չխամրող հիացմունքով հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթներն ուսումնասիրելու տարիներն է  վերհիշում  կանադաբնակ հռչակավոր հայ քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանը:
06 Մայիսի 2014

     2008-ին առաջին անգամ <<Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց>> թատրոնը  հյուրախաղերով Երևանում էր: Հայ թատերասերների հիշողությունից չեն ջնջվել  <<Պատերազմ և խաղաղություն>>, <<Ընտանեկան երջանկություն>> ներկայացումները:
06 Մայիսի 2014

        ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ ապրիլի 29-ը հռչակվել է որպես Պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի:
05 Մայիսի 2014

    Հայաստանի գյուղերում շատ էին պատերի տակ նստած տատիկները՝ հիմնականում լռակյաց ու քրդերեն խոսող, որոնց ձեռքերին ու դեմքին, քունքերին կապույտ դաջվածքներ կային: Իսկ թե ինչ էին այդ անհասկանալի, խորհրդավոր, օտար նշանները, մենք չգիտեինք: Ոչ ոք չգիտեր: Եվ ահա շվեդահայ վավերագրող Սյուզան Խարտալյանը <<Մեծ մորս դաջվածքները>> ֆիլմով փորձում է բացահայտել խորհրդավոր ու անհասկանալի նշանների գաղտնիքը: Բացահայտել՝ իր Խանում տատիկի գաղտնիքը նրա մահից հետո:


    Լեհ հանրաճանաչ բեմադրիչ, դերասան Յանուշ Ստոլարսկին արդեն երրորդ անգամն է գալիս  Հայաստան, մասնակցում <<Արմմոնո>> միջազգային թատերական փառատոնին: Այս անգամ նա թատերասերների դատին ներկայացրեց <<Հոբ Երանելի>> ըստ Միշա Զոսեֆ Բին Գորիոն Բերդիժրսկու <<Գդանսկի Աստվածաշնչյան և հրեական Աստվածաշնչյան առասպելների>> մոնոներկայացումը:
30 Ապրիլի 2014
30 Ապրիլի 2014

       ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, ՀԹԳ միության հետ համատեղ ապրիլի  25-29-ը  Երևանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային 12-րդ թատերական փառատոնը:
    Ինչպես տեղեկացրեց փառատոնի տնօրեն  Մարիաննա Մխիթարյանը, այս տարի փառատոնի օրերին  թատերասերների դատին կհանձնվի 17 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ:
26 Ապրիլի 2014

    Երեկ Հայաստանի պատմության թանգարանում կարևորագույն իրադարձություն էր: Հայ ազատագրական շարժման կարկառուն ներկայացուցիչ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակներն այսուհետ կհանգրվանեն թանգարանում` շնորհիվ բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանի:
23 Ապրիլի 2014


    Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Ցեղասպանության 99-ամյակին նվիրված առանձին և հատուկ ցուցադրություն չունի, և թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով, լրջորեն և հանգամանալից նախապատրաստվում են 100-ամյա տարելիցին:
23 Ապրիլի 2014
    2014թ. ապրիլի 10-13-ը Հայաստանում անցկացվեց Եվրոպական միության  Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի տարածաշրջանային մոնիթորինգի և կարողությունների զարգացման կառույցի (RMCBU) կողմից իրականացվող «Մշակութային քաղաքականության վերափոխումներին ուղղված մոտեցումներ և իրականացման գործիքներ» խորագիրը կրող ծրագիրը:

Հայ երգի երեկո Լոնդոնում

    Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
16 Ապրիլի 2014
16 Ապրիլի 2014

<<Շշուկների մատյանը հազվագյուտ գլուխգործոց է, վերջին տարիներին համաշխարհային գրականության ամենացայտուն և արժեքավոր ստեղծագործություններից մեկը>>:
                                                        Իսրայելական <<Հաարեց>> թերթ
    Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տասնամյակում աշխարհում շատ բարձրարժեք գործեր են գրվել՝ <<Ճակատագրի սև շունը>> և <<Այրվող Տիգրիս>> վեպերը /Փիթեր Բալաքյան/, <<Զաբել>> /Նենսի Գրիգորյան/, <<Ավազե ամրոցի աղջիկները>> /Քրիս Բոհջալյան/ և այլն:

        Գումրու հյուրընկալ հարկի տակ էին կրկին համախմբվել հին բարեկամները` <<Վերածնունդ>> միջազգային երաժշտական  փառատոնի առիթով: Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
15 Ապրիլի 2014
15 Ապրիլի 2014

