Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
   

    Գրող Ռուբեն Հովսեփյանը շատ խոսել չէր սիրում: Իր հարազատի ու ընկերոջ` Սոս Սարգսյանի ծննդյան օրը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Այդ հիմա ենք գեղեցիկ խոսքեր ասում նրա մասին, ապրելու ժամանակ խոսքերը պետք չեն` հայացքը, վերաբերմունքը հերիք է, խոսքերը հետոյի համար են»:
    Եկավ այդ հետոն, երբ իր մասին էլ պիտի ասվեն խոսքեր: Հոկտեմբերի 27-ին կյանքից հեռացավ անվանի գրողը, կինոսցենարիստը, թարգմանիչը:
03 Նոյեմբերի 2016

    Մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագիրը:
   
05 Հոկտեմբերի 2016

    Տևական հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Հիմա արդեն դժվար է հավատալ, որ ընդամենը 7 տարի առաջ նա անմնացորդ նվիրումով լծվեց հարազատ կենտրոնի՝ Մատենադարանի նորակերտման հզոր ու անհավանական թվացող ծրագրին, որը վերջին տարիներին վերածվեց նրա կյանքի գերխնդրի:
   
06 Սեպտեմբերի 2016

    «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով հոբելյանական միջոցառումով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը նշեց Հայաստանի վաստակավոր նկարիչ, ազգային մշակույթի երախտավոր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակը:
31 Օգոստոսի 2016

    Հայ թատրոնում մեծ ներդրում ու ավանդ ունի արվեստագետների մի ընտանիք, որը սերնդեսերունդ փոխանցում է թատերարվեստի հմտություններն ու գաղտնիքները: Այդպիսին է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ` Զավեն Տատինցյան և Օլգա Մելիք-Վրթանեսյան գերդաստանը: Աշնանը լրանում է այդ գերդաստանի մեծերի` Զ. Տատինցյանի և Օ. Մելիք-Վրթանեսյանի 90-ամյա հոբելյանները: Սույն հոդվածով իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում հայ թատրոնի նվիրյալներին, որոնց հետ աշխատելու, նրանցից շատ բան սովորելու հնարավորություն եմ ունեցել:
30 Օգոստոսի 2016

    Ազգային երգարվեստի պատմության մեջ քչերին է հաջողվել պահպանել համաժողովրդական սերն ու գնահատումը անգամ այն բանից հետո, երբ վաղուց արդեն արտիստը դադարել է երգել: Հայաստանի ժողովրդական արտիստուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանն այն եզակիներից էր, ում ձայնը շարունակում էր հնչել անկախ հանգամանքից, որ երգչուհին արդեն հրաժեշտ էր տվել մեծ բեմին:
15 Հունիսի 2016

    Մայրաքաղաքի երաժշտական մթնոլորտն այս օրերին շնչում է 20-րդ դարի հայազգի մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի բարձր արվեստով, իսկ երաժշտասեր հասարակությունը, կոմպոզիտորի ծննդյան 95-ամյակին նվիրված տարբեր միջոցառումների համատեքստում, վերապրում է նրա հարազատ, բարի ու սիրելի կերպարին առնչվելու հրաշալի հնարավորությունը:
14 Մայիսի 2016

    Հարազատ հարկի տակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերջին ծափողջույններով են հրաժեշտ տվել 20 և 21-րդ դարերի ազգային օպերային արվեստի ամենամեծ արտիստներից մեկին՝ աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանին, ում հաջողվեց գերել եվրոպական երաժշտական մայրաքաղաքների լավագույն բեմերն ու դահլիճները:


Նարեկացի որոնողներից մեկը
/Հովիկ Հախվերդյանի հիշատակին/

    Լուրը, թե մահացել է Հովիկ Հախվերդյանը, անակնկալ էր, և հասկացանք, որ սիրում էինք իր կարևոր, բայց անզգալի ներկայությունը, «Մատենադարան» ֆիլմը ստեղծողի, Նարեկացի որոնողի իր համեստ կերպարը:
    Եթե երջանիկ մի դիպվածով թատերագիտություն ես ուսանում Լևոն Հախվերդյանի կուրսում, ամբողջ կյանքում հիանում ես նրանց արվեստային, շնորհալի, տաղանդավոր ընտանիքի ու տոհմի օժտվածությամբ:
30 Մարտի 2016
30 Մարտի 2016

