|
Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացումը նշանավորվեց միաժամանակ երեք գիրք-ալբոմների հրատարակությամբ՝ «Սուրբ Գևորգ. որմնանկարներ», «Քարթլիի թագուհի Շուշանիկը» և «Սայաթ-Նովա. քնարերգություն», որոնց հայաստանյան շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի մշակաթային ծրագրերի մենեջեր Էլեոնորա Մալխասյանը ներկայացրեց լույս տեսած գրքերի նախապատմությունը:
2015-12-23
|
|
Այս տարին եռակի հոբելյանական էր Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի համար: Անվանի բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը վարպետի անունով անվանակոչելու 60 ամյակներին նվիրված «Իսահակյանական եռատոն» միջոցառումն օրերս նշվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
«Տարին անցավ լրջագույն փառատոների մեջ». 2015 թվականին Կոմիտասի անվան կամերային նվագախմբի, Կամերային երգչախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթներին նվիրված համատեղ ասուլիսին հայտարարեցին խմբերի ղեկավարները:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց.«Դրսի բոլոր համերգներն, իսկապես, կայացան: Մեխիկոյում, մի ամբողջ օր նվիրված էր մեզ, մեր երաժշտությանը և մեր 100-ամյակին:
2015-12-22
|
|
2015-12-21
|
|
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո 9-րդ անգամ անցկացվում է «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն»-ը, որը նվիրված է հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին:
2015-12-15
|
|
Դեկտեմբերի 6-ին Զուլում Գրիգորյանը դարձավ 85 տարեկան: Հետադարձ հայացքով անցած ուղին արժևորելու վերաբերյալ հարցը ՀՀ ժողովրդական նկարիչը փիլիսոփայորեն հանրահայտ խոսքերով է ամփոփում՝ կյանքը մի անհեթեթ իրարանցում է…
Որ պահին էլ այցելես՝ նկարում կամ կարդում է փիլիսոփա գրողների գործերը՝ Կոնֆիցիուս, Օմար Խայամ, Լիխտենբերգ, Էքզյուպերի, Լառոշֆուկու, Քամյու…
2015-12-11
|
|
Քուչակի հայրեններից ներշնչված
Պետական կամերային երաժշտական թատրոնում դեկտեմբերի 10-ին կայացավ «Հայրեններ» ներկայացման պրեմիերան: Հեղինակները պարային- երաժշտական ներկայացումը բնորոշել են իբրև «պլաստիկ ֆանտազիա՝ ըստ Նահապետ Քուչակի հայրենների»: Նախագիծն իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:
2015-12-11
|
|
|
Հայաստանի ազգային պատկերասրահում, հանրությանը մասնավոր հավաքածուներին ծանոթացնելու ավանդույթի համատեքստում, դեկտեմբերի 4-ին բացվեց հայ առաջին «պլեներիստ» նկարիչ Եղիշե Թադևոսյանի 145 ամյակին նվիրված «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» խորագրով հոբելյանական ցուցահանդեսը:
2015-12-07
|
|
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Վարպետին շնորհավորում ու երեկոյին մասնակցում էին նրա սաները՝ Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանները, Ռուզան Ավետիքյանը, Սոնա Մակարյանը, Անահիտ Գրիգորյանը, Արտաշես Սարգսյանը և Անահիտ Սահակյանը:
Սաների և ընկերների հուշերում երեկոյի ընթացքում ներկայանում էր Հովհաննես Բադալյանի՝ հայ մարդու և իրական արվեստագետի կերպարը:
2015-12-07
|
|
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով: Թատրոնը ստեղծագործական յուրօրինակ ձեռագրով ու նվաճումներով լրացնում է հայ թատրոնի տարեգրության ամենալուսավոր էջերը: Այն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 1865 թվականին Ալեքսանդրապոլում՝ արհեստների ու արվեստների կենտրոն հանդիսացող այդ կոլորիտային քաղաքում, ուր հասարակական միջավայրի թելադրանքով ու բեմարվեստի հանդեպ ունեցած ինքնաբուխ սիրո արդյունքում, սկզբնավորվել է այսօր արդեն 150-ամյա պատմություն ունեցող Ալեքպոլյան թատրոնը:
Այս տարին հոբելյանական է հայ արձակագիր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի համար, լրանում է նրա ծննդյան 70 ամյակը; Նրա շնորհիվ այսօր Խաչատուր Աբովյանի անվան թանգարանն առավել բարեկարգ վիճակում է, ակտիվ համագործակցում է հանրապետության դպրոցների ու բարձրագույն հաստատությունների հետ:
Հոբելյարը 1964-1969թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972թթ.` ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:
2015-12-02
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2015-ի մշակութային տարին գերհագեցած էր ոչ միայն ամենամյա, ավանդական ստեղծագործական ծրագրերով, այլև այն բացառիկ մշակութային նախագծերի առատությամբ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին: Տարեվերջին ընդառաջ մշակույթի փոխնախարարներ Արթուր Պողոսյանն ու Ներսես Տեր-Վարդանյանն իրենց ամփոփիչ ասուլիսների ընթացքում փորձեցին ամբողջացնել 2015-ի մշակութային օրակարգը` հանգամանորեն ներկայացնելով մշակութային տարվա կարևորագույն նախագծերը, որոնց հաջող իրականացմամբ ամբողջացել է հանրապետության մշակութային կյանքի համապատկերը:
28 Դեկտեմբերի 2015
|
|
Արթուր Պողոսյան - /ՀՀ մշակույթի փոխնախարար/
2016 թվականին առաջին հերթին, իհարկե, ցանկանում եմ խաղաղություն լինի, որովհետև անցնող տարվա զարգացումները նորմալ, բավարար բնույթ չկրեցին և մեծ ցանկություն կա, որ 2016 թվականին այդ մարտահրավերները` խաղաղության մասով լուծված լինեն: Գալիք տարում լրանում է մեր Անկախության 25-ամյակը և շատ կաևոր է, որ մենք բոլորս արժևորենք այն հանգամանքը, որ արդեն քառորդ դար ապրում ենք անկախ պայմաններում;
Որպես մշակույթի ոլորտի աշխատող, կցանկանայի նաև մշակույթի ոլորտի բոլոր ստեղծագործողներին մաղթել ստեղծագործական հաջողություններ, որովհետև մեր բոլոր ձեռքբերումները հայ ժողովրդի ինքնության պահպանման, զարգացման, բարգավաճման, կարծեք թե ինչ-որ ձևով կապված են մեր մշակույթի հաջողությունների հետ: Նորություն ասած չեմ լինի, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքում այլ արժեքների հետ` լեզվի, կրոնի, իր ուրույն տեղն ունի նաև մշակույթը: Եվ մեր սուրբ պարտականությունն է պահպանել մշակութային ժառանգությունը և զարգացնել:
Գալիք 2016 թվականին բոլորին ցանկանում եմ լավագույնը, այն ամենը, ինչը որ ես կցանկանայի իմ ընտանիքին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
30 Դեկտեմբերի 2015
|
|
Հայաստանի ազգային պատկերասրահը երևանցիների գնահատմանն է ներկայանում մի բացառիկ ցուցահանդեսով, որը պատկերասրահի ստեղծագործական թիմի գրեթե երեքամյա տքնաջան աշխատանքի արդյունքն է և այժմ տարեվերջի հատուկ տոնական տրամադրությամբ եզրափակում է ցուցադրական տարին:
Այս ցուցահանդեսը կոչված է լրացնելու ազգային դասական գեղանկարչության երևելիների ստեղծագործական համապատկերը: Հենց այդ նպատակով պատկերասրահը իրականացրեց մի խոշորածավալ նախագիծ` աննախադեպ հոբելյանական ցուցահանդես, որը նվիրված է Փանոս Թերլեմեզյանի 150-ամյա հոբելյանին:
17 Դեկտեմբերի 2015
|
|
Նոյեմբերի 24-ին իսկական պարային տոնահանդես էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդիսավորապես նշվեց Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի 50-ամյա հոբելյանը և սիրված համույթի երկարամյա՝ երեք տասնամյակից ավելի շարունակվող ստեղծագործական գործունեությունը:
26 Նոյեմբերի 2015
|
|
«Հանուն գթած ու ողորմած Աստծու ուրախ եմ, որ վաղը տեսնելու ենք շատ հետաքրքիր ցուցահանդես»,-լրագրողներին ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքինը:
Հովհաննես Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 29-ին բացվող «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Կներկայացվեն վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի սկզբի հայկական կոթողների ու բնակավայրերի լուսանկարներ, չափագրություններ:
30 Հոկտեմբերի 2015
|
|
Թուրք երգչուհին կատարում է Կոմիտասի «Սարի աղջիկը»
23 Սեպտեմբերի 2015
|
|
15 Հունիսի 2015
|
| |
|
|
|
|