Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
   

    Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի 11-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած մեզ հետաքրքրող զարգացումներին էր վերաբերում մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և Վահրամ Կաժոյանի ասուլիսը:
07 Դեկտեմբերի 2016

    Վաղ առավոտից տոնական տրամադրություն էր տիրում Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Ողջ հանրապետությունից, ՌԴ-ից, Բելառուսից, ԱՄՆ-ից բազմաթիվ հյուրեր էին ժամանել՝ ներկա գտնվելու գյուղի տարածքում գտնվող Արշակունիների թագավորական դամբարանի /4-րդ դար/ տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերված երեք մասունքատուփերից վերջինի բացման հանդիսավոր արարողությանը:
14 Նոյեմբերի 2016

    Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում նոր և կարևոր նախաձեռնության մասին տեղեկացվեց Հայաստանի մշակույթի նախարարության և Իտալիայի արտգործնախարարության ներկայացուցիչների համատեղ ասուլիսում, երբ պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման մասին:
29 Սեպտեմբերի 2016

    Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 24-25-ին անցկացվելիք «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը մեկնարկեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի միության համատեղ մամուլի ասուլիսով: 1984 թվականին առաջին անգամ Ֆրանսիայում սկզբնավորված միջոցառմանը այնուհետև միացել են աշխարհի 50 երկիր, Հայաստանը`2000 թվականից:
  
26 Սեպտեմբերի 2016

    Վենետիկում մարտի 16-ին կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել էր Հայկական մշակութի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը:
    Հուլիսի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիս, լուսանկարչական ցուցահանդես և ապա` գիտաժողով:
23 Հուլիսի 2016

    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայատանում իրականացվում է «Երերույք-Անիպեմզա»  ծրագիրը, որի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 19-23-ը Հայաստանում են «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ:
19 Հուլիսի 2016

    Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային շաբաթվա շրջանակում մայիսի 14-19-ը աշխատանքային այցով Իրանում է գտնվել հայկական պատվիրակությունը`Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել ԻԿՕՄՕՍ/ Հայաստանի նախագահ, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը և «Էրեբունի» թանգարանի աշխատակիցներ:
26 Մայիսի 2016

    Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 10.12.2015 թ. նիստի N 54 արձանագրային որոշման 30-րդ կետով հաստատված «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների» ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացվող մրցույթ, որի վերաբերյալ հրավերն ու ինֆորմացիան հնարավոր է ներբեռնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական www.mincult.am կայքից:



15 Մարտի 2016

    «Հանուն գթած ու ողորմած Աստծու ուրախ եմ, որ վաղը տեսնելու ենք շատ հետաքրքիր ցուցահանդես»,-լրագրողներին ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն  Մաջիդ Մեշքինը:
    Հովհաննես Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 29-ին բացվող «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Կներկայացվեն վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի սկզբի հայկական կոթողների ու բնակավայրերի լուսանկարներ, չափագրություններ:

30 Հոկտեմբերի 2015

    Հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությունը։ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը, և Երևանում մրցանակը հանձնեց  «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Իրինա Սուբոտիչը:
26 Հոկտեմբերի 2015
/Զրույց Արա Զարյանի և Քրիստին Լամողուեի հետ/

   
Հանդիպման առիթը Իտալիայից ժամանած մասնագետների` Արթիկի շրջանի Լմբատավանքի որմնանկարների վերականգնումն է:
    Արա Զարյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանի որդին է, բանաստեղծ ու արձակագիր Կոստան Զարյանի թոռը: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկի ճարտարապետության ֆակուլտետը, ժամանակին աշխատել իբրև պատմական հուշարձանների չափագրման-վերականգնման մասնագետ:
10 Օգոստոսի 2015

    Հաճելի և անսովոր ձևաչափով, Բջնիի ամրոցի տարածքում` հեռու մայրաքաղաքից, հեռու «խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտից» /Չարենց/, հունիսի 26-ին կայացավ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը լրագրողներին հանգամանալից ներկայացրեց վերջին տարվա ընթացքում հուշարձանների պահպանման, վերականգնման աշխատանքներին, ոլորտի խնդիրներին, խութերին, արձանագրված հաջողություններին:
30 Հունիսի 2015
   