    Ազգային կինոյի  գրեթե  մեկդարյա  պատմության ընթացքում քչերին  է հաջողվել այնքան  հաջողված  ու հաղթական մուտք ունենալ մեծ կինո, որքան  Արման Մանարյանին: Երբ Երվանդ Մանարյանը գրեց «Տժվժիկ»-ի  սցենարը, նրա կրտսեր եղբայրը՝ Արման Մանարյանն ընդամենը Մոսկվայի  համամիութենական կինոինստիտուտի՝ ВГИК-ի իր կուրսային աշխատանքին  էր նախապատրաստվում, բայց ուսանողական այս աշխատանքն անվերապահորեն  երկար տասնամյակների համար իր տեղը գտավ ազգային կինոյի Ոսկե ֆոնդում:
19 Փետրվարի 2016

    Հունվարի 15-ին մշակույթի նախարարության աջակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական  դրամատիկական թատրոնում անցկացվեց հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրեցին արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:
19 Հունվարի 2016

    Հայաստանի  ազգային  պատկերասրահը  երևանցիների   գնահատմանն  է  ներկայանում մի  բացառիկ ցուցահանդեսով, որը  պատկերասրահի  ստեղծագործական թիմի   գրեթե   երեքամյա  տքնաջան  աշխատանքի  արդյունքն է  և  այժմ  տարեվերջի  հատուկ  տոնական  տրամադրությամբ եզրափակում  է ցուցադրական  տարին:
    Այս  ցուցահանդեսը  կոչված  է  լրացնելու   ազգային  դասական  գեղանկարչության երևելիների  ստեղծագործական  համապատկերը: Հենց  այդ նպատակով պատկերասրահը  իրականացրեց  մի խոշորածավալ նախագիծ` աննախադեպ   հոբելյանական ցուցահանդես, որը  նվիրված   է  Փանոս Թերլեմեզյանի 150-ամյա   հոբելյանին:
17 Դեկտեմբերի 2015

    Դեկտեմբերի 6-ին Զուլում Գրիգորյանը դարձավ 85 տարեկան: Հետադարձ հայացքով անցած ուղին արժևորելու վերաբերյալ հարցը ՀՀ ժողովրդական նկարիչը փիլիսոփայորեն հանրահայտ խոսքերով է ամփոփում՝ կյանքը մի անհեթեթ իրարանցում է…
    Որ պահին էլ այցելես՝  նկարում կամ կարդում է փիլիսոփա գրողների գործերը՝ Կոնֆիցիուս, Օմար Խայամ, Լիխտենբերգ, Էքզյուպերի, Լառոշֆուկու, Քամյու…
11 Դեկտեմբերի 2015

     Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Վարպետին շնորհավորում ու երեկոյին մասնակցում էին նրա սաները՝ Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանները, Ռուզան Ավետիքյանը, Սոնա Մակարյանը, Անահիտ Գրիգորյանը, Արտաշես Սարգսյանը և Անահիտ Սահակյանը:
    Սաների և ընկերների հուշերում երեկոյի ընթացքում ներկայանում էր Հովհաննես Բադալյանի՝ հայ մարդու և իրական արվեստագետի կերպարը:
07 Դեկտեմբերի 2015

    Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց. կյանքի 87-րդ տարում  մահացավ սիրված դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի և Երևանի պատվավոր քաղաքացի բարձր կոչումների արժանացած Վարդուհի Վարդերեսյանը: Նրա տեղը հայ բեմում մնաց թափուր…
    Արտիստուհին ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Բուխարեստում: Երիտասարդ աղջնակը մինչև հայրենադարձությունը /1946թ./ երբևէ թատրոն չի գնացել՝ ընտանեկան սուղ պայմանների պատճառով:


    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կիմ Երիցյան ՀԿ-ի, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի ծննդյան 85-ամյակին նվիրված՝ Միշտ ափերի, միշտ ծափերի մեջ խորագրով հոբելյանակ երեկոն: Սիրված արտիստին  շնորհավորելու, մեծարելու և հիշատակի խոսքեր ասելու էին եկել նրա ընկերները՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Ռաֆայել Քոթանջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրետա Մեջլումյանը և այլք:
01 Դեկտեմբերի 2015
01 Դեկտեմբերի 2015