    <<Հայկական գրադարանային ասոցիացիան արդեն 13-րդ անգամ կազմակերպում է Ազգային գրադարանային շաբաթ` նպատակ ունենալով համախմբել գրադարանավարներին, հասարակության տարբեր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների իրազեկման խնդիրների վրա,  մեկ անգամ ևս արժևորելու, կարևորելու գիրքն ու ընթերցանությունը>>. այսպես ողջունեց ներկաներին  ասոցիացիայի նախագահ, ՀՀ մշակույթի նախարարության Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
15 Ապրիլի 2014

    Ապրիլի 8-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը:
11 Ապրիլի 2014

       Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի <<Կոմիտաս>>-ի սրահում կայացավ  ավանդական դարձած <<Գրքարվեստ>> հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին հրատարակիչներ, գրողներ, արվեստի գործիչներ և հյուրեր:
10 Ապրիլի 2014
       Երգչախմբային արվեստի սիրահարների համար արդեն սպասված տոն է դարձել <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը:
07 Ապրիլի 2014

     ՀՀ մշակույթի նախարարության Խնկո-Ապոր անվան մանկական  գրադարանում տոնական տրամադրություն էր տիրում: Շաբաթվա ընթացքում գրադարանում  անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, թատերական ցերեկույթներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, վիկտորինաներ:
04 Ապրիլի 2014

Հերմինե Նաղդալյան – ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ

    Ի սրտե ուզում եմ շնորհավորել մեր սիրելի  կանանց միամսյակի կապակցությամբ։ Խորապես գնահատում եմ կանանց դերը և գործունեությունը հասարակության և պետության համար կարևոր ոլորտներում, որտեղ համատեղվում են մասնագիտական հմտությունը մարդկային և կանացի զգայունության հետ՝ նպաստելով հասարակական համերաշխությանը:



    Մեծ ու համերաշխ թատերական  ընտանիք. սովորաբար  հենց  այսպես են որակում Երևանի  Ստանիսլավսկու անունը կրող  ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմի անդամներին, քանի որ բացի մասնագիտական  կապերից, այստեղ որոշիչ դերակատարություն ունեն նաև մարդկային հարաբերություններն ու ջերմ  մտերմությունը:
01 Ապրիլի 2014
01 Ապրիլի 2014

    Թատրոնի միջազգային օրվա առթիվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի կամարների տակ մեծ շուքով նշվեց  հայ թատրոնի նվիրյալների մասնագիտական տոնը: Տոնական տրամադրությունը թևածում էր ամենուր:
29 Մարտի 2014

    Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվել է անվանի  բեմադրիչ  Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:
27 Մարտի 2014

    Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը:
   Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:
26 Մարտի 2014

    Ավարտվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»ի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երևանում անցկացված Վահրամ Փափազյանի անվան  Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը, որը նվիրված էր անգլիացի դրամատուրգ  Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:
25 Մարտի 2014

    «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ օրերս Սերգեյ Փարաջանովի թանգարանում ներկայացրեցին «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ամփոփիչ հանդիսությունը
24 Մարտի 2014
   

1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը։  Առաջին անգամ այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր հարցերին։ Բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ»,-նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մեջ։

21 Մարտի 2014

   Մարտի 14-ին Մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետում հանդիսավորապես բացվեցին հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիան և պատմաբան, մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանը:


    Հայաստանի թատերական գործիչների միությունը Մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ մարտի 19-22-ը անցկացնելու է  Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:
20 Մարտի 2014
20 Մարտի 2014
    Կինոռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլու «Սեր՝ ակցենտով» ռոմանտիկ կատակերգությամբ եզրափակվեց  Ռուսական կինոյի շաբաթը Երևանում, որը կազմակերպվել էր հայ-ռուսական  մշակութային  համագործակցության  2014-ի ծրագրի  շրջանակում՝ «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի և ռուսական կինոֆոնդի համատեղ նախաձեռնությամբ:



18 Մարտի 2014

    Մարտի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի քաղաքապետարանի «Մելինա Մերքուրի» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ «Հայկական ճարտարապետությանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
18 Մարտի 2014

    Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:
15 Մարտի 2014

    2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը հաջողությամբ իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման մասին» ծրագիրը: Վերջինիս արդյունքում 2443 աշակերտ ստացել է անվճար ուսուցման հնարավորություն:


    Այս օրերին՝ մարտի 10-13-ը, Հայաստանում է գտնվում 38 անդամից բաղկացած Չինաստանի հաշմանդամների երգի ու պարի համույթը: Երեկ երեկոյան  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ համույթի բացառիկ համերգը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունը, ԱԺ փոխխոսնակ Հ. Նաղդալյանը, փոխարտգործնախարար Ս. Մանասարյանը, արտգործնախարարի տիկին Ն. Նալբանդյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, մշակույթի փոխնախարար Ն. Տեր-Վարդանյանը:
14 Մարտի 2014
14 Մարտի 2014

    Մարտի 11-ին` Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ  դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո:
     «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ:
13 Մարտի 2014
 
     ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կոմպոզիտորների միության և ՀՊՖ նվագախմբի մասնակցությամբ <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանը:

12 Մարտի 2014


    Առաջին ալիքը հավատարիմ է իր խոստմանը եւ շարունակում է հեռուստադիտողներին ներկայանալ տեղական արտադրության կարճ ֆիլմաշարերով: «Հատուկ բաժին», «Մեր գյուղը», «Շտապօգնություն 3D» հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել «ԱԻՆ-911»-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր՝ 22:00-ին:
12 Մարտի 2014

      ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի և «ARARAT» կոնյակի գործարանի աջակցությամբ, մարտի 9-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգասրահում, հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մեկնարկը:
12 Մարտի 2014

    Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
10 Մարտի 2014


    Այսօր ՀՀ նկարիչների միությունում բացվեց Շահեն Ասլանյանի՝ «Հոգեվիճակ» խորագիրը կրող վերացարկային /աբստրակտ/ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
10 Մարտի 2014

       ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
     Սրտանց շնորհավորում եմ մեր կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Գարունը լույս է, արև է, տրամադրություն է, նաև` ապագայի շունչ է:     Սիրելի՛ կանայք, մաղթում եմ, որ ձեր ապրած բոլոր օրերը հագեցած լինեն ջերմությամբ, լույսով ու լավատեսությամբ:



         Սվետլանա Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
      Երջանիկ եմ, որ հայ մշակույթը կրելու, այն սերունդներին փոխանցելու հնարավորություն եմ  ունեցել: Ազգի համար մշակույթը շատ կարևոր դեր ունի: Եվ այդ դերի ամենամեծ  բաժինը ընկած է, հատկապես, կանանց ուսերին; Գեղեցիկը, կինը  երևույթ են, առանց որոնց կյանքը գունեղ չէր լինի:




07 Մարտի 2014

    <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում դարձյալ ջազային իսկական տոնախմբություն էր. բեմում Տիգրան Համասյանն էր, ուրեմն և` հանկարծաստեղծության, ազատության ու երևակայության մի այնպիսի բարձրակարգ միահյուսում, որը միայն վիրտուոզներին է հատուկ:
07 Մարտի 2014
    Սույն թվականի մայիսի 2-7-ը Վոլգոգրադում կկայանան Եվրոպական 1-ին երիտասարդական բաց Դելփյան խաղերը: Խաղերին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 11-ին կանցկացնի մասնագիտական լսումներ  դաշնամուր, ջութակ, ակադեմիական երգեցողություն, կրկեսային արվեստ և  հագուստի մոդելավորում անվանակարգերում:
06 Մարտի 2014

    Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային «Սարդարապատ» թանգարանն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները 2015 թվականին՝ Մուսա լեռան և 2018 թվականին՝ Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակները տոնելու ուղղությամբ:
06 Մարտի 2014

    Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:
06 Մարտի 2014

  Օրերս Նկարիչների միությունում բացվեց «Էմանացիա» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հինգ երիտասարդ քանդակագործ՝ Աշոտ Գևորգյանը, Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Գևորգ Թադևոսյանը և Արգիշտի Հարությունյանը ընկերներ են և բազմաթիվ ցուցահանդեսների են մասնակցել:
03 Մարտի 2014

    
Թեև հայ պատմաբաններից շատերը պնդում են, թե Ցեղասպանության 100-ամյակը հանգրվան չէ, որ միջազգային ճանաչման և դրան հետևող գործընթացները, բնականաբար, շարունակություն են ունենալու, սակայն հարյուր տարին, այնուամենայնիվ, բոլորիս մտքում սահմանաբաժան է` դրան առնչվող բոլոր հույսերով ու ակնկալիքներով:

28 Փետրվարի 2014

    Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն կմեկնաբանեն սիրված հաղորդավարներ Աննա Ավանեսյանը եւ Ավետ Բարսեղյանը:
   
28 Փետրվարի 2014

    Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:


22 Փետրվարի 2014
 
 <<Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար,
երնեկ նրան ով իր գործով կապրի անվերջ, անդադար…>>:
Հ.Թումանյան

        Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը մեծ շուքով նշվեց Երևանում:
       Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի կամարների տակ թևածում էր Լոռվա  չնաշխարհիկ բնության, բարձրաբերձ լեռների շունչը, գիժ Դեբեդի զովքն ու վերհուշը:

21 Փետրվարի 2014

    «ԱրմենՏել» ընկերությունը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին։  Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին։
21 Փետրվարի 2014

    Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր:
    ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից:  Արդեն 6 տարի է, ինչ փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր:
18 Փետրվարի 2014

    Առնո Բաբաջանյան համերգասրահի դահլիճում անցկացված <<Լեզուն հայրենիք է. պետություն և լեզվաքաղաքականություն>> խորագրով գիտաժողովը, որը նախաձեռնել էր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն, անսովոր մարդաշատ էր, ինչը նշանակում էր, որ շատերին է հուզում մեր հայրենիքում սեփական լեզվի հարցը: Շատերն էլ հարաճուն անհանգստությունից մարտական տրամադրված:
18 Փետրվարի 2014
    Սույն թվականի փետրվարի 4-7-ը «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը մասնակցել է Մինսկի գրքի միջազգային 21-րդ ցուցահանդեսին, որին ներկայացվել են վերջին երկու տարվա ընթացքում տպագրված ավելի քան հարյուր գիրք և ալբոմ:
17 Փետրվարի 2014
    Ազգային կինոյի զարգացումը խթանելու, նոր անուններ բացահայտելու, հայ հանդիսատեսին կինո վերդարձնելու ազնիվ ու կարևոր նպատակադրումով էլ Ազգային կինոկենտրոնը 2012 թվականից նախաձեռնեց «Հայակ»  ստեղծագործական մրցույթը:
14 Փետրվարի 2014
      Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ , 2014 թվականի իր համերգային ծրագրի մեկնարկն ազդարարեց համաշխարհային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի՝ Ջակոմի Պուչինիի անմահ «Տոսկա» օպերայի համերգային կատարումով:
12 Փետրվարի 2014

     Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր հավատարիմ ֆիլմասեր հեռուստադիտողների համար:
     Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
05 Փետրվարի 2014
    <<Հայ ծնվելը երջանկություն է, հայ մեռնելը` հերոսություն>>. սա գլխավոր մայրական պատգամն է, որ Միքայել Թարիվերդիևը ստացել է իր մայրիկից ու ամբողջ կյանքի ընթացքում` չնայած դրամատիկ ճակատագրին, նա մեծ  հարազատություն է զգացել Հայաստանի հանդեպ:
31 Հունվարի 2014

      Օրեր առաջ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Տիգրան Չուխաջյանի <<Կարինե>> օպերետով մեկնարկեց թատրոնի  70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Պարոնյանցիները մշտապես հիացրել են իրենց հանդիսատեսին` հայ դասականների, հայ դրամատուրգների գործերը ներկայացնելով:
30 Հունվարի 2014
/Սուրեն Հասմիկյան և Հասմիկ Հասմիկյան հեղինակների՝ «Լռության
 գեղագիտությունը XX դարի դրամատուրգիայում» գրքի մասին/


    Ինչպե՞ս քսաներորդ դարի դրամատուրգիայում մեծ իմաստով Խոսքը վերածվեց լռության ու դադարի. այս մասին է «Արմավ» հրատարակչությունում պետական աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ հրատարակված «Լռության գեղագիտությունը XX դարի դրամատուրգիայում» էսսեն:
29 Հունվարի 2014

    Բոլոր թանգարաններում էլ մետաղյա իրերի պահպանությունը թանկարժեք ու բարդ գործ է: Ինչպես ճիշտ վերականգնել և պահպանել մեր մշակութային արժեքները, թանգարաններում առկա մեր հարուստ հնագիտական ժառանգությունը: Արդեն երրորդ անգամ, 2014 թվականի հունվարի 15-21-ը,  Երևանում անցկացվում է հնագիտական բրոնզե առարկաների պահպանությանը նվիրված գիտական ու գործնական սեմինար:
23 Հունվարի 2014

Պարոնյանցիների 70-ամյակը կմեկնարկի
Չուխաջյանի «Կարինե» օպերետով

    Հունվարի 25-ին և 26-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում   Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետով կազդարարվի հոբելյանական տոնակատարությունների շարքը:
23 Հունվարի 2014

  «Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:
21 Հունվարի 2014
 
 
Ար