    Սյունիքի մարզի Տաթև գյուղի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում, ս.թ. մայիսի 27-ին անցկացվեց  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ներկայացրած  և  ՀՀ Գիտության պետական կոմիտեի հավանությանն արժանացած  «Տաթևի վանքը՝ հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագիրը  կրող գիտաժողով:
27 Մայիսի 2015

    «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին: Հրապարակային հայտարարությունն արվել է այսօր` առաջատար եվրոպական ժառանգության կազմակերպության՝ Եվրոպա Նոստրայի կողմից:
14 Ապրիլի 2015
     «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի կողմից մշակված «Հայ միջնադարյան ճարտարապետություն» խորագիրը կրող գիտակրթական ծրագիրը ս/թ մարտի 25–ին իր շարունակական հանգրվանը գտավ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում:
26 Մարտի 2015

    Ս/թ մարտի 5-6-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Մոսկվայում մասնակցել  է ՌԴ  Դմիտրի Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի /Ժառանգության ինստիտուտ/  հետ համատեղ հրավիրված խորհրդակցությանը:
10 Մարտի 2015
    Հայաստանի Հանրապետությունում՝ Նոր Գեղիի  տարածքում  հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի վեցամյա համատեղ ուսումնասիրությունների արդյունքն անակնկալի է բերել գիտնականներին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
02 Հոկտեմբերի 2014

   Սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Տավուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառույց Ս.Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
16 Սեպտեմբերի 2014

    Տևական  ընդմիջումից հետո   նոր շունչ  ու բովանդակություն   է ստանում Հայաստանի Դաշտադեմ   ամրոցն իր պատմական  միջավայրով   զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոնի վերածելու  վաղեմի ծրագիրը: Հայաստանի կառավարությունը  օգոստոսի կեսերին  ընդունած իր որոշմամբ  2-րդ   շնչառություն հաղորդեց նախագծին:
27 Օգոստոսի 2014

    Միջազգային գիտաժողովին ներկա գտնվելով երկրորդ օրը` ունկնդրել ենք մի քանի զեկուցում, այդ թվում՝ Մուրադ Հասրաթյանի «Ճարտարապետ Տրդատ Անեցի» և Ֆրանչեսկո Աուջելլիի «Հայաստանը քարերի երկիր /Քարաստան/: Հայկական փայտե ճարտարապետության օրինակներ» ուսումնասիրությունները:
09 Հունիսի 2014
Երևանում անցկացվում է «Պատմամշակութային
ժառա
նգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

    Ավարտին է մոտենում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագիրը:
05 Հունիսի 2014

    Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ՝ 2014 թվականի հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը
02 Հունիսի 2014
           Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈԻՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ՝ 2014–ի համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո:
22 Ապրիլի 2014

     Երեկ` 2014թ. մարտի 20-ին,  Եվրոպական միությունը և <<Եվրոպա նոստրա>> կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության  ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը:
21 Մարտի 2014

    Օրերս հայկական մամուլում տարածված հայտարարության մեջ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել  Ուկրաինայի մշակութային ժառանգության, ինչպես նաև Ուկրաինայի հայկական  ժառանգության անխաթար  պահպանության վերաբերյալ:
12 Մարտի 2014

    Նախապատրաստական վերջնական աշխատանքների ավարտից  հետո 2014 թվականի մարտի վերջին Երևանում կբացվի Հայաստանի առաջին գորգագործության թանգարանը: Հայկական գորգն աշխարհում հանրահռչակելու, տեղական և միջազգային հանրությանը մեկ թանգարանի միջոցով ներկայացնելու առաքելությունն իր վրա է վերցրել «Մեգերյան կարպետ» ընկերությունը:

17 Փետրվարի 2014

    ԵՄ Արևելյան գործընկերության <<Մշակույթ>> ծրագրով Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում 2012 թվականից իրականացվող <<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագծի շրջանակում նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի  <<ԻԿՕՄՕՍ>> Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ազգային կոմիտեների նախագահների և նրանց ներկայացուցիչների հանդիպումը:
04 Փետրվարի 2014
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են