    Կոմիտասը՝ հայ դասական երաժշտության հիմնադիրը, Ցեղասպանության սարսափներն ապրած հայ ժողովրդի խորհրդանիշը, դարձավ հայ ժողովրդի սեփական ու հավաքական վշտի խորհրդանիշ:

    Ռիտա Սուլահյան- Կույումջյանի «Խելագարության ակունքներում  Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գիրքը վերջերս անգլերենից թարգմանել ու հրատարակել է Հայոց Ցեղասպանության  թանգարան–ինստիտուտը:
03 Հունիսի 2015
    «Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը, մեզ համար նույնքան առասպելական է, դյուցազներգային, վիպերգային, ինչքան Դավիթը... Անդրանիկը, ժողովրդի Անդրանիկը, իդեալ մարդու կերպարը իր վրա է առնում ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Դավիթ Սասունցին Մհեր Սասունցու զենքուզրահն է իր վրա առնում»:                        
                                                                                        Հրանտ Մաթևոսյան
06 Մարտի 2015

    Լոռու մարզի Ահնիձոր գյուղում է ծնվել հայ ժողովրդի լուսավոր անուններից մեկը` գրող Հրանտ Մաթևոսյանը: Ահնիձորը Մաթևոսյանի համար սկիզբ էր որպես ծննդավայր. Ահնիձորը սկիզբ էր որպես կենսագրություն հայ արձակի առաջատարը դառնալու ճանապարհին: Մի առիթով Վիլյամ Սարոյանը ասել է «Հրանտ Մաթևոսյանի նման գրողներ աշխարհի վրա թափված չեն…»:
   60-ականներին Մաթևոսյանի արձակը առանձնացավ իր խորությամբ ու ասելիքով և 1964-ից նա համալրեց Հայաստանի գրողների միության շարքը, իսկ 1996-2001-ը եղավ ՀԳՄ նախագահը:
13 Փետրվարի 2015


    Կոմիտասի  անվան  զբոսայգու պանթեոնը   դարձյալ  մարդաշատ  էր,  ու    Վահան  Տերյանի   պոեզիայի   սիրահարները   վաղ առավոտյան  հավաքվել  էին պոետի  շիրիմի  մոտ` իրենց  հարգանքի տուրքն  ու արժանին մատուցելու  հայ գրականության  մեծ  քնարերգուին    ու   հայոց նոր  գրական լեզվի  օրենսդրին: Տերյանի  հոբելյանի առիթով  նրա   շիրիմին այցելության  էին եկել  ոչ  միայն  գրականագետներ, գրողներ  ու  մայրաքաղաքի  տարբեր  դպրոցների աշակերտներ, այլև  քաղաքական  գործիչներ, պատգամավորներ և անգամ գործարարներ:
11 Փետրվարի 2015

    Թերևս  Կոստան  Զարյանի  ծննդյան օրվա   շուրջ  գրականագիտական վաղեմի վեճերը  չբորբոքելու  նպատակով  Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ   փետրվարի երեքին  ԳՄ  անդամները, գրականագետներ  ու  պարզապես  մեծ գրողի  տաղանդի շատ երկրպագուներ  հավաքվել էին  Աբովյան 17  հասցեում  գտնվող  շենքի մոտ` արժանին մատուցելու  հայ գրականության  ամենամեծ  գեղագետներից  մեկին` Կոստան  Զարյանին:
05 Փետրվարի 2015


    Արցախ աշխարհի չնաշխարհիկ բնության գրկում, լեռնային գետերի, կարկաչուն, սառնորակ աղբյուրներից սնված, կուսական անտառներում վազվզող սիրունատես փոքրիկ Արևիկը դեռ մանկուց գրավել է իր ծննդավայր Շուշիի բնակիչներին, որոնք էլ նրան անվանել են ,,մեր փոքրիկ արևը` արևի պայծառ ճառագայթը,,:
05 Դեկտեմբերի 2014

    Հայաստանի ազգային պատկերասրահի, մշակույթի նախարարության և Իսաբեկյան ընտանիքի ջանքերով հայ գեղանկարչության մեծ վարպետի` Էդուարդ Իսաբեկյանի  հարյուրամյա  հոբելյանը վերածվեց իսկական տոնի:
11 Նոյեմբերի 2014
    Մաեստրո  Մանսուրյանի  հոբլյանին  պատրաստվում են ամենուր` Հայաստանում, Սփյուռքում, Եվրոպայի և Ամերիկայի  երաժշտական  կենտրոններում: Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակի   միջոցառումները  երաժշտական եռուզեռ  կստեղծեն ամբողջ տարին: Վերջերս Լոս  Անջելեսի  հեղինակավոր  <Zipper>  սրահում  տեղի ունեցած  հոբելյանական   հանդիսությունից հետո  միջոցառումների շարքը սկսվեց նաև Երևանում:
29 Սեպտեմբերի 2014

    Մատենադարանի պատմությունը   նվիրյալների պատմություն  է  և այդ նվիրյալների շարքում առաջիններից մեկն, իհարկե,   Լևոն Խաչիկյանից հետո  Սեն Արևաշատյանն է:
01 Օգոստոսի 2014

   
Թատերական բեմահարթակի հետ Սվետլանա Գրիգորյանի ճակատագիրն անխզելիորեն  միահյուսվեց, երբ սկսնակ դերասանուհին ընդամենը  13 տարեկան էր: Եվ բոլոր ենթադրությունները, թե թատրոնն ընդամենը 13-ամյա աղջնակի պատանեկան գայթակղությունն է, ցրվեցին, երբ նա ընտրեց դերասանուհու անկանխատեսելի ու դժվար  ճանապարհը և դարձավ մեծ դերասանապետի՝ Վարդան Աճեմյանի թատերական դպրոցի սանը:
21 Մայիսի 2014

… Եթե նկատի ունեք պատմական Սյունիքը, ապա նա միակ և հիմնական ակունքն է, ինձ համար աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր և հուսալի դիտակետը: Նաև այն հավելյալ իրողությունը, որ պահպանել է իմ ինքնությունն այս խառն ու խրթին աշխարհում:                                                             
 Հ. Սահյան
    Համո Սահյանը ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Ծնողները եղել են բնաշխարհիկ պարզ, արդար, աշխատասեր մարդիկ` ապրող իրենց հոգսերով և շարունակվող կյանքի ուրախությամբ:
20 Ապրիլի 2014
 
    Արա  Շիրազը 60-ականների այն  սերնդից էր, որ եկավ լրացնելու հզորների այն գեղագիտությունը, որը սկսվում էր մաեստրո  Երվանդ Քոչարի ու նրա  հոգևոր եղբայրների ժամանակաշրջանից  ու շարունակվում նորարարների անսպասելի, հաստատուն մուտքով ու կենդանի արվեստով:
26 Մարտի 2014
    Հունվարի 11-ին, 58 տարեկան հասակում ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:  Նա ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում՝ գործարարի ընտանիքում: Մորական պապը հայտնի լուսանկարիչ էր, աշխատել էր Նիկոլայ 2-րդի, ապա՝ Ռեզա շահի մոտ։ Սա, թերևս, Ղարաբեկյանի ընտանիքի միակ առնչությունն էր արվեստին, սակայն և՛ հայրը, և՛ մայրը մեծ երաժշտասերներ էին։ Նրանց տանը միշտ հնչել է լավ երաժշտություն։
15 Հունվարի 2014


    Դեկտեմբերի 12-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը մոմերով քայլերթ էր կազմակերպել տարվա ընթացքում կյանքից հեռացած արվեստագետների հիշատակին` Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Արաքսյա Սարյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան, Արմեն Դիվանյան… Քայլերթը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի էր:
14 Հունվարի 2014

    2014 թվականի մշակութային տարին փարաջանովյան է. կինոյի մեծ հրաշագործի հարուստ  ու բազմաժանր ժառանգությունը` ոչ միայն ֆիլմերը, այլև գեղանկարչությունը, կոլաժները, տիկնիկները, գծանկարներն ու դիմանկարները վերստին կհայտնվեն արվեստի սիրահարների ուշադրության կետրոնում:

13 Հունվարի 2014


    Իր`  <<Սև  գիրք, ծանր  բզեզ>> վեպի համար  Լևոն  Խեչոյանը  որպես բնաբան  էր ընտրել Բասիոյի <<Մահամերձի  երգը>>` <<Իմ ճանապարհին  ես հիվանդացա, և երազի մեջ ես թափառում եմ արևից այրված արտերի վրա>>:
13 Հունվարի 2014
